ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Մինչ ամբողջ աշարհում չեն կարողանում կորոնավիրուսը կանգնեցնելու դեղ ու ճար գտնել, այդ հարցի լուծումը զարմանալիորեն գտել է արդարադատության պատանի նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ: Այո՛, անհավատալի է, բայց ակնհայտ: Սակայն այդ զարմանալի հայտնագործության մասին ամեն ինչ հերթով: Մեր թղթակիցը Ռուստամ Բադասյանին վեց հարց էր ուղարկել, որոնցից վերջինս որոշեց պատասխանել միայն մեկին, որը վերաբերում էր բանտարկյալներին: Այն է` արդյո՞ք համավարակով պայմանավորված մտադիր չեն այլ երկրներից օրինակ վերցնելով, ժամանակավորապես  կալանավորներին ազատ արձակել: Եվ ահա Ռուստամ Բադասյանը նշեց, որ այդպիսի պրակտիկա կա միայն  գերծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկներով երկրներում: Իսկ Հայաստանում, ըստ Բադասյանի,  կորոնավիրուսից պաշտպանվելու ամենաանվտանգ տեղերը քրեակատարողական հիմնարկներն են: Այսինքն` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանրությանն առաջարկում է բանտ գնա՞լ, քանի որ, ըստ նրա, կալանավայրերը համաճարակից պաշտպանվելու ամենաանվտանգ «թաքստոցներն» են: Դե ինչ, քանի որ քաղաքացիները Բադասյանին չհավատալու հիմքեր չունեն, ապա միգուցե կա՞ այդ զարմանալի ելքը` վարակից պաշտպանվելու համար ազգովի բանտ նստել: Ասենք, յուրաքանչյուրը կարող է դնգստել մեկ քայլասերված իշխանավոր, գնալ բանտ եւ դրանով գլուխն ազատել համավարակի գլխացավանքից... ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, նախարարին հիշեցնենք, որ գլուխը ոչ միայն ուտելու ու խոսելու համար է, այլեւ` մտածելու:

Հիշո՞ւմ եք, Նիկոլը ինչպես էր հայտարարում, թե կորոնավիրուսն ո՞ւմ շունն է: Դե, զարմանալով հանդերձ, այն ժամանակ մտածեցինք, իսկ միգուցե սրանց իրո՞ք ոչ մի չոռ չի կպնում: Եվ ահա իմանում ենք, որ երկու նախարարներ` ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ եւ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ինքնամեկուսացել են, քանի որ նրանց նախարարություններում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել: Դե ինչ, երկուսի մոտ էլ հին մեղքերն են դուրս գալիս, մեկը, որ զարմանալի անպատասխանատվություն է դրսեւորել քաղաքացիների առողջության նկատմամբ, իսկ մյուսն էլ` գլխավորում էր «օղորմածիկ» հակասահմանադրական հանրաքվեի շտաբը: Ինչեւէ, երկուսին էլ առողջություն ենք մաղթում, թեեւ ինչ մեղքներս թաքցնենք, երկուսն էլ, ու հատկապես` Արսեն Թորոսյանը, մեղմ ասած, հեռու են համակրելի կերպար լինելուց:

Իսկ Արցախում զարմանալի անհամություն են արել ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ գլխավորած «Արդարություն» կուսակցության նկատմամբ: Ինչպես տեղեկանում ենք կուսակցության տարածած հայտարարությունից. «Կուսակցությունը նամակներ էր պատրաստել արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների, քողարկված գործընթացի եւ իր դիրքորոշման վերաբերյալ` ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին, ԱՀ ԱԳ նախարարին եւ ԱՀ նորընտիր նախագահին: Միջոցառումն իրականացնելուց հետո, երեկոյան պարզ դարձավ, որ կուսակցության իրականացրած միջոցառման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ երեկ պարզ դարձավ, որ 6-7 կուսակցական անդամներով, բոլոր առողջապահական նորմերը եւ սոցիալական հեռավորությունները պահպանմամբ, նամակներ հանձնելու կապակցությամբ, որոշում է կայացվել` հարուցել քրեական գործ»: Զարմանալի է, դուք հո նիկոլական չե՞ք, որ «Արդարություն» կուսակցության նկատմամբ այդպիսի անարդար եւ քաղաքական հետապնդման գարշահոտություն ունեցող քայլ եք անում:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում