Iravunk.com | Զգուշացնելը պոզով-պոչո՞վ է լինում, էլ ինչպե՞ս պետք է զգուշացնեինք. Սերժ Սարգսյան
Օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության Մենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան «Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններին Մայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին Դիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Փաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան

Զգուշացնելը պոզով-պոչո՞վ է լինում, էլ ինչպե՞ս պետք է զգուշացնեինք. Սերժ Սարգսյան

Տեսանյութեր

ՀՀ երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իբր «Սերժ Սարգսյանը իմացել է Արցախին սպառնացող վերահաս վտանգը, եւ այդ մասին եթե ժողովրդին չէր ասում, գոնե իրեն պետք է ասեր»` ընդգծեց. «Կարծում եմ՝ որեւէ մեկը չի զարմանա, եթե եւս մեկ անգամ ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է»:

Երրորդ նախագահը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություն էր արել, այլեւ զրպարտել էր իրեն՝ իբր կենցաղային հարցերով նրան նամակներ է ուղղել, որը Սերժ Սարգսյանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարն անմիջապես հերքեց եւ պահանջեց Կառավարությանն «ուղարկված» այդ նամակները հրապարակվեն. «Պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետեւ նման բան չէր եղել։ Մի քանի անգամ եմ ասել, հիմա էլ կասեմ՝ արհավիրքը իր իշխանության գալն էր, արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած իրադարձությունները, ողբերգությունները, Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ իրավիճակ, միայն այդ արհավիրքի հետեւանքն են»։

ՀՀ երրորդ նախագահը մի քանի օրինակ բերեց` փաստելով, որ ռազմական գործողությունների եւ առկա խնդիրների մասին զգուշացրել է բազմիցս. «Առաջին անգամ ե՛ւ ինքը, ե՛ւ մեր ժողովուրդը զգուշացվել են 2018 թվականի ապրիլի 17-ին, երբ ես ընտրվում էի վարչապետ: Ասացի, որ բանակցային գործընթացը կանգ է առել։ Եվ ակնհայտ էր, դրանից հետո բացատրեցի ինչումն է խնդիրը։ Իրենք սկզբում դա չնկատեցին, հետո սկսեցին այդ բառերը կտրելով ամբողջ կոնտեքսից՝ բերել որպես ապացույց բանակցությունների ձախողման։ Այնուհետեւ 44-օրյա ռազմական գործողություններից հետո սկսեցին կուրծք ծեծել, թե բա՝ տեսնում եք՝ ասել էր, որ ռազմական գործողություններ են  լինելու եւ այլն, իսկ հիմա ասում է, թե` չենք զգուշացրել։

Երկրորդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել վերջին 30 տարիների ընթացքում մեր ունեցած միակ հանդիպման ընթացքում, երբ ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում նրան ասացի, որ մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի՞ քաղել։ Անմիջապես հետո, ինքն իր բնույթին համաձայն, շուռ տվեց ամբողջ ասածը, կրկին տարավ այնտեղ, թե իբր ես սպառնում եմ մեր ժողովրդին: Արդեն այն ժամանակ ինձ համար ակնհայտ էր, որ ներքաղաքական իրավիճակը բարդ է, եւ ունենալով նման իրավիճակ՝ Հայաստանը չէր կարող ունենալ որեւէ հաջողություն որեւէ ռազմական գործողությունների ժամանակ»:

Ըստ Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանին ուղղված հաջորդ զգուշացումը եղել է 2018 թվականի մայիսի 1-ին, երբ նա առաջադրվել էր վարչապետի պաշտոնում, եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորները նրան ասում էին, որ չի կարող ղեկավարել Հայաստանը, չի կարող լինել գլխավոր գերագույն հրամանատար, որը նա չի ընդունել։

«Հաջորդ նախազգուշացումը եղել է 2020 թվականի մարտին, երբ նա Վայոց ձորում կորոնավիրուսը խեղդում էր օղիով, բառացի ասաց, որ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով։ Բա, եթե մենք չենք ասել, չենք զգուշացրել, այդ բառերը որտեղի՞ց էին։ Ինչ վերաբերում է նրա ասածին, թե կար մարդ, որը ե՛ւ ինձ հետ էր շփվում, ե՛ւ իր հետ, այո, կար նման մարդ։ Ուղղակի այդ մարդը չի կարող հիմա վկայություն տալ, չեմ ուզում անունը տալ։ Ուղղակի ինքը թող հիշի՝ այդ մարդուն եւ նրա քաղաքական թիմին ինքն ինչ էր ասում 2019 թվականի ու 2020 թվականի վերջին: Ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին կանգնած ենք եւ այլն։ Բայց պարզվեց, որ այդ մարդկանց թիկունքին կանգնել էր, որ թիկունքից հարվածեր ու հարվածեց։ Անձամբ ես, երբ 2020 թվականի ամռանը մամուլի ասուլիս տվեցի, ասացի՝ ռազմական գործողություններն ընդհուպ մոտենում են, զգուշացնելը պոզով-պոչո՞վ է լինում, էլ ինչպե՞ս պետք է զգուշացնեինք»,- շեշտեց ՀՀ երիրորդ նախագահը:



Օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)Զորադաշտում հրետանավորներն են.ՀՀ ՊՆՌուսական հրթիռները ոչնչացրել են ուկրաինական «Հարավ» խմբավորման հրամանատարական շտաբը (Տեսանյութ, ֆոտո)Ռուսական ուժերը ճեղել են Չասով Յարի ուկրաինական պաշտպանության հիմնական գիծը (Քարտեզ)«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել Ալիեւի ընկեր ուզբեկ բիզնես մագնատին«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներինԱՄՆ-ի 61 միլիարդ դոլար «օգնությունը պարտքային գերություն է». ուկրաինական աղբյուրիրավիճակը Թբիլիսիում բացահայտ «գունավոր հեղաշրջման» տեսք ստացավ«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախությանՈւլան-Ուդեում սկսվել է մարդկանց տարհանումը քաղաքը պատած հրդեհների պատճառով (Տեսանյութ)Ռուսական բանակը ճեղքում է ուկրաինական պաշտպանությունը Ավդեևկայից ավելի ու ավելի հեռու. ուկրաինացի վերլուծաբաններԻսկ մեզ դարձյալ շեղում են... Այժմ էլ ռետրո մեքենաներով. Ալլա ՀակոբյանՏավուշում գործի է դրվել արեւմտյան հնարավոր երկու սցենարԲեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանըԻմ կոչն ուղղված է սպաներին եւ ծառայողներին, ովքեր գիտեն ինչ է հայրենիքը եւ պատիվը. Արթուր ՎարդանյանԹուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը»Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է․ Վարուժան ԳեղամյանԲոլորն էլ հասկանում են, թե ի՞նչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն. ՀարությունյանՏարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. ՄանվելյանՉասով Յարի մոտ ոչնչացվել է ֆրանսիական «Ժաննա դ’Արկը» (ֆոտո)Եթե բոլորի բողոքը մեկի նկատմամբ է՝ ի՞նչն է խանգարում կոնսոլիդացվենք եվ այդ մարդուն հեռացնենք. ԻսրայելյանԻնչ է ծրագրել Արեւմուտքը ՀայաստանումՈւնենք անկարող ընդդիմադիր ու ազգային ուժեր եվ թրքամետ իշխանություն. Էդուարդ ՇարմազանովԻնչ է ասել Փաշինյանը կիրանցիներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода