Ինչու «Աշտարակ կաթը» չի կարողանում մարսել «Իրավունքի» բացահայտած ապօրինությունները

Արխիվ 16-20

«Իրավունք» թերթը դեռեւս նախորդ տարի անդրադարձել էր սպառողի ահազանգին, որ «Աշտարակ կաթի» 15 տոկոսանոց «թթվասերները», որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են` որպես թթվասեր: Այն դեպքում, երբ ԵՏՄ օրենքով արգելված է բուսական յուղ պարունակող կաթնամթերքը, որպես թթվասեր, վաճառել: Այսինքն, նման կաթնամթերքների վրա պետք է գրվի ոչ թե թթվասեր, այլ` կաթ պարունակող մթերք: Այն պարզ պատճառով, որ եթե սննդամթերքի ինչ-որ բաղադրիչ փոխարինվում է (այս դեպքում` ավելի թանկ կենդանական յուղը` բուսականով), դա արդեն այլ մթերք է, իսկ այն «մայր» ապրանքի անվան տակ վաճառելը` խաբեություն:

Ավելին, մասնագետների հավաստմամբ որոշ հիվանդությունների դեպքում՝  կոկոսի յուղը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը: Մեր հրապարակման հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հարուցել էր վարչական վարույթ` ընդդեմ «Պարգեւ» ՍՊԸ-ի, որը եւ արտադրում է «Աշտարակ կաթը»: Ընկերությունն էլ, նույն հրապարակումից իրեն վիրավորված համարելով, փորձել է «Իրավունքի» դեմ դատական հայցով հարցը լուծել: Սակայն անցած տարեվերջին ՏՄՊՊՀն տրամադրեց եզրակացությունը: Արդյունքում` հանձնաժողովն ընկերության նկատմամբ անհրաժեշտ է համարել նշանակել տուգանք` 2 384 338.93 դրամի չափով: Եվ,  ըստ երեւույթին՝ իր առջեւ ունենալով համապատասխան պետական մարմինների արձանագրած խախտումների շարանը՝  ընկերության ներկայացուցիչը դատարանում հրաժարվեց իր բոլոր պահանջներից:

Նկատենք, որ դատարանում «Իրավունք» թերթի եւ հոդվածագրի շահերը ներկայացնում է «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր, հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Եվ դատարանը պարտավորեցրել էր հայցվոր կողմին` «Աշտարակ կաթին», որպես փաստաբանական ծախս վճարել երկու հարյուր հազար ՀՀ դրամ գումար: Ինչը, բնականաբար, ոչ մեծ գումար է՝ համեմատած փաստաբանի կատարած ահռելի աշխատանքի հետ:

Ինչեւէ, պարզվում է, սակայն, որ «Աշտարակ կաթը », որը հմտորեն կարողանում էր մոլորեցնել սպառողին կրկին դիմել է դատարան՝ այս անգամ վիճարկելով դատարանի կողմից որոշված երկու հարյուր հազար դրամը վճարելու որոշումը: Դժվար, թե «Աշտարակ կաթ» ընկերությունը ունակ չլինի վճարել երկու հարյուր հազար դրամ գումար: Այդ դեպքում, որն է «Իրավունքի» դեմ այսպիսի համառ դատարանացավի պատճառը:

Չար լեզուները խոսում են, որ վերոնշյալ ընկերությունը չի կարողանում, այսպես ասած, մարսել ոչ միայն այն, որ «Իրավունքը» հետամուտ է եղել սպառողի ահազանգին եւ բացահայտել իրենց ապօրինությունները, այլ նաեւ տպավորություն է ստեղծվում` վերջիններս «Իրավունքին» իրենց գաղափարական թշնամին են համարում: Եվ, դա ունի իր օբյեկտիվ պատճառները չէ՞  որ տարիներ շարունակ «Իրավունքը» մշտապես  պայքարել ու պայքարում է ոչ միայն անարդարության, թալանի, սպառողներին մոլորեցնելու , կոռուպցիայի, այլեւ տարատեսակ աղանդների դեմ: Եւ գուցե այստե՞ղ է թաղված «Իրավունքին» դատարանախեղդ անելու մոլուցքի «շան» գլուխը:

Չմոռանանք, որ դեռեւս 2013թվականին Միացյալ Երիտասարդական  Լիգա շարժման ներկայացուցիչները  տեղեկացրել էին, որ  իրենց ունեցած տեղեկություններով՝ «Աշտարակ Կաթ» ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը հանդիսանում է «Կյանքի խոսք» աղանդի անդամ:

Կարծում ենք՝ ընթերցողին եւս պարզ դարձավ, թե ինչու է «Աշտարակ կաթը »  հետողականորեն փորձում իրեն մաքրելու ձգտումով՝ պարբերաբար շահարկել լրատվամիջոցի անունը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի