Սամվել Վարդանյանը բախվել է դավաճան իրականությանն ու հայտնվել ՁՊՎ-ում. Անի Կարապետյան
Ներքաղաքական«Սամվել Վարդանյանն այն հայ տղան է, ով Սայաթ-Նովա փողոցում Նիկոլի ճակատին ասեց, թե ով է Նիկոլը, ինչի արդյունքում կորցրեց իր աշխատանքը, որն իրեն այդքան հարկավոր էր՝ ընտանիքը պահելու համար։ Ի դեպ, Սամվելն այն երիտասարդն է, ով անխտիր մասնակցել է Արցախի չհանձմանը նվիրված բոլոր հանրահավաքներին, աջակցել է բոլոր քաղհալածյալներին, անկախ եղանակից մասնակցել է գրեթե բոլոր բողոքի ակցիաներին...
Այսօր իմ դատավարությունից տուն գնալու ճանապարհին Սամվել Վարդանյանը բախվել է դավաճան իրականությանն ու արժանի արձագանքի արժանացրել դրան, ինչի արդյունքում էլ հայտնվել ՁՊՎ֊ում։ Թող ինձանից չնեղանան ընդդիմադիր քաղաքական գործիչները, բայց ամեն բան այլ կլիներ, եթե նրանցից գոնե մի քանիսը Սամվելի վճռականությունն ու համարձակությունն ունենային։
Իսկ, այսօր մենք ` այդ թվում եւ ես, եթե չենք կարողանում լինել Սամվելի նման, ապա գոնե պետք է լինենք Սամվելի կողքին։ Շնորհակալ եմ զոհվածի ծնողներին, որոնք լսելով Սամվել Վարդանյանի ձերբակալման լուրն արագ ինքնակազմակերպվեցին եւ հասան Երեւանի քննչական կոմիտե։ Հուսով եմ ` Սամվելը շուտով կլինի ազատության մեջ», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։