Ինչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.am
Հասարակություն
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս Բագրատաշենում ԵԿՄ Տավուշի տարածքային կառույցի ղեկավարի մասնակցությամբ միջադեպին, հայտարարել է, որ ինքը հրահանգ չի տվել քշել մեքենան փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ։
«Ես հրաման չեմ տա հայը գնա հայի վրա»,- ասել է Միքայելյանը` պնդելով, որ տարածվող տեսանյութերից չի երեւում, որ ԵԿՄ մեքենան վարել է ցուցարարների վրա։
Միքայելյանն ասել է, որ հարձակվել են ԵԿՄ վրա, վիճաբանություն է սկսվել։
«Ինչի՞ համար էին ջարդում ավտոն, ի՞նչ անեին` կանգնում նայեին»,- ասել է Միքայելյանը։