ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Մինչ բացահայտվում է մաքսանենգ ծխախոտով երրորդ ինքնաթիռի առավել քան խայտառակ հանգամանքը` բոլոր մանրամասներով, մինչ  Կապանում տեղի է ունենում լրջագույն ընդվզում ընդդեմ բռնապետության, բռնապետիկ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ զարմանալիորեն, պատկերավոր ասած, զբաղվում է «թիթեռ նկարելով»: Նա պարետի փոխարեն դուրս է գալիս ուղիղ եթեր եւ բոլորիս գլուխները տանում դիմակների թեմայով: Եվ դրանով չբավարարվելով` նաեւ  առանձին գրառում է անում. «Ավտոմեքենայի մեջ` միայն դիմակով, աշխատանքի վայրում` միայն դիմակով, որեւէ բան գնելիս` միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս` միայն դիմակով, փողոցում զրուցելիս` միայն դիմակով»: Լավ, մի կողմ դնենք այն, որ վարչապետը չպետք է հանդես գար պարետի խոսնակի կամ կրտսեր օգնականի դերում, բայց առավել քան զարմանալի է` ի՞նչ է նշանակում, որ անգամ նույն ընտանիքի անդամները նույն ավտոմեքենայում պետք է դիմակ կրեն: Համ էլ ոչ հարգելի քայլասերվածներ, արդյո՞ք չեք նկատել համացանցում արդեն որերորդ օրը պտտվող  դիմակների տուփի պատկերը, ուր արտադրողը «ոսկեղենիկ» անգլերենով զգուշացնում է, որ այդ դիմակները կորոնավիրուսից ու առհասարակ որեւէ վիրուսից չեն պաշտպանում: Թե՞ արդեն այնքան եք ձեզ կորցրել, որ ձեր տերերի լեզուն էլ մոռացել եք:

Իսկ կորոնավիրուսի դեմ պայքարում ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ամբողջովին լվացել է ձեռքերը եւ զարմանալիորեն Արսեն Թորոսյանի ու պարետատան հետ ձեն ձենի տված, հայտարարում է, որ այլեւս  փող չի ծախսելու մարդկանց մեկուսացման վրա: «Ի՞նչ անենք էդ մարդկանց, 1000 հոգի ո՞ւր պահենք: Չկա պահելու տեղ, դրա համար ուղարկում ենք տուն: Ավելին ասեմ` դրական ախտորոշումով քաղաքացիներին տուն ուղարկելն ավելի անվտանգ է, որովհետեւ իրենք գիտեն, որ դրական է, եւ կպաշտպանվեն, եւ տնեցիքին էլ կպաշտպանեն, քան թե մյուս բոլոր քաղաքացիներին, որոնք որ հնարավոր է դրական են, բայց չգիտեն դրա մասին»,- հայտարարել է Արսեն Թորոսյանը, չմոռանալով նաեւ կրկին խոսել լրացուցիչ անհեթեթ բաներ. «Հնարավոր է, խորը սորտավորման գնանք: Օրինակ` խորը սորտավորում է նաեւ պատերազմի ժամանակ արվում, երբ որ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու, եւ հակառակը: Չի բացառվում, որ նույնիսկ էս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերս դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ չգնանք»: Արդեն այնքան են լպիրշացել, որ մարդկանց սորտավորումից են խոսում: Դե սորտավորումը դուք կտեսնենք, երբ ձեզ հեռացնենք իշխանության լծակներից...

Հիշո՞ւմ եք, թե ինչպես 2015-ին ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ`  «սթափվեք գժուկներ» կոչով դիմել էր ցուցարարներին: Այսօր նա կրկին հնչեցնում է «սթափվեք» կոչը, բայց առանց փաղաքշական «գժուկներ» հավելումի, երեւի թե, այս պարագայում արդեն ցանկացած հավելում 18+ կստացվեր: Նա տագնապ է հնչեցնում. «Մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը: Արդեն ձեռք ենք բարձրացրել Վեհափառի ու Եկեղեցու վրա, անվանարկել ենք Բանակը, Վազգենի ասած, կռիվը ստորադասել ենք զանգվածային անկարգություններին, Շուշիի ազատագրման օրը դատել ենք Շուշին ազատագրողներին, վավերացրել ենք մեր երեխաներին այլասերման դատապարտող փաստաթղթեր... Սթափվե՛ք»: Ինչքան էլ զարմանալի լինի, նախկին ոստիկանապետը ստիպված է հիշատակել ամենատարրական բաները. «Պետք է բացատրել, որ մարդու գլխավոր իրավունքը ոչ թե սեռը փոխելու ազատությունն է, այլ չմորթվելու իրավունքը: Պետք է հիշեցնել, որ ոսկե հորթին ծառայելը մահացու է: Պետք է փաստել, որ մեր դժբախտությունների պատճառը պետականության բացակայությունն է, եւ իրավունք չունենք այս վերջինն էլ կորցնել»: Բայց, այնուամենայնիվ, Գասպարյանը մնում է անուղղելի լավատես...

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում