Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են. Է Շարմազանով Իրանը զորքեր կուղարկի Սիրիա. Արախչի Երեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում է Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող կուսակցությունը Աշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան Գեղամյան Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան. Sputnik Արմենիա Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղը Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը` ԸՄՖ տարվա լավագույնների թվում Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար

Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»

Մամուլի տեսություն

Փաշինյանի վեց տարվա պաշտոնավարման ընթացքը նույնիսկ հպանցիկ վերլուծելով՝ կարելի է նկատել, որ իշխանությունների գլխավոր խնդիրներից մեկը եղել է հայության շրջանում առկա արժեհամակարգը քայքայելը։ Իսկ այն հյուծել են, որպեսզի կոտրեն հանրային դիմադրությունը այնպիսի քայլերի ձեռնարկման դեպքում, որոնք ընդհանրապես չեն բխում հայության և մեր պետականության շահերից։ Պատմությունը ևս վկայում է, որ այն պետությունները, որոնք չեն ունեցել հոգևոր և արժեքային հիմնասյուներ, արագ բարոյալքվել են, պարտություններ կրել, նվաճվել ու դարձել օտարների խամաճիկ, իսկ որոշ դեպքերում՝ նաև լքել պատմության արենան։ Իսկ այն հասարակությունները և պետությունները, որոնք հոգևոր ու բարոյական բարձր արժեքներ են կրում իրենց մեջ, նույնիսկ փոքր ուժեր ունենալով հանդերձ, ի զորու են դիմագրավել հզոր ուժերին։

 

Օրինակ՝ իրերի այսպիսի դրության պատճառով է, որ Աքեմենյան հզոր աշխարհակալ տերությունն այդպես էլ ի վիճակի չեղավ ծնկի բերել մի քանի հունական զարգացած քաղաք-պետություններին, ավելին՝ որոշ ժամանակ անց այդ կայսրությունը նվաճվեց հունական աշխարհի կողմից, և սկսվեց Հելլենիզմի դարաշրջանը։ Նույնպիսի օրինակներ կարելի է բերել նաև հայոց պատմությունից։ Երբ հայ ժողովուրդը միավորված է եղել իր արժեքային և հոգևոր գաղափարների ներքո, միշտ հաջողության է հասել ու հաղթանակած դուրս եկել։ Համառ պայքարի ու դիմադրության արդյունքում էր, որ արաբները ստիպված էին լքել Հայաստանը, ու նրանց տիրապետության փոխարեն հաստատվեց Բագրատունյաց թագավորությունը։

Նույնպես համառ ու անզիջում պայքարի, Մայիսյան հերոսամարտերի արդյունքում էր, որ 1918 թվականին կասեցվեց թուրքական բանակի առաջընթացը։ Իսկ մեկ այլ դեպքում, երբ Բագրատունյաց հայկական թագավորությունն ուներ բավարար ուժ ոչ միայն իր գոյությունը պահպանելու, այլև ընդլայնվելու համար, Վեստ Սարգսի, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ու նրանց հարող ներկայացուցիչների կողմից տարվող պրոբյուզանդական քարոզի ու հայության դիմադրությունը կոտրելու, ինստիտուտները թուլացնելու արդյունքում Անիի բանալիները հանձնվեցին բյուզանդացիներին, իսկ Բագրատունյաց հայոց պետականությունը նվաճվեց։

 

Ուշագրավ է, որ 1918 թվականին, երբ դեռ հայկական անկախ պետականություն չունեինք, հայկական զինված ուժերը կարողացան դիմակայել թուրքական բանակին, իսկ 1920 թվականին, երբ արդեն քիչ թե շատ կայացած հայկական պետություն ունեինք, թուրքական բանակի ներխուժման առաջին իսկ օրից հայոց բանակը բռնեց նահանջի ճանապարհը՝ շարունակաբար ծանր պարտություններ կրելով: Իսկ պատերազմի վերջին շրջանում հատկապես տիրապետող դարձան շփոթությունն ու հուսալքությունը, որոնք ուղեկցվեցին նաև զանգվածային դասալքությամբ։ Բոլոր այս դեպքերը ավելի խոր վերլուծելու դեպքում կարելի է տեսնել, որ հայության համար մեծ նշանակություն է ունեցել նաև ղեկավարության դիրքորոշումը։ Ու մերօրյա իշխանությունները տևականորեն բարոյալքում են մեր հասարակությանը, քանդում արժեքային հիմնասյուները՝ քարկոծում բանակը, քարեր նետում եկեղեցու ուղղությամբ, խրախուսում ապազգային բարքերը։ Պետք է ընդունել, որ նրանք այս հարցում կարողացել են որոշակի հաջողության հասնել՝ բարոյալքել ու հուսահատեցնել մեր հասարակությանը, դարձնել ադապտացվող բոլոր բացասական երևույթների նկատմամբ։

 

Օրինակ՝ երբ նախքան 2018 թվականի իշխանափոխությունը որևէ մեկը, առավել ևս՝ պետության ղեկավարը հայտարարեր, թե Ղարաբաղն Ադրբեջան է, կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ աղմուկ կառաջանար ու դիմադրություն կբարձրանար, իսկ հիմա կոնկրետ անտարբերություն է այս հարցի շուրջ։ Տպավորություն է՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց այս մթնոլորտը միանգամից չի ձևավորվել, ոչ միայն վերջին վեց տարվա, այլև որոշակի ուժերի՝ տասնամյակների քայքայիչ գործունեության արդյունք է։ Ու եթե հայ ժողովուրդը համակերպվի Արցախի կորստի հետ, ապա կհամակերպվի նաև Տավուշի գյուղերի հանձնման, ինչու չէ՝ Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հետ։

Բայց իշխանություններն այնքան առաջ են ընթացել այս հարցում, որ հիմա էլ հասել են հայ ժողովրդի համար այնպիսի նուրբ թեմայի, ինչպիսին Հայոց ցեղասպանության հարցն է, որի հետևանքների վերացման օրակարգի շուրջ միավորվում է ողջ հայությունը՝ անկախ բոլոր տարաձայնություններից։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու այսպիսի քաղաքականությունը։ Վերջին շրջանում Փաշինյանը շատ է խոսում կայսրություններից, բայց, ըստ էության, ստացվում է, որ իրենց այս քաղաքականությունն ուղղորդվում է նեոօսմանական կայսերական ամբիցիաներ ունեցող Թուրքիայի կողմից։

 






Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են. Է ՇարմազանովԻրանը զորքեր կուղարկի Սիրիա. ԱրախչիԵրեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում էՎրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող կուսակցությունըԱշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան ԳեղամյանԴեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան. Sputnik ԱրմենիաԵրևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղըԱրթուր Ալեքսանյանի գոտեմարտը` ԸՄՖ տարվա լավագույնների թվում Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլարՊատերազմը ավարտված չէ այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգությունը չի վերականգնվել և բնակիչները չեն վերադարձել իրենց տները. Իսրայելի վարչապետՇՏԱՊ. Ավտոբուսների վարորդների կողմից գործադուլի հետքերով. Հայտնի փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբՀարավային Կորեայի նախագահը, փաստացի, ռազմական հեղաշրջում է իրականացրելԻնչո՞վ են զբաղված. ԶԱՐՄԱՆՔՍիրիայի կառավարությունը լարվածության թուլացման համար պետք է ներգրավվի իրական քաղաքական գործընթացում. ԷրդողանՔՊ-ն նիստ է գումարելու. օրակարգում Աղազարյանի հարցն է․ MediaHubՏիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԹանգարան, որը ժառանգել է բարեկամությունԲայրամովը հանդիպել է Արաղչիի հետԾանրամարտի ԱԱ. Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Հերի՛ք է մեր ժողովրդին մատաղ անենք երազանքներին և թվացյալ ինչ–որ հայրենիքներին․ Ալեն ՍիմոնյանԼոբի կերեք, լոբի... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻրանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները դեկտեմբերին կանցկացնեն Աստանայի գագաթնաժողովըՎրաստանի իշխանությունները ոչ մեկին թույլ չեն տա երկրում իրականացնել ուկրաինական սցենարըԼազոյի 6 հասցեում կռիվ է ընկել. պարզաբանում է Մադլեն ԱսրյանըԹուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում էԵս ազգ-նահատակի զավակ չեմ, ես հայ եմ. Մամիջանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հուսով եմ՝ չեք մերժի. Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է հանդիպման, բայց առանց տեսախցիկներիՊարոն Սիմոնյա՛ն, ասացին` այսօր իմ մասին եք խոսել, էլ չանեք․ Աղվան ՎարդանյանՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ինՀՀ վարչապետի հանրային խնդրանքը մերժելը ճիշտ չէ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Լիտվան քաղաքական ապաստան կտրամադրի Վրաստանի նախագահ ԶուրաբիշվիլիինԵթե ինչ-որ մեկը գա, ատրճանակը դնի ու ասի՝ աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք՝ կրակի․ ԳրիգորյանՎարորդների «WhatsApp»-յան խմբին է ուղարկվել աշխատանքից ազատվածների ցուցակըՈչ ոք պատասխանատվությունից չի փախչի. Վրաստանի վարչապետը՝ ցույցի մասնակիցների մասինԵթե Նիկոլ Փաշինյանն ինձ խնդրեր՝ մանդատս վայր կդնեի․ ՔՊ–ական պատգամավորՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցըՊատրա՞ստ եք Փաշինյանի SMS-ով հրաժարականի պահանջը կատարել. հարց՝ ԱԺ նախագահին (տեսանյութ)ԱԱ-2025-ի վիճակահանության զամբյուղները հայտնի ենԹուրքիան դժվար ժամանակներ է ապրում, իրադարձությունները կարող են շատ արագ զարգանալ. Իրանցի միջազգայնագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԱզգությամբ հայ բնակչությանը Սիրիայից անվտանգ տարհանելու հնարավորություն այս պահին չկա․ դեսպանությունԿենթարկվեմ որոշմանը. Հովիկ Աղազարյանն՝ իրեն ֆրակցիայից հեռացնելու մասինՈւր են տանում Նիկոլի «սիրո խոստովանությունները» պաշտոնանկ եղած կադրերի նկատմամբ. Բացառիկ մանրամասներԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվելՓաշինյանն անտակտությունների նոր սեզոն է սկսվելԱղազարանն իրեն թիմից դուրս է դրել, մեզ հետ ճանապարհ չի կարող շարունակել. Ալեն ՍիմոնյանԵթե ​​պատшնդներն ազատ չարձակվեն մինչև 2025-ի հունվարի 20-ը, Մերձավոր Արևելքում դժnխք կսկսվի. ԹրամփՔաղաքապետարանից պահանջել են բունտ անող վարորդները ազատման դիմում գրելԻնքդ քեզ համար ուրիշ հայրենիք երբե՛ք մի փնտրիր. Գյուլնարա ԱլեքսանյանՉեխիայում Վրաստանի դեսպանը վեցերորդ դիվանագետն է, որ հրաժարական է տալիս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top