ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Ինչպես հայտնի է, այժմ` չարաբաստիկ համավարակի պայմաններում հաճախ է հնչում հորդոր, որպեսզի մարդիկ իրենց աշխատանքը տնից կատարեն: Բայց նման է, որ ՍԴ դատավոր ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Նոստրադամուսի հատկություն ուներ, քանզի զարմանալիորեն մինչեւ համավարակն ու արտակարգ դրություն սահմանելը «տնից է աշխատում» իր ընտրվելու առաջին իսկ օրվանից` ստանալով մեծ աշխատավարձ, բենզինի կտրոններ ու ոչինչ չանելով: Դրա առնչությամբ մեր թղթակիցը կառավարությանը հարցում էր ուղարկել. «Ինչպե՞ս է վերաբերվում չաշխատող, սակայն պետական բյուջեից հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող դատավաորին վարչապետը, այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշեց, որ ինքը անպայման կզբաղվի այդ հարցով: Արդեն մոտ երկու ամիս է, ինչ Վահե Գրիգորյանը շարունակում է աշխատանքի չհաճախել: Ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու վարչապետը այս անօրինականությունը վերացնելու ուղղությամբ»: Եվ հարցումը մի քանի օր «թթվացնելուց» հետո ուղարկեցին հետեւյալ զարմանալի պատասխանը. «Ի պատասխան Ձեր գրության` տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Ուստի, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3) կետի` հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում»: Այսինքն` զարմանալիորեն այդ պարզագույն հարցին պատասխանելու համար մի ամիս է պետք: Երեւի թե շատ դժվար է մոգոնել, թե ինչ ասեն...

Մարտի 16-ին ոչ միայն ընդունվեց արտակարգ դրություն մտցնելու որոշումը, այլեւ Նիկոլի որոշմամբ ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆԸ նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Իսկ հիմա մի զարմանալի հանգամանք` մինչեւ 2020 թվականի փետրվարը վերջինս չէր կարող նման պաշտոն զբաղեցնել: Ինչպես հայտնի է, Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է եւ այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ: Խնդիրն այն է, որ մինչեւ այս տարվա փետրվարը գլխավոր հարկադիր կարող էր նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում: Սակայն 2019 թվականին Արդարադատության նախարարությունը հարկադիր կատարման ծառայության ոլորտում առաջարկեց փոփոխություն անել եւ հանել գնդապետից ոչ ցածր կոչումի պարտադիր լինելը: 

Նույն Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ դատավոր դառնալու տարիքն է իջեցվել մինչեւ 25 տարեկան: Եվ ահա այդ պատմությունն ունեցավ զարմանալի շարունակություն` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ներկայացրել է օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքում եւ, ըստ էության, նվազեցնել դատավորներ դառնալու համար առկա պահանջները: Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածում ամրագրված է, որ դատավորները պետք է ունենան իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի աստիճան եւ տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի: Եվ, ահա, պատգամավորն առաջարկում է թողնել միայն բակալավրը եւ առնվազն 2 օտար լեզվի փոխարեն` առնվազն մեկը: Դե ինչ, գոհ լինենք, որ դեռեւս չեն հասել Լենինի այն բանաձեւին, որ ամեն մի խոհարարուհի կարող է պետություն ղեկավարել: Չնայած, սրանք հաստատ ավելի շատ վնաս տվող են...

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին