ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Այն, որ Նիկոլ Փաշինյանը ապերախտ արարած է, դա նորություն չէ, ու ոչ ոքի չի զարմացնում: Դեռ թարմ է փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ կապված դեպքը` այդ փաստաբանը մարտի մեկի գործով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանի շահերը դատարանում, սակայն իշխանական վերին հովանավորությամբ օրերս տեղի էր ունեցել ոճրախմբի հարձակում փաստաբանի տան վրա: Սակայն այժմ ներկայացնենք ապերախտության, այսպես ասած, ավելի գլոբալ դեպք: Մամուլի ասուլիսին մեր թղթակիցը քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանին հարց ուղղեց` կապված սահմանադրական հանրաքվեի, հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Հոգեբանի դիտարկմամբ` կորոնավիրուսի շուրջ ստեղծված թնջուկի վրա, ներկայիս իշխանություններն ակտիվ կերպով ջուր են լցնում: Միհրդատ Մադաթյանի խոսքով` երկրի առաջին դեմքի կողմից դիմակային ցուցումները շատ խնդիրներ են լուծում: Հոգեբանի կարծիքով, կորոնավիրուսը փրկում է Նիկոլ Փաշինյանի հետույքը: Զարմանալի է, այդքանից հետո ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ հուշարձան չե՞ս ուզում կանգնեցնել, Նիկոլ տղա: 

Բոլորին է հայտնի, որ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ հեքիմության ու տնայնաբուժության ոխերիմ թշնամի է: Սակայն զարմանալիորեն ճակատագրի հեգնանքով այնպես ստացվեց, որ Առողջապահության նախարարությունը սեփական կոտրած ձեռքով տարածել է ձեռնարկ, թե ինչպես  տան պայմաններում բուժվել կորոնավիրուսի ոչ ծանր տարբերակից: Այդտեղ զարմանալիորեն ամեն ինչ կոտրվում է պոլիկլինիկաների գլխին, որոնց «բուժաշխատողների կողմից կատարվում է ռիսկի գնահատում, պացիենտին  տրամադրում է խորհրդատվություն` վարակի փոխանցումը կանխելու եւ նախազգուշական միջոցառումների վերաբերյալ, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Բժշկի ցուցումով օրական 2 անգամ կատարվում է պացիենտի եւ խնամողի ջերմաչափում: Բժիշկը հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով գնահատում է պացիենտի եւ խնամողի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը ուղեգրում է ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում)»: Իսկ մնացյալը, բառիս բուն իմաստով, շամանական գործողություններ են դիմակների, ձեռնոցների, քլորի լուծույթի եւ այլնի հետ: Ինչպես կասեր Օստաբ Իբրաիմիչը` ջրասուզվողների փրկությունը հենց ջրասուզվողների գործն է: Զարմանալով հանդերձ, մի հռետորական հարց` իսկ միգուցե հարկատուներիս հաշվին Արսեն Թորոսյանին այլեւս աշխատավարձ չվճարե՞ք:

ԼՀԿ պատգամավոր ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆՆ էլ ահազանգում է, որ գույքահարկի ավելացման մասին օրենքը պատուհաս է դառնալու հասարակության գլխին: Նա մատնանշում է, որ «մի քանի անգամ ավելանալու է գույքահարկը, որը նախատեսվում է իրականացնել աստիճանաբար` 4 տարվա ընթացքում»: Սակայն դա այդ քայլասերված օրինագծի միակ պատուհասը չէ: Զարմանալիորեն «Բազմիցս խոսվող շքեղ առանձնատների մասով չկա որեւէ հավելյալ փոփոխություն` առավելագույն շեմը 100 մլն դրամ է 1% դրույքաչափով, որի արդյունքում չկա որեւէ տարբերություն Կենտրոնի բնակարանի եւ շքեղ առանձնատների միջեւ»: Ավելին` «վերացվում է չհարկվող շեմը, որի արդյունքում մոտ 580,000  քաղաքացի սկսելու է գույքահարկ վճարել, որը չի անում հիմա: Սա ոչ միայն հավելյալ սոցիալական խնդիրներ է առաջացնելու, այլ նաեւ պետական համակարգում ավելացնելու է հերթական վարչարարությունը եւ գործընթացները, աշխատակիցների քանակը եւ այլն»: Դե ինչ ասես, մի կողմից արդար է, որ հեղաշրջմանը աջակցած պողոսները պետք է լրացուցիչ հարկեր վճարեն ու տուժեն, սակայն ողջամիտ քաղաքացիներիս մեղքը ո՞րն է, որ մեզ վրա էլ դա պետք է ազդի:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում