Ինչ խնդիրներ կարող են ծագել այն մարդկանց մոտ, որոնք քիչ բանջարեղեն եւ միրգ են ուտում

Արխիվ 16-20

Մարդկանց մոտ, որոնք ոչ բավարար քանակի միրգ ու բանջարեղեն են ուտում, բարձր է տագնապային խանգարման զարգացման վտանգը։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է International Journal of Environmental Research and Public Health-ում։

«Մարդկանց մոտ, որոնք օրվա ընթացքում մրգեր ու բանջարեղեն են ստանում երեքից քիչ աղբյուրներից, տագնապային խանգարման ախտորոշման ռիսկը մեծանում է առնվազն 24 տոկոսով»,- նշել է Քվանտլենի պոլիտեխնիկական համալսարանի սննդի ինֆորմատիկայի լաբորատորիայի տնօրեն, հետազոտության առաջատար հեղինակ Կառեն Դեյվիսոնը։

Գիտնականները նաեւ նկատել են, որ երբ ճարպի քանակը մասնակիցների օրգանիզմում գերազանցել է 36 տոկոսը, տագնապային խանգարման զարգացումը մեծացել է ավելի քան 70 տոկոսով։

«Օրգանիզմում ճարպի քանակի մեծացումը կարող է կապված լինել բորբոքման առավել բարձր մակարդակի հետ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ տագնապային խանգարումները կարող են կապված լինել բորբոքման հետ»,- ասել է Դեյվիսոնը։

Հետաքրքիր է, որ տագնապայնության առաջացման վրա ազդում են նաեւ սեռը, քաղաքացիական վիճակը, եկամուտը եւ որոշ հիվանդություններ։ Նաեւ գիտնականները տագնապայնության բարձր ռիսկ են հայտնաբերել միգրանտների մոտ։ Հետաքրքիր է, որ կանանց մոտ այդ խնդիրն ավելի հաճախ է առաջանում՝ տագնապայնության հետ բախվել է 9 կանանցից 1-ը եւ 15 տղամարդկանցից 1-ը։ Միայնակների մոտ տագնապայնության ռիսկը բարձրանում է 13,9 տոկոսով, ինչը շատ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ով ապրում է զուգընկերոջ հետ (7,8 տոկոս)։

https://iravunk.com/sim/?p=106301&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը