Iravunk.com | Ուղղակի կրկես էր, ընտրություն չէր. ինչպես Գյուրջինյանը դարձավ ռեկտոր
ՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը Սիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունը Գուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan Times Հիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունը Օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության Մենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան «Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններին Մայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք

Ուղղակի կրկես էր, ընտրություն չէր. ինչպես Գյուրջինյանը դարձավ ռեկտոր

Ներքաղաքական

Օրերս Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել բ.գ.թ., դոցենտ Դավիթ Գյուրջինյանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆՆ ահազանգում է, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ռեկտորի նոր ընտրություններ կարող են նշանակվել նախորդ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում։ Մինչդեռ 2022 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ռեկտորի ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում, իսկ կառավարության կողմից դրանք անվավեր ճանաչելու որոշում չի կայացվել։ Ըստ էության, ստացվում է, որ օրենքի ակնհայտ խախտումով՝ միաձայն Բրյուսովի ռեկտոր է «ընտրվել» նախորդ ընտրություններում պարտված եւ, այդուհանդերձ, իշխանությունների հովանավորյալ միակ թեկնածուն։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց նույն համալսարանի նախկին պրոռեկտոր ՑՈԼԱԿ ԱԿՈՊՅԱՆԻ հետ, որին աշխատանքից ազատելու հրամանը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վերջերս անվավեր է ճանաչել:

Ինչպե՞ս կարող էր համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նորից հայտարարել բաց մրցույթ` համալսարանի ռեկտորի պաշտոնի համար, երբ անգամ այս պահին նախկին ընտրության արդյունքները վիճարկող երկու հայց կա դատարանում:

— Այո՛, իսկապես, երկու հայց կա. մի հայցով դիմել է հենց Դավիթ Գյուրջինյանը` պահանջելով ռեկտորի նախորդ մրցույթը անվավեր ճանաչել, իսկ մյուս հայցով դիմել է նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանը` ասելով, որ հաստատեք, ես ընտրվել եմ: Մինչեւ այսօր որեւիցե վճիռ չկա: Ի դեպ, Ձեր ասած հոգաբարձուների խորհուրդը ապօրինի է ձեւավորված, ինչի մասին բարձրաձայնելու համար ունեմ լուրջ հիմքեր: Նախ այն ժամկետից բավականին ուշ ձեւավորվեց, խախտումներ տեղի ունեցավ, նախկին ընտրված խորհուրդն ապօրինի, ուղղակի Ժաննա Անդրեասյանի (ԿԳՄՍ նախարար) քմահաճույքով եւ առանց որեւիցե հիմքի` չհաստատվեց, որպեսզի իրենց սրտի հոգաբարձուների խորհուրդը ձեւավորեն եւ ռեկտորի պաշտոնում բերեն Դավիթ Գյուրջինյանին: Որպեսզի առավել պարզ լինի ասածս, միայն նշեմ, որ ուսանողական կազմը խորհրդում ընտրվել է կեղծիքով, ինչը եւս պատրաստ եմ հիմնավորել փաստերով, դասախոսական կազմը նույնպես ճնշումներով է ընտրվել, որովհետեւ եղել են թեկնածուներ, որոնց ուղղակի ստիպել է Գյուրջինյանը դիմում գրել եւ հրաժարվել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելուց: Խորհրդի մեջ է Գյուրջինյանի ամենամտերիմ ընկերը` լեզվաբան Լալիկ Խաչատրյանը, իր նախկին տեղակալը Լեզվի կոմիտեում: Մի դեկանի աղջիկ, որը ուսանող է, եւս հոգաբարձուների խորհրդի անդամ է: Այնպես որ, ի սկզբանե պարզ էր, թե ինչ է լինելու արդյունքն այս ընտրության: Եթե անկեղծ լինեմ, ինձ առաջարկել էին ուսանողները եւ մի շարք գործընկերներ առաջադրվել, բայց սա ուղղակի կրկես էր, ընտրություն չէր եւ ճիշտ համարեցի ընդհանրապես այս պրոցեսի մեջ չմտնել եւ չլեգիտիմացնել ապօրինի ընտրությունը:

Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը եւ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից` Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ռեկտորի ընտրությունն, այսպես ասած, տապալելուց հետո: Հիմա համալսարանում առկա խնդիրները կարողանալո՞ւ է լուծել Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

— Ես ինչպես հասկանում եմ, համալսարանների խնդիրները լուծելու մի «լավ» տարբերակ է մտածել ներկայիս ԿԳՄՍ նախարարը` ընդհանրապես բուհերը փակել: Իրենք այսպես են տեսնում ապագան: Ու ինձ նաեւ զարմացնում է, թե այս դեպքում ինչու են ռեկտորի մրցույթ հայտարարում: Եթե պլանավորել են, որ բուհերը միավորվելու է, արդեն կլաստերների ու խմբերի են բաժանել եւ, միեւնույնն է, իրենք իրենց ուզածն էլի անում են, գնում են ֆիզկուլտինստիտուտը, մանկավարժականն ու Բրյուսովը միավորելու ճանապարհով, այդ դեպքում, անկեղծ ասած, չեմ էլ հասկանում, ինչի՞ են ռեկտորի մրցույթ անցկացնում: Առհասարակ, ինձ մոտ տպավորություն է, որ ինչ ուզում, անում են` ուզում ես դատարան դիմիր, ինչ ուզում ես արա: Այս գործելաոճն է  ընտրել ներկայիս ԿԳՄՍ նախարարը, որը լավ բանի չի տանելու: Ու, այո՛, ճիշտ եք ասում` ԿԳՄՍ նախկին նախարարի եւ փոխվարչապետի հրաժարականները համոզված եմ, որ պայմանավորված էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի խնդրով: Ցավում եմ նաեւ, որ հիմա էլ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը փորձառու կառավարիչ է եւ, ամեն դեպքում որոշակի ճանապարհ ունի անցած, ուղղակի մտել է այս պրոցեսի մեջ, ու հենց ինքը, փաստորեն, քավոր է կանգնեց համալսարանի ռեկտորի ապօրինի ընտրություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)Զորադաշտում հրետանավորներն են.ՀՀ ՊՆՌուսական հրթիռները ոչնչացրել են ուկրաինական «Հարավ» խմբավորման հրամանատարական շտաբը (Տեսանյութ, ֆոտո)Ռուսական ուժերը ճեղել են Չասով Յարի ուկրաինական պաշտպանության հիմնական գիծը (Քարտեզ)«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել Ալիեւի ընկեր ուզբեկ բիզնես մագնատին«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներինԱՄՆ-ի 61 միլիարդ դոլար «օգնությունը պարտքային գերություն է». ուկրաինական աղբյուրիրավիճակը Թբիլիսիում բացահայտ «գունավոր հեղաշրջման» տեսք ստացավ«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախությանՈւլան-Ուդեում սկսվել է մարդկանց տարհանումը քաղաքը պատած հրդեհների պատճառով (Տեսանյութ)Ռուսական բանակը ճեղքում է ուկրաինական պաշտպանությունը Ավդեևկայից ավելի ու ավելի հեռու. ուկրաինացի վերլուծաբաններԻսկ մեզ դարձյալ շեղում են... Այժմ էլ ռետրո մեքենաներով. Ալլա ՀակոբյանՏավուշում գործի է դրվել արեւմտյան հնարավոր երկու սցենարԲեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանըԻմ կոչն ուղղված է սպաներին եւ ծառայողներին, ովքեր գիտեն ինչ է հայրենիքը եւ պատիվը. Արթուր ՎարդանյանԹուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը»Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է․ Վարուժան ԳեղամյանԲոլորն էլ հասկանում են, թե ի՞նչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն. ՀարությունյանՏարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. Մանվելյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода