ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Հիշո՞ւմ եք, թե ինչպես հուզվեցիք  այն տեսարանից, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող երգահան ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ կոպտորեն տանում են ոստիկանները: Մարդու տան հոսանքը անջատել էին չվճարման համար հենց երեխայի ծննդյան օրով: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ տվյալ դեպքում մարդը հնձել է այն, ինչ որ ցանել է: Ահա` ինչ է գրում ընդդիմադիր ակտիվիստ Հովհաննես Խաչատրյանը. «Երբ ուսումնասիրեցի նրա էջը, հասկացա, որ պետք չէ օգնել այն մարդուն,ում նմանների պատճառով այսօր իմ պետությունը հայտնվել է նման իրավիճակում, ում նմանների պատճառով այսօր շատ ու շատ մարդիկ տուժում են: Եղբայր, այս ամենի մեղավորը դո՛ւ ես, այս կատարվելիք անօրինականությունների մեղավորը դո՛ւ ես, քանի որ դո՛ւ ես ընտրել նրանց, դո՛ւ ես տվել իշխանություն նրանց: Այսօր դու քաղում ես այն ամենը, ինչ ցանել ես երկու տարի առաջ»: Այո՛, Միքայելը խանդավառ հեղափոխական էր, այնքան խանդավառ, որ համացանցում պարզապես հոշոտում էր ցանկացածին, ով Նիկոլի թանին թթու ասեր...

Սակայն չմոռանանք Արցախի մասին, հիշո՞ւմ եք, թե  թավշիստները  ինչքան էին կոկորդ պատռում, թե հանցագործություն է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ընտրությունների  երկրորդ փուլը անցկացնել: Բայց, քանի որ տանուլ տված անհույս գործ է, այժմ զարմանալիորեն մոռացել են ե՛ւ համավարակը, ե՛ւ ընտրությունները: Սակայն դա չի մոռացել Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ. «Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի ունեցավ ուղիղ երկու շաբաթ առաջ: Չորս կողմից հնչում էին կարծիքներ, որ անհրաժեշտ է չեղարկել ընտրությունները` պայմանավորված COVID-ի վտանգով: Կայացվեց ռիսկային որոշում. ընտրությունները չչեղարկել եւ իշխանության բարձրագույն մարմինների ձեւավորման իրավական գործընթացն ավարտին հասցնել: Քվեարկությունն անցկացվեց: Ընտրողների մասնակցության թիվը, ճիշտ է, շուրջ 1/3-ով պակաս էր առաջին փուլի բարձր ցուցանիշից, բայց այնուհանդերձ ժողովրդավարական չափանիշներով լիովին բավարար էր (շուրջ 45%): Այսօր` երկու շաբաթ անց, երբ, փառք Աստծո, հիվանդության բռնկում Արցախում տեղի չի ունեցել, արդեն կարելի է փաստել. ընտրությունն անցկացնելը ճիշտ էր»: Դե ինչ, փոքրիկ Արցախը հաջողությամբ կանխեց վիրուսի տարածումը անգամ ընտրությունները անցկացնելու պայմաններում, իսկ  մեր չոշոները արդեն չգիտեն, թե ուր տեղավորեն վարակվածներին:

Վերջերս նիկոլական ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ մի գլուխ դավադրություն է փնտրում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Գարեգին Բ կաթողիկոսի մասնակցությամբ: Սրանց քարոզչամիջոցներից մեկն էլ «մուտիլովկա» էր հրապարակել, իբր Սերժ Սարգսյանն ու Գարեգին Բ-ն վերջերս հատուկ հանդիպել են, որպեսզի միավորեն ջանքերը  այս իշխանության դեմ պայքարում, եւ իբր առիթը  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ ներկայացված մեղադրանքն է: ՀՀ երրորդ նախագահի  գրասենյակը դրան շատ հանդարտ արձագանքեց, որ. «Պաշտոնաթողությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ է հանդիպում ունեցել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ընդ որում` դրանցից եւ ոչ մեկը չի եղել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո»: Բայց ախր  խեղճ Նիկոլն ու քայլոները ինչպե՞ս չփնտրեն դավադրություն, եթե վախից աչքներին ամեն թփի տակ դավադիր է երեւում:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի