ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20
ՀՅԴ-Ի ԿՐԵԴՈՆ (ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ` «ԲԱ ԵՍ ՍՈՒՍ ՊԻՏԻ ԿԱՆԳՆԵՄ, ԳԱՆ ԻՆՁ ՔԱՇՔՇԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՅԴ-ից հայտնում են, որ այսուհետ Նիկոլի հետ շփվելիս իրենք առաջնորդվելու են, «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» կարգախոսով:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԳԸ` ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Շարժում ենք ոտքերը, հետո ձեռքերը,
Հետո անում ենք քայլ-քայլ-քայլ,
Խաղում ենք խաղը, Նիկոլի խաղը,
Նիկոլի խաղը ծափ-ծափ-ծափ:
ՍԿՐԻՊԱԼԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ
Нoвичок, старичок, дурачок.
ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ Ա ՀԱՍԵԼ
Ասում են, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել միայն այն ժամանակ, երբ Նիկոլը Օսիպյանի ականջին շշնջացել է եւ առաջարկել Հուդայի համբույր:
ՊՐԵՄԻԵՐԱ
ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավոր դերակատարությամբ նկարահանում են «Թափառախումբը գնում է երկինք» նոր գեղարվեստական կինոնկարը:
ԽՈՐՀՈՒՐԴ
Երբ ձեր տուն գալիս են Եհովայի վկաները ու քարոզում են, որ պետք է օգնել մերձավորին, առաջարկեք` լվանալ ձեր հատակը եւ թափել աղբը:
ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆ
Ըստ քաղտեխնոլոգների` մինչեւ միամիտ ժողովուրդը փողոցներում փորձում էր իրագործել իր սահմանադրական իրավունքը, այդ ընթացքում տարատեսակ գրանտածիծներ հաջողեցրին նրանց մատնանշելով հաշվետվություն ներկայացնել սորոսանմաններին:
ԿԼԻԵՆՏՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ (ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Զարուհի Փոստանջյանը որ կուսակցություն մտնում է այն կամ համագործակցում է իշխանությունների հետ, կամ կլիենտ է դուրս գալիս:
https://iravunk.com/sim/?p=55208&l=am/