ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 16-20Այս լուսանկարում պատկերված` Սերժ Սարգսյանի շուրջ պտտվող երիտասարդը ոչ այլ ոք է, քան ներկայիս քայլո պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Ինչեւէ, հիմա էլ նա կուսակցության եւ կառավարության օրգան «Հայկական ժամանակում» հարցազրույցով է հանդես եկել, թե իբր Կապանի ընդվզումը նախկին իշխանությունների մութ դավադրության արդյունք է, եւ հոխորտում է, թե հակահեղափոխություն չի ստացվելու: Դրա առնչությամբ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը նկատում է. «Հանգստացեք, Տիգրան, քանզի հակահեղափոխություն ստացվելու է, այն էլ հենց ձեր ձեռքով: Ձեր այս տեսակ հարցազրույցների, քաղաքական մանկամիտ խաղերի ու շատ այլ բաների արդյունքում ու պատճառով: Նաեւ այն պատճառով, որ դուք չեք հայ ժողովրդի տերն ու տիրակալը, որ մարդկանց վայրենի ձեւով տանեք ոստիկանություն, ծեծեք, իսկ հետո կանգնեք ասեք, եթե հակաօրինական բան հրահրվեց, կազմակերպվեց, կանխվելու է: Դուք որեւէ բարոյական իրավունք չունեք մարդկանց նման բան ասելու, որովհետեւ իշխանության դեմ ապստամբելու կոչերի շնորհիվ է, որ այսօր երեսփոխանի պամուճանով ձեր շեֆի թերթում պալիտիկա եք խաղում»:
Աչքներս լույս, Աժ-ում շրջանառության մեջ հայտնվել են լրատվական ոլորտին վերաբերող օրինագծեր, մասնավորապես` «Տեսալսողական մեդիայի» եւ «Լիցենզավորման մասին» նախագծեր: Մամուլ արդեն թափանցել են զարմանալի եւ զայրացուցիչ մանրամասներ, թե սրանք ինչ են պատրաստվում անել: Այսպես, պարզվում է, որ ուզում են սահմանել հետեւյալ կարգը` որ ԿԱՅՔԵՐԸ սեփական տեսանյութեր ստեղծելու համար պետք է պետությունից լիցենզիա ստանան: Այսինքն` ում ուզեն` կտան, ում չուզեն` չեն տա: Գրաքննության այդպիսի տարբերակ կարող է ծնվել միայն նիկոլականների պղծված ուղեղներում, ուստի զարմանալի չէ, որ այդ այլանդակությունների վրա աշխատում են այնպիսի տխրահռչակ դեմքեր, ինչպիսիք են Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թեւոսյանը, Արման Բաբաջանյանը: Բայց միաժամանակ սրանք զարմանալիորեն անխելք են... Համ էլ ի՞նչ եք անելու, ասենք, Ֆեյսբուքի հետ, որը ցանկացած օգտատիրոջ ուղիղ եթեր դուրս գալու հնարավորություն է տալիս: Լայվերով եկել եք, լայվերով էլ քայլով մարշ կլինեք:
Իսկ ԵՊՀ ուսանողության հետ աշխատանքի կենտրոնի տնօրեն ՎԱՀԱԳՆ ՎԱՐԱԳՅԱՆԸ մտորում է, թե ինչու կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում այսպիսի, կներեք, բարդակ է տիրում, եւ հարցադրում է. «Բացի ընդդիմադիրներին վերհսկելուց, այդ օրենքը որեւէ ձեւով գործե՞լ է, թե՞ ոչ: Այս ողջ ընթացքում որեւէ որոշում կամ օրենք կորոնավիրուսի դեմ իրական պայքար ծավալելու համար չգործեց, եւ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է կորոնավիրուսային հեղափոխության մասին: Պարոն վարչապետ, Դուք քամի ճոճելուց բացի այլ բանի ունա՞կ եք»: Տվյալ դեպքում պարոն Վարագյանը զարմանալի լավատեսություն է դրսեւորում Նիկոլի ունակությունների մասին: Այո՛, բացի քամի ճոճելուց Նիկոլն ունակ է երկիր քանդել եւ, ժողովրդի խոսքով ասած, «հարամել» այն ամենը, ինչին դիպչում է: Դա կարելի է տեսնել գործնականում բոլոր ոլորտներում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

