Մեզ անհրաժեշտ է, որ առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու պես լինենք փողոցում. Բագրատ Սրբազան Ով է ժամեր առաջ զոհված զինվորը. ԼՈՒՍԱՆԿԱՐ ՀՐԱՏԱՊ. Զինծառայող է զոհվել․ ՊՆ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ (ուղիղ) Ես թույլ չեմ տա Արամ Սարգսյանին հանդիպելու ինձ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանական մեքենաների անիվները ծակում են. այդ մարդիկ մեզ հետ կապ չունեն. Բագրատ Սրբազան Այստեղ մնալու ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է. Բագրատ Սրբազանը՝ կառավարական ամառանոցների մոտ Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum-ը Հեղինեն ինձ քրոջ պես է եղել, հավատս չի գալիս․ Սրբազանը՝ գաղտնալսելու մասին բացահայտում է արել

Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան

Տեսանյութեր

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը երեկ կառավարության շենքի դիմաց ազդարարեց, որ սկսում է շարունակական փողոցային պայքար` Նիկոլ Փաշինյանի հակահայկական քայլերը կասեցնելու օրակարգով: Այս մասին մանրամասներ ենք պարզել հենց «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՑ:

— Սա արդեն թվով որերո՞րդն է, որ հայտարարում եք նոր պայքարի սկիզբ, ի՞նչ արդյունքներ ունեք մինչ այս պահը եւ ի՞նչ եք պահանջում հիմա:

— Մենք ասել ենք` «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» եւ կասեցրել ենք այն, ստեղծել ենք «Բոյկոտի շտաբ» եւ չեղարկվել է սահմանադրական հանրաքվեն, պահանջել ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ հասել ենք դրան: Այնպես որ, խոշոր հաշվով` սա թվով 4-րդն է: Մեր պահանջը հստակ է` ո՛չ միջանցքին, ո՛չ Ոսկեպարի, Տիգրանաշենի եւ Հայաստանի այլ բնակավայրերի հանձնմանը: Ինչպես նաեւ պահանջում ենք արցախահայության վերադարձ Արցախ եւ նրանց անվտանգության ապահովում: Ընդ որում` այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանից ենք պահանջում: Մենք մեզնից ենք պահանջում, որ տեր կանգնենք մեր երկրին, կանգնեցնենք Նիկոլին: Այո՛, մենք մեր առջեւ խնդիր ենք դրել եւ պետք է կանգնեցնենք այս իշխանությանը:

— Բայց ինչպե՞ս…

— Խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներով: Չի՛ լինելու ոչ մի բռնություն եւ անօրինական միջոցների կիրառում մեր կողմից: Բայց մեր պայքարը լինելու է շարունակական եւ դադարեցնելու ենք այն ժամանակ, երբ կկանգնեցնենք Նիկոլին:

— Իսկ եթե չկանգնե՞ց:

— Հայ ժողովրդի եւ ՀՀ պետականության շահը մեզ թելադրում ու հրամայում է կանգնեցնել Նիկոլին: Հետեւապես, այս հարցադրումը հիմա ճիշտ չէ: Մենք չենք կարող գուշակել ապագան, բայց վստահ ենք` հանուն Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ պատրաստ են դուրս գալ փողոց եւ պայքարել` մեր երկրի տարածքային ամբողջականության եւ հայ ժողովրդի անվտանգության համար: Այս առումով համարում ենք մեր պայքարը սկսած: Ուստի` կոչ եմ անում Սփյուռքում եւ ՀՀ մարզերում եւս սկսել ցանցային անհնազանդության ակցիաներ: Մենք պարտավոր ենք կասեցնել այս ապահայկական, ապազգային ընթացքը: Պարտավոր ենք կանգնեցնել Հայաստանի պետականության կործանումը, եւ մենք դա անելու ենք:

— Վերջին տարիներին այս օրակարգով տարատեսակ նախաձեռնություններ են եղել, ինչո՞ւ մինչեւ այսօր չի հաջողվել կասեցնել Ձեր նշած ընթացքը:

— Եթե մինչ օրս չի ստացվել, չի նշանակում, որ անհնար է: Ես մարզվել եմ եւ երբ գնում էի մրցումների, եւ չէր ստացվում չեմպիոն դառնալ, ու նորից մարզվում էի, ոչ մի անգամ ինձ հարց չեն տվել, թե` արդյոք հնարավոր է մարզումներով չեմպիոն դառնալ: Այնպես որ, եթե մինչ օրս չի ստացվել անհնազանդության ակցիաներով կանգնեցնել այս վարչախմբին, չի նշանակու,մ, որ հետագայում էլ չի ստացվելու: Ուրեմն` մի բան կիսատ ենք արել, մի բան քիչ ենք արել, սխալ ենք արել, բայց հիմա ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը:

— Կարծում եք` դրա համար ունե՞ք բավարար քանակի մարդ, ովքեր փողոց դուրս կգան:

— Այս քանի օրվա մեջ կտեսնենք, թե քանի հոգի դուրս կգա պայքարի: Բայց ես երբեւիցե քանակին շեշտադրում չեմ արել: Ինչպես գիտեք, իմ կյանքում ես հայտնվել եմ վրացական բանտում ու մենակ մնացի, երբ մինչ այդ 2-3 հազար հոգի էինք: Այդ 4 տարվա մեջ սովորել եմ մենակ պայքարել, անգամ միայնակ ակցիաներ էլ եմ արել կառավարության դիմաց: Հաջողության հասնելու համար ես երբեւիցե մարդաքանակն առաջնահերթություն չեմ դրել: Անշուշտ, ՀՀ քաղաքացիների մասնակցությունն ու աջակցությունը մեզ թեւութիկունք կտա, մեզ ավելի բարձր ու ուժգին խոսելու հնարավորություն կտա, մեր հակառակորդներին չի թողնի մեր մասին բամբասեն, դրանից ելնելով է, որ ասում ենք` միացե՛ք մեզ:

— Այս պայքարի վերջնարդյունքում ի՞նչ եք ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն կտա:

— Հիմա ես իր հրաժարականը չեմ պահանջում, ասում եմ` կա՛նգ առ, Նիկո՛լ: Գնդակն իր դաշտում է: Մենք պետք է փոխենք այս սահմռկեցուցիչ, պարտվողական ընթացքը: Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք: Դրա համար ամեն ոք պետք է գիտակցի, որ գլխավոր խրամատն այսօր Հանրապետության հրապարակում է, ՀՀ տարածքային ամբողջականությունը, պետականությունը, հայ ժողովրդի անվանգությունը միայն եւ միայն հնարավոր է պաշտպանել հրապարակում: Մենք ասյսօր լինել-չլինելու գոյաբանական խնդիրների առաջ ենք կանգնած: Նիկոլը չի՞ հոգնել հայ ժողովրդին Ալիեւով ու պատերազմով վախեցնելուց: Դուք տեսե՞լ եք աշխարհում մի երկրի ղեկավարի, որ միշտ իր ժողովրդին ասի` խելոք մնացեք, թե չէ հեսա սարի հետեւից բոբոն կգա, ձեզ կուտի: Բա ինքն ինչի՞ համար է կառավարությունում նստած, եթե ժողովրդի անվտանգությունը չի պահելու: Այսօրվանից այլեւս պատերազմից վախենալու ունի Իլհամ Ալիեւը: Իսկ եթե` Նիկո՛լ, դու էլ ես պատերազմից վախենում, արի, տղավարի ասա` վախենում եմ, մենք էլ քեզ ասենք` Նիկո՛լ, դուխով, մի՛ վախեցի: Ալիեւն ո՞վ է, որ դու վախենում ես, իսկ եթե դուխդ չի հերիքում, հայ ժողովրդի մեջ շատ դուխով մարդիկ կան: Ալիեւն աշխարհի ցանկացած կողմ վախով է գնում, հայից միշտ վախեցել է ու վախենալու է: Հերի՛ք է մեր խեղճ ու կրակ ժողովրդին վախեցնեն, թե պատերազմ կլինի: Էլի եմ ասում` այս պահին վախենալու ունի Իլհամ Ալիեւը: Ուզո՞ւմ է պատերազմ սկսել, թող սկսի, բայց չի սկսելու, որովհետեւ եթե սկսեց շատ վատ է վերջացնելու: Բայց մեր խնդիրը հիմա Նիկոլ Փաշինյանն է, որը, իր վախերով պայմանավորված, զիջում է ու հային փորձում է դարձնել վախկոտ ու նվաստացած:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Սպերցյանը` ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպան, Տիկնիզյանը` ամենամեդիային ֆուտբոլիստՄեզ անհրաժեշտ է, որ առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու պես լինենք փողոցում. Բագրատ ՍրբազանՈվ է ժամեր առաջ զոհված զինվորը. ԼՈՒՍԱՆԿԱՐՀՐԱՏԱՊ. Զինծառայող է զոհվել․ ՊՆԲագրատ Սրբազանի գլխավորած երթը շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ (ուղիղ)Ես թույլ չեմ տա Արամ Սարգսյանին հանդիպելու ինձ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանական մեքենաների անիվները ծակում են. այդ մարդիկ մեզ հետ կապ չունեն. Բագրատ ՍրբազանԱյստեղ մնալու ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է. Բագրատ Սրբազանը՝ կառավարական ամառանոցների մոտԱղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ«Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum-ըՀեղինեն ինձ քրոջ պես է եղել, հավատս չի գալիս․ Սրբազանը՝ գաղտնալսելու մասին բացահայտում է արել Մենք մնալու ենք այստեղՄենք չենք եկել Ձեր ընտանիքի վրա, քավ լիցի, ոչ էլ եկել ենք դուռ, լուսամուտ կոտրելու, որ այսքան ոստիկանական շարքերով պաշտպանվում եք. Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ-ում հայտարարել են ուկրաինական հակամարտությունը նոր փուլի անցնելու մասին39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, նա ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար. ԱՆՎնասվել է Ստեփանավանի ձախափնյա հատվածը և Տաշիրը սնուցող գազատարըԴիմադրության իրավունքի անվան տակ իրականացվում է հերթական շոուն, ինչին ականատես ենք եղել արդեն երեսուն և ավել տարիներ. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՎրաստանի վարչապետը երկրի նախագահին մեղադրել է դավաճանության մեջԲա այս մենթական բանակն ինչո՞ւ եք շարել Նիկոլի տան մոտ, ա´յ Չախոյան (Ֆոտոշարք)Կառավարական ամառանոցը՝ հիմա (տեսանյութ)Ծանոթացա Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին. Փաշինյան (տեսանյութ)Դեպի Կառավարական ամառանոց երթի մասնակիցները այս պահին Պարոնյան փողոցում են (Տեսանյութ)Վարչապետը առավոտից աղետի գոտում է, երթով կառավարական ամառանոց գնալն այլ նպատակ չունի՝ քան սադրելը. Տարոն ՉախոյանՌուսաստանն անկեղծորեն ցավում է Հայաստանում տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչՎաղը ժամը ութից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ ՍրբազանԱյս հանրահավաքը ազդարարում է մեր շարժման՝ Սրբազան պայքարի երրորդ և վճռական փուլի մասին. Բագրատ ՍրբազանԽոստանում եմ` ամենակարճ ժամանակում մենք միասին կտոնենք ձեր իսկ բաղձալի հաղթանակը. ՍրբազանՀՀ-ում ՌԴ դեսպանատունը կապ է հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ հեղեղումներից հետո օգնություն ցուցաբերելու համարՄի շարք բնակավայրերում, բնակչության անվտանգության նկատառումով, դադարեցված է ջրամատակարարումը. «Վեոլիա Ջուր»Որ դեպքերում է կաթնաշոռը վնասակար առողջության համարՎաղն առավոտյան ժամը 08։00-ից կմեկնարկեն անհնազանդության և բողոքի ակցիաներՓաշինյան, մի ժամանակ ժողովրդական մարդ էիր քեզ համարում, արի տասնյակ հազարավոր ժողովրդին հանդիպելուԼարված իրավիճակ Ղրղզստանում․ հազարավոր քաղաքացիներ ծեծի են ենթարկել պակիստանցի ուսանողներինԲագրատ Սրբազանը հայտարարեց կառավարական ամառանոց գնալու մասին՝ Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքովՀանրահավաքի մասնակիցների արձագանքը` Բագրատ Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու ժամանակՎեհափառ Հայրապետին խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել. Բագրատ ՍրբազանԱնցումային կառավարությունը պետք է լինի հայրենատեր և աստվածասեր. Բագրատ Սրբազանը ներկայացրեց օրակարգը, որը պետք է կյանքի կոչվի իշխանափոխությունից հետոՏավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ․ ՆԳՆՇՏԱՊ. Հայտնի է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուի անունըՆիկոլ Փաշինյան, հրաժարական տուր, սա քո վերջին հնարավորությունն էՀանրապետության հրապարակը՝ այս պահին «Բորուսիան» կքննարկի Սպերցյանի տրանսֆերի հարցը ՉԼ-ի եզրափակիչից հետոՖՈՏՈ. Ով է այսօր Դեբեդ գետի վարարման հետևանքով կյանքից զրկված քաղաքացիներից մեկըԻնտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայաններըԵրևանում՝ Ռուբինյանց փողոցում, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՇՏԱՊ. Գռզո, լսո՞ւմ ես, առաջինը դու ես պատասխան տալու, որովհետեւ էդ ամենը քո ձեռքի գործն էԼեոյին հանել են միջազգային սրահից... Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ... Ալլա Հակոբյան Աղետը սկսվեց գիշերը. Տարհանվել ենք Մեծ Այրում և Ճոճկանտ գյուղՏավուշը հանուն հայրենիքի շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ ուղիղՖՈՏՈ. Աղետի գոտի՝ Ալավերդի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода