ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Իջե՛ք, հասել ենք: 2016-ին Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ բացված ԱՐԱՐԱՏ 73-ի արձանախմբից մի քանի արձան գողացել են: «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադեւոսյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմել է հանրությանը. «Խնդրում եմ այն մարդկանց, ովքեր գողություն են կատարել, հետ վերադարձնեն արձանները: Թեկուզ թողնեն այստեղ, մենք շինաշխատանքները կկատարենք, կբերենք օրիգինալ տեսքին: Պատրաստ ենք դրամական պարգեւ տալ այն մարդուն, որը կօգնի գտնել արձանները»: Զարմանալի է,  այդ ի՞նչ բարձիթողի վիճակ է, որ մայրաքաղաքում արդեն արձան են գողանում: Եվ այս պայմաններում  Նիկոլն ու իր քայլասերված թիմը դեռ համարձակվում են մտածել իշխանությունը պահելու մասին: Տո՛ այ ողորմելիներ, նույնիսկ արձան պահել չեք կարողանում, իշխանություն ինչպե՞ս եք պահում:

Իսկ մինչ խեղճուկրակ վիճակում հայտնված անկարող նախարարները  չգիտեն` գլուխները պատով տան, թե պատերը` գլուխներով, քանզի  վիրուսի հետ կապված իրավիճակի դեմ ոչինչ չեն կարողանում անել եւ, անկեղծ ասած, չեն էլ ուզում,  ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում եւ ավտոմեքենաների պետհամարանիշի թվերի փոխարեն անուն գրելու հնարավորություն տալ: Թե ի՞նչ «հիմնավորումներ» է ներկայացված, կարեւոր չէ: Պարզապես զարմանալի է, թե ինչպես  հենց ամենանեղ պահերին Սիմոնյանի մոտ առաջանում է «թիթեռ նկարելու» անզուսպ ցանկություն: Լավ, բոլոր խնդիրները լուծել եք, մնում է ինչ-որ պիժոնների` պետհամարանիշի փոխարեն սեփական անունդ գրելու հնարավորությո՞ւնը ապահովել, եւ դրանից հետո սկսելու ենք շատ լավ ապրե՞լ, լիքը ներդրումնե՞ր կգան, կորոնավիրուսն էլ այդ համարանիշները տեսնելով` կփախչի՞: Մնում է, զարմանլով հանդերձ, հիշել հայտնի ասացվածքը, որ էծի պարը խարխուլ կամրջի վրա է բռնում:

Գարդասիլասեր ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ էլ զարմանալիորեն իր ասուլիսին այնքան ցինիկ, ամբարտավան եւ թափթփված բաներ է դուրս տվել, որ մնում ես ապշած: Օրինակ` արձագանքելով Արթուր Վանեցյանի հակաճգնաժամային  առաջարկությանը, նա հայտարարեց, թե երեւի թե Վանեցյանը հակաճգնաժամային կառավարություն կկազմի Վստրեչի Ապերից, Ռուբեն Հայրապետյանից եւ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից... Դե ինչ, քանզի այդպիսի տափակությունները նախարարի կողմից սովորական բան են, անդրադառնանք գոնե  կոնկրետ իր ոլորտի պահով հնչեցրած: Զորօրինակ` անդրադառնալով փակ տարածքներում եւ աշխատավայրերում դիմակներ կրելուն, նա հայտարարեց. «Ես չեմ բացառում, որ դա լինի, օրինակ, մեկ կամ երկու տարի: Ես բազմիցս նշել եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ պայքարի»: Զարմանալի է, որ ընդամենը երկու տարի նշեց, Թորոսյան Արսեն ունեցող երկիրը հինգ տարում էլ դիմակներից չի պրծնի: Իսկ ինչ վերաբերում է մեծ շուքով «Տավուշ տեքստիլում» դիմակների արտադրություն բացելուն, ապա զարմանալիորեն  հենց այժմ այդտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսով 7 հիվանդ: Հիմա ի՞նչ, սպասենք, որ բնակչությանը պատրաստի կորոնավիրուսով դիմա՞կ վաճառեն, թե՞ հուսանք, որ դրանք  ախտահանված կլինեն:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի