Գառնիկ Դանիելյանը լավ է, որեւէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան
ՆերքաղաքականՍոցցանցերում լուրեր է շրջանառվում, թե Բագրատաշենի հատվածում, որտեղ տավուշցիները փակել են ճանապարհը, վեճ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ծանր վնասվածքներ է ստացել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Սակայն, այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
«Գառնիկ Դանիելյանը լավ է: Իշխանական սադրանքի արդյունքում` Բագրատաշենի հատվածում, որտեղ տավուշցիները փակել էին ճանապարհը, տեղի է ունեցել քաշքշուկ եւ հրմշտոց: Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եղել է քաղաքացիների կողքին, սակայն որեւէ ծանր մարմնական վնասվածք վերջինս չունի: Մենք մի խումբ գործընկերներով գտնվում ենք Տավուշում», - տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: