ԱՀԿ-ն փոխել է դիմակ կրելու վերաբերյալ կարծիքը. ՌԻԱ Նովոստի
Արխիվ 16-20
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փոխել է դիմակ կրելու մասին կարծիքը. այժմ դրանք խորհուրդ է տրվում օգտագործել հասարակական տրանսպորտում եւ խանութներում: Այս մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ ապացույցներ են ձեռք բերվել դիմակների արդյունավետության մասին՝ որպես կորոնավիրուսից պաշտպանվելու միջոց։ Դրանց համաձայն՝ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել այնտեղ, որտեղ վիրուսը լայնորեն տարածվում է, սակայն դժվարացել է ֆիզիկական հեռավորությունը։ Նման վայրեր են համարվում հասարակական տրանսպորտը, խանութները և այլ լեփ-լեցուն հանրային տարածքները։
Բացի այդ, շարունակվող համաճարակ ունեցող շրջաններում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել քրոնիկ հիվանդություններով եւ 60 տարեկանից բարձր տարեց մարդկանց՝ սոցիալական տարածությունը պահպանելու անհնարինության դեպքում: Ընդ որում, ընդգծվում է, որ վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակը պետք է պարունակի հյուսվածքների առնվազն երեք շերտ ։
Մինչ այդ ԱՀԿ-ն անօգուտ էր համարում դիմակի օգտագործումը՝ առողջ մարդկանց կորոնավիրուսից պաշտպանելիս։ Այնտեղ պնդում էին, որ անհատական պաշտպանության միջոցները պետք է կրեն միայն այն բժիշկներն ու հիվանդները, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19 թոքաբորբը։ Որոշ տարածաշրջաններ ի սկզբանե համաձայն չեն եղել այս բանի հետ, մասնավորապես դիմակների արդյունավետության մասին բազմիցս ասխոսել են Hong Kong առողջապահության վարչությունում:
https://iravunk.com/sim/?p=113595&l=am/