Անցավ բաժանման 3 կանոն
ՀասարակությունՀասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:
Բաժանումը բարդ, ցավոտ գործընթաց է, որը երբեմն ուղեկցվում է վեճերով, սկանդալներով, փոխադարձ մեղադրանքներով։ Ավելի դժվար է, երբ զուգընկերներից մեկը պատրաստ չէ բաժանվել և հույս ունի շարունակել հարաբերությունները: Ներկայացնում ենք հիմնական կանոնները, որոնք կօգնեն ձեզ հնարավորինս խաղաղ կերպով հաղթահարել բաժանումը:
1. Խոսեք ձեր շարժառիթների և մտադրությունների մասին
Սա է առանցքային կետը։ Ձեր միջև չպետք է լինեն թյուրիմացություններ կամ երկիմաստություններ, կեղծ հույսերի և մեղադրանքների հիմք՝ «Դու ինքդ չգիտեց, թե ինչ ես ուզում» ոգով: Պետք է ազնվորեն և բաց, առանց վիրավորանքի կամ հեգնանքի զրուցել զուգընկերոջ հետ այն մասին, թե ինչու եք ցանկանում բաժանվել և ինչ նպատակներ եք հետապնդում:
2. Գծեք հստակ սահմաններ
Չափազանց կարևոր է որոշել, թե ինչպես եք վարվելու և կշփվելու միմյանց հետ բաժանման գործընթացում։ Որքան ավելի մանրամասն և հստակ ձեզանից յուրաքանչյուրը բացահայտի իր ցանկություններն ու կարիքները, այնքան ավելի հեշտ կլինի երկուսիդ համար էլ: Օրինակ՝ կարող եք պայմանավորվել, թե որքան տևի անցումային շրջանը, որքա՞ն հաճախակի և կոնկրետ ե՞րբ եք շփվելու, և ընդունելի՞ է արդյոք բաժանման ժամանակ ուրիշի հետ ժամադրության գնալը։ Սահմանները կօգնեն ձեզ բաժանվել՝ պահպանելով փոխադարձ հարգանքն ու վստահությունը:
3. Բարի եղեք միմյանց նկատմամբ
աժանումը մեծ ցավ է պատճառում, այնպես որ աշխատեք էլ ավելի չվատթարացնել իրավիճակը. միմյանց վերաբերվեք կարեկցությամբ և ըմբռնումով: Ռոմանտիկ հարաբերությունների խզումից հետո ընկերներ մնալը հնարավոր ամենահրաշալի արդյունքն է
http://ladynews.am/arm/news/9496/ancav-bazhanman-3-kanon