Որքա՞ն արժի «քֆուրը» Հայաստանում կամ քաղաքացիները վճարում են հարկեր՝ «քֆուր ուտելու» համա՞ր. Yerkir.am

Արխիվ 16-20

Նախորդ տարիներին տարբեր գերատեսչություններում, նախագահական կամ կառավարության աշխատակազմերում կային մամուլի ծառայություններ։ Դրանք փոքր բաժիններ էին, որտեղ մամուլի խոսնակը հիմնականում զանգվածային լրատվամիջոցների և գերատեսչության ղեկավարի միջև կապող օղակ էր։ Այդուհանդերձ, նախկին իշխանության օրոք ստեղծվեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն սկզբից գործում էր նախագահի աշխատակազմի շրջանակներում, 2018 թ. իրադարձություններից հետո՝ այն անցավ վարչապետի աշխատակազմին: 

ՊՈԱԿ-ի գործունեության տարբեր փուլերում ժամանակ առ ժամանակ լուրեր շրջանառվեցին, որ իշխանությունները պետական - վարչական ռեսուրսը օգտագործում էին իշխանությունների գործունեության կամ հատուկ անձանց մասին դրական տեղեկատվության տարածման, այլ կերպ ասած՝ դրական իմիջի ձևավորման համար։

Սակայն 2018 թ. իշխանափոխությունը փոփոխություններ բերեց նաև այստեղ։ Վարչապետը, ի դեմս կառավարության, նշյալ ՊՈԱԿ-ը սկսեց օգտագործել ոչ միայն սեփական եսը փառաբանելու, այլ նաև քննադատողներին հայհոյելու համար: Այս պատճառով է, որ այս ՊՈԱԿ-ը կարճ ժամանակ անց ստացավ «ֆեյքերի ՊՈԱԿ» կամ «ֆեյքերի ֆաբրիկա» «ժողովրդական» անվանումը:   

Փաստենք, որ այս ՊՈԱԿ-ին տարեկան կտրվածքով ահռելի փող է հատկացվում պետական բյուջեից: Օրինակ՝ 2019 թվականին հատկացվել է 733.556.600 դրամ (շուրջ 1 միլիոն 540 հազար դոլար):

Yerkir.am-ը օրերս հրապարակել էր նաև այս ՊՈԱԿ-ի աշխատակիցներին հատկացված պարգևատրումների ընդհանուր թիվը, որը 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք, կազմել էր պատկառելի մի թիվ՝ 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար): 

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, մոտավորապես նույնչափ աշխատակիցներ ունեցող հայտնի գիտահետազոտական հիմնարկներից՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տարեկան բյուջեն շուրջ 140 միլիոն դրամ է, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան կազմում է «ֆեյքերի ֆաբրիկայի»  աշխատակիցների մեկուկես տարվա պարգևավճարը: 

Ստացվում է, որ մենք` հարկատուներս, վճարում ենք հարկեր, որպեսզի այդ հարկերով կառավարությունը պահի «ֆեյքեր»՝ պատրաստ մեզ հայհոյելու այն ժամանակ, երբ մենք կհամարձակվենք ունենալ սեփական կարծիք։ Եվ ժողովուրդը կառավարությունից «քֆուր» ուտելու համար վճարում է, ոչ ավել, ոչ պակաս, 1,5 միլիոն դոլա՞ր ։

Իսկ դուք ասում եք՝ «հեղափոխությունից» հետո բան չի փոխվել։

https://iravunk.com/sim/?p=105815&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը