Լիլիթ Մակունցը մտածել է, որ իր անունն էլ կգտնի «հեռացող պաշտոնյաների» ցանկում
Արխիվ 16-20Ես ծանոթացել եմ այն պաշտոնյաների ցուցակին, որոնք, մամուլի պնդմամբ, ազատվելու են պաշտոններից: Ցուցակն այնքան մեծ էր, որ ես մտածում էի` միգուցե իմ անունն էլ կգտնեմ այնտեղ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` խոսելով մամուլի հրապարակումների մասին:
«Կատակը մի կողմ` իհարկե որևէ բան վարչության նիստի ժամանակ չի քնարկվել, ինքս տեղեկատվություն չունեմ, որ որևէ մեկը հրաժարական է ներկայացնելու գործադիրից: ինչ վերաբերում է խմբակցությանը, նման զարգացումներ չեն սպասվում»,-ասել է Մակունցը:
Մակունցը Իմ քայլի մասով վստահ է, իսկ գործադիրի մասով տեղեկատվություն չունի, դրա համար մեկնաբանություններ չի կարող անել. «Իմ քայլը ուժեղ է ավելի քան երբևէ: Մենք դեռ շատ շատ անելիքներ ունեն` բարեփոխումների և ռեֆորմների հետ կապված, այդ թվում նաև դատաիրավական ոլորտում: Բոլոր ուժերը կենտրոնանալու են դրա վար»: