ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Ճիշտն ասած, վաղուց չէինք տեսել ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ գերհեղինակավոր կարծիքները երկրի կարեւորագույն հարցերի շուրջ, ու ինչ-որ տեղ նույնիսկ արդեն կարոտել էինք ու նաեւ մի թեթեւ անհանգստացել: Եվ ահա զարմանալիորեն «թագավորի աղջիկը» մեզ հուսախաբ չարեց եւ արտահայտվեց սկանդալային դիկտատորական օրենքի մասին. «Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում եւ գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար: Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները: Երեւի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում եւ դրամատիկացնում այսօրվա նախագիծը»: Ճիշտ է, Մարիամը այդպես էլ չլսեց Արթուր Վանեցյանի բարի խորհուրդը` չխառնվելու մեծերի խոսակցություններին, բայց, այնուամենայնիվ, զարմանալով հանդերձ, չենք կարող չմատնանշել` աղջիկ ջան, բալիկ ջան, հիշատակածդ հսկայական կորպորացիաներում լուրջ մարդիկ են աշխատում, ովքեր սեփական հեղինակությունն ու բարի համբավը բարձր են գնահատում: Իսկ ովքե՞ր են հայրիկիդ շրջապատում` հիմնականում այնպիսի մարդկային խոտաններ, ում ոչ միայն անձնական տվյալների մեծ զանգված, այլեւ մի հավաբուն վստահել չի կարելի...

Խորհրդարանում ելույթի հիսթերիկ տոնայնությամբ աչքի ընկավ ԵԽԽՎ-ում կոճակների տեղը շփոթող քայլո ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ. «Պարետատունն առաջարկում է մեզ, իրենց հնարավորություն տալ ներդնել մի մեխանիզմ, որը կարող է նպաստել նրան, որ փրկվեն մարդկային կյանքեր: Ընդդիմությունը շատ ցածր մանիպուլյացիաներով ստեղծում է տպավորություն, որ նախագիծը գաղտնալսման մասին է, ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, սիրելի ժողովուրդ, նախագիծը գաղտնալսումներ չի ենթադրում»: Այստեղ հատուկ Ռուբինյանի համար մի փոքրիկ գաղտնիք բացահայտեմ, որին նա զարմանալիորեն անհաղորդ է: Հայ մարդկանց բացարձակ մեծամասնությունը թքած ունի` իր հեռախոսը կգաղտնալսեն, թե` ոչ, սակայն հայ մարդու համար անընդունելի է, որպեսզի ձեր` չհայերով եւ չմարդերով գերծանրաբեռնված պիղծ թիմին հանկարծ հասանելի լինի իր, թեկուզեւ ամենաանմեղ հեռախոսազրույցը իր ընտանիքի հետ: 

Ինչպես հայտնի է, երկու ահը մի մահ է: Իսկ ի՞նչ իրենից կներկայացնի 40 ահը... Եվ ահա բժիշկ-թերապեւտ, «ՆովաՄեդիկա» դեղագործական ընկերության տնօրեն ԶԱԽԱՐ ԼԵՅԿԻՆԸ RT-ին տված հարցազրույցում բացահայտել է կորոնավիրուսային վարակի հազվագյուտ հատկանիշը: Մասնագետի խոսքերով` այն ժամանակ, երբ Չինաստանի գիտնականները փոխանցեցին վիրուսի մի քանի տասնյակ շտամերը, դրանց մեջ արդեն 149 մուտացիա էր եղել: Նա նաեւ նշել է, որ վայրի կենդանիների մեջ շրջանառվում է կորոնավիրուսի մի քանի հարյուր շտամ, իսկ մարդկանց մեջ` 40-ից ոչ ավելի:  Մնում է հիշել մոլլա Նասրեդինի զարմանալի պատմությունը, որ Բաղդադից ուխտագնացության մեկնելիս հանդիպում է ժանտախտին ու հարցնում, թե ուր ես գնում: Ժանտախտն էլ պատասխանում է, թե գնում է Բաղդադ 5000 հոգու կյանք խլելու: Հետդարձի ճամփին Նասրեդինը կրկին հանդիպելով ժանտախտին, նրան կշտամբում է, թե ոչ թե 5000, այլ 55000 կյանք ես խլել, ինչին ժանտախտն առարկում է` ես ուղիղ 5000 եմ տարել, մնացածը վախից են մեռել:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին