ԿՐԻՄԻՆԱԼԸ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ` ԿՐԻՄԻՆԱԼԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՆԵՐՔՈ
Արխիվ 16-20Վերջին օրերին կտրուկ ավելացել են բնակարանային գողությունները, ինչպես նաեւ մեքենաներից մասեր գողանալը, շատացել են նաեւ կողոպուտի դեպքերը, այդ մասին մեզ ահազանգում են մեր ընթերցողները, իսկ մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի պատրվակով չբացել դռներն անծանոթ այցելուների առաջ: Եղել են դեպքեր, որ հանցագործները ներկայացել են որպես այս կամ այն ծառայության ներկայացուցիչ, ողորմություն խնդրող, օգնություն բաժանող եւ այլն: Պետք է նշել, որ հանցավորությունն արձագանքում է սոցիալական վիճակի վատթարացմանը, եւ ինչքան վատանա երկրում սոցիալական վիճակը, այնքան աճ կտա հանցավորությունը, եւ մինչ Նիկոլը դատարկախոսում է իբր կրիմինալի դեմ պայքարի մասին, կրիմինալը օրեցօր աճ է գրացնում: Նշենք նաեւ, որ առնվազն տարօրինակ է ոստիկանության հանդարտությունը, քանի որ գողությունները կասեցնելու դեմ որեւէ կտրուկ գործողություններ չեն իրականացվում, համենայնդեպս, փաստ է, որ մեքենաներից գողացված պահեստամասերը ինչ-որ տեղ վաճառվում են, հակառակ դեպքում անիմաստ կլիներ դրանք գողանալը: Եվ եթե վաճառվում են, ուրեմն գնորդները գիտեն, թե` որտեղ: Հարց է ծագում` ինչո՞ւ դա չգիտի ոստիկանությունը, իսկ գուցե գիտի՞....
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

