Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական հետապնդում է սկսվում Այսօրվա վայրահաչողները կարո՞ղ է թուրքերի հետ են ուզում միության մեջ մտնել, դա՞ է իրենց նպատակը․Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան ԳՇ նախկին ղեկավար Արտակ Դավթյանն արձագանքել է Սուքիասյանին. ինչու են թիրախավորվում արցախցիները (տեսանյութ) Զատիկին ընդառաջ մեզ տանում են դեպի սատանիզմ. Հայկ Բաբուխանյան Անդրանիկ Քոչարյանն ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը. Սամվել Շահրամանյան Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ Չինաստանի ԱԳՆ-ն՝ Ռուսաստանին զենք մատակարարելու մասին Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ի՞նչ կապ ունի դավադրության, կապիտուլյացիայի ու պարտության խորհրդանիշ դարձած Նիկոլը Հաղթանակ հասկացության հետ Ինչ կարևոր հայտարարություն կանի ԱՄՆ-ն առաջիկա օրերին «Համբալներին չեմ մեկնաբանում»․ Մովսես Հակոբյանը՝ Սուքիասյանի աղմկահարույց հայտարարությունների մասին (տեսանյութ)

«Արցախյան «սցենարը» կարծես թե շարունակվում է». ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Ստեփանակերտի «Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի», որն այժ վերանվանվել է «Վահրամ Փափազյանի անվան արցախյան թատերարվեստի պահպանման և զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության» տնօրեն ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

- Պարոն Հարությունյան,  արցախյան թատրոնի հետ կապված, ի՞նչ եք ձեռնարկել:

- Փորձում ենք վերականգնել թատրոնը: Փաստաթղթային առումով վերագրանցվել ենք: Որպես թատրոն` արդեն գոյություն ունենք, ուղղակի չունենք տարածք, չունենք ֆինանսավորում:

-Այսինքն` թատրոնն օգնության կարի՞ք ունի:

- Մեզ պետք է, որ աշխատելու հնարավորություն տան, բայց հանդիպում ենք խոչընդոտների:

- Ամեն ինչ կորցրած` եկել եք ու հանդիպել սառն անտարբերությա՞ն:

- Ցավալի է, բայց, այո: Եվ ամենաահավորն այն է, որ Ադրբեջանի կազմում մեր հայկական թատրոնը ստեղծել են, բայց Հայաստանն այդ թատրոնը փակում է: Եվ ոչ միայն մեր թատրոնը` Արցախում ինչքան մշակութային կենտրոն ունեինք, բոլորը փակել են: Հիմա մեր հույսը միայն մենք ենք, որ մարդ գտնենք, բայց մարդիկ էլ վախենում են մեզ աջակցել:

- Փաստորեն, հասել ենք այն օրվան, որ հայը վախենում է օգնել հայի՞ն:

- Չե՞ք տեսնում` ինչ է կատարվում: Դիրքապահին դիրքը պաշտպանելու համար դատի են տալիս: Այնպես որ, զարմանալի չէ, որ չեն աջակցում մեզ: Նրանք վախենում են դա անել: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև շատ կազմակերպություններ, որոնք օգնություն են ցուցաբերում բռնի տեղահանված արցախցիներին: Բայց նրանք անհատներ են: Պետական ստատուս ունեցող կազմակերպություն չեն: Պետական աջակցությունը միայն հիսուն հազար դրամ օգնությունն է, որ տալիս են:

- Ո՞նց եք կարողանում վճարել տան վարձը:

 - Այս պահին պետությունից ստացած հիսուն հազարներով ենք տան վարձը վճարում:

- Օրվա հացի խնդիրն ինչպե՞ս եք հոգում:

- Շատ դժվարությամբ: Ահավոր վիճակ է: Շատերը տեսնելով, որ անհնարին է այստեղ մնալը, Հայաստանից գնում են:

- Աշխատատեղով չե՞ն ապահովում:

- Աշխատանքով ապահովելու համար կա պետական ծրագիր: Որքանով տեղյակ եմ, մոտ 260 հոգու այդ պետական ծրագրերով տեղավորել են աշխատանքի` մասնավոր սեկտորում: Պետական աշխատանքի չեն ընդունում մինչև ՀՀ քաղաքացիություն չընդունենք: Չգիտեմ թե որքանով է հավաստի, բայց ըստ Սոցապ նախարարության վիճակագրության, մոտ տաս հազար արցախցու մասնավոր սեկտորում աշխատատեղերով ապահովել են:

- Կոնկրետ Ձեր ծանոթների շրջապատում կա՞ն աշխատանքով ապահովված մարդիկ:

- Մեկը ես եմ, աշխատանքի խնդրանքով որտեղ դիմել եմ, նույնիսկ հարցազրույցի չեն կանչում: Սրանից բացի, կա նաև ուրիշ իրականություն, գործատուն եթե խղճով մարդ է, նայում է քո գիտելիքներին, ունակություններին և ընդունում է աշխատանքի:

- Հայաստանցի-արցախցի տարաձայնությունները շա՞տ են:

- Իհարկե, նույնիսկ տաքսի եմ կանչել, վարորդն ասում է` ղարաբաղցի ես, չեմ սպասարկում:

- Մի՞թե դա իրական դեպք է:

- Այո, դա իրական դեպք է և ինձ հետ մի անգամ պատահել է, բայց չեմ կարող ասել, որ բոլոր վարորդները վատն են: Վարորդ կա, երբ իմանում է, որ արցախցի եմ, գումար չի ուզում վերցնել: Եվ հետո սա հասարակության խնդիրն է, ոչ թե կոնկրետ վարորդինը:

- Կպատմե՞ք` ինչպես պատահեց, երբ վարորդն իմացավ` արցախցի եք, չսպասարկեց:

- Երևանում ընտանիքիս հետ տաքսի էի նստել, հեռախոսս զանգեց, մեր բարբառով պատասխանեցի: Վարորդը հարցրեց` ղարաբաղցի՞ ես: Ասացի` այո: Ասաց` ավտոմեքենայիցս դուրս եկեք, ես ղարաբաղցիներին չեմ սպասարկում: Չգիտես ինչի գլուխը մտցրել են, որ Հայաստանի պրոբլեմներն Արցախից են գալիս: Իրենց համար այս ամենի մեղավորն արցախցին է: Կամ ասում են` արցախցիները եկել են, տները թանկացել են: Մենք մեղք ունե՞նք, որ տները թանկացրել են: Իրենք թանկացնում են, մեղադրում են մեզ: Թանկացնողներն էլ են իրենք, գումար վերցնողներն էլ են իրենք, ո՞նց կարող ենք մենք մեղավոր լինել: Չնայած` բոլորը չեն այդպիսին: Կան նաև մարդիկ, որոնք իսկապես ցավում են մեր վիճակի, օրեցօր փոքրացող հայրենիքի համար: Բայց, ցավոք սրտի, հասարակության մեծամասնությունը վատ է տրամադրված արցախցիների նկատմամբ:

- Ասում էին` Արցախը տանք, հանգիստ ապրենք: Արցախը հանձնվեց թշնամուն, լա՞վ ապրեցինք:

- Հիմա մի քիչ վեկտորը փոխել են` Տավուշի պահով են ասում: Արցախյան «սցենարը» կարծես թե շարունակվում է...

- Երբ տեսնում եք, որ այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում, ի՞նչ եք կանխատեսում:

- Հայաստանը գնում է կործանման: Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կկիսի մեր ճակատագիրը` կմնան անտուն, անհայրենիք:

- Միգուցե մի հրաշք լինի՞:

- Հրաշքների չեմ հավատում: Ես ռեալիստ եմ և իմ մեջ անընդհատ վերլուծում եմ այն, ինչ տեսնում եմ: Դատարկ ու գեղեցիկ խոսակցություններն ինձ հետաքրքիր չեն: Ինձ հետաքրքիր է` գեղեցիկ խոսելուց հետո, թե ինչ է տեղի ունենում: Եթե անընդհատ Հայաստանի քաղաքացիներին ասում է` պետք է Արցախը տանք, որ պատերազմ չլինի, տալիս է, բայց նորից պատերազմի վտանգը կա, մեկ էլ ասում է` Տավուշը պետք է տանք, որ պատերազմ չլինի, ինքներդ մտածեք, թե սա ուր է տանում: Մարդիկ չե՞ն տեսնում, որ Տավուշից հետո էլ մի ուրիշ տարածք կտա: Չե՞ն հասկանում, թե՞ սպասում են, որ թշնամին իրենց դռանը հասնի, նոր հասկանան: Եթե մարդն իր կամքով ուզում է ոչնչանա, ի՞նչ կարող ես անել: Մի այսպիսի խոսք կա. «Եթե հիվանդը չի ուզում բժշկվի, բժշկությունն անզոր է»: Եթե մարդիկ գիտակցաբար, թե անգիտակցաբար, զոմբիացված ինքնաոչնչացման են գնում, ոչինչ չես կարող անել: Կամ ասում են` ավելի լավ է թուրքը գա, քան նախկինները: Դա հայի ասած խո՞սք է: Ո՞նց կարող է հայը տեսախցիկի առջև նման բան ասել:

- Շատ են խոսում նախկինների թալանի մասին և չեն ներում դա: Միգուցե դա՞ է պատճառը:

- Տեսե՞լ եք, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ վիճակով է հանձնել Հայաստանը, և հետո ոնց զարգացավ: Ի՞նչն են թալանել, այդ քարուքանդ եղած երկի՞րը: Ես էլ կարող եմ շատ բան ասել, բայց հո ասելով չի: Կան երկրի զարգացման կոնկրետ թվեր, փաստեր:

- Թատրոնի հետ կապված` ի՞նչ ծրագրեր ունեք:

- Ապրիլին պատրաստվում ենք հյուրախաղերով մեկնել Լիբանան: Այնտեղ երկու ներկայացում ենք խաղալու: Դրանից բացի, փորձում եմ թատրոնի համար հովանավորներ գտնել, որ թատրոնն աշխատի, կարողանանք դերասաններին աշխատավարձով ապահովել: Եթե աշխատավարձի հարց լուծվի, մենք մնացած ծախսերն արդեն ինքնուրույն կանենք: Այսինքն` նոր բեմական զգեստների, դեկորների ծախսերը մենք արդեն կհոգանք մեր տոմսերի վաճառքի եկամուտից ստացած գումարի շնորհիվ:

- Փորձե՞լ եք դիմել ԿԳՄՍ նախարարություն:

- Այո, հենց եկել ենք Հայաստան, դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, որ մեր գործունեությունն այստեղ շարունակենք: Սկզբից խոստացան օգնել, հետո մենք հյուրախաղերով մեկնեցինք Ամերիկա, երբ հետ եկանք, ասացին, որ քաղաքական որոշում է Արցախի մշակութային և ոչ մշակութային բոլոր ՊՈԱԿ-ները պետք է փակվեն:

-ԿԳՄՍ նախարարությո՞ւնն է փակել:

-Չեն ասում, որ իրենք են փակել: Ասում են` Արցախի նախագահն է հրաման տվել: Նախագահին էլ հարցնում ենք, ասում է` դուք տեսե՞լ եք այդ հրամանը: Կամ եթե նախագահը հրաման է տվել, թող իրենք բացեն:

-Փաստորեն, մեկը մյուսի վրա՞ է գցում:

-Այո, արդյունքում տուժում է մեր մշակույթը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական հետապնդում է սկսվումԱյսօրվա վայրահաչողները կարո՞ղ է թուրքերի հետ են ուզում միության մեջ մտնել, դա՞ է իրենց նպատակը․Գյումրիի քաղաքապետ Վարդան ՂուկասյանԳՇ նախկին ղեկավար Արտակ Դավթյանն արձագանքել է Սուքիասյանին. ինչու են թիրախավորվում արցախցիները (տեսանյութ)Թրամփի ներկայացուցիչները Փարիզի բանակցություններում նվաստացրել են Մակրոնին․ քաղաքագետԶատիկին ընդառաջ մեզ տանում են դեպի սատանիզմ. Հայկ ԲաբուխանյանԱնդրանիկ Քոչարյանն ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը. Սամվել ՇահրամանյանՏեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ Չինաստանի ԱԳՆ-ն՝ Ռուսաստանին զենք մատակարարելու մասինՊուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ ԿրեմլՆրանց քաղաքական ժառանգությունը հողերի հանձնման ու պատերազմի էջն է․ Հենրիխ ԴանիելյանԻ՞նչ կապ ունի դավադրության, կապիտուլյացիայի ու պարտության խորհրդանիշ դարձած Նիկոլը Հաղթանակ հասկացության հետԻնչ կարևոր հայտարարություն կանի ԱՄՆ-ն առաջիկա օրերինՀայաստանում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը (տեսանյութ)«Համբալներին չեմ մեկնաբանում»․ Մովսես Հակոբյանը՝ Սուքիասյանի աղմկահարույց հայտարարությունների մասին (տեսանյութ)Բաքվում ողբ է, քաղաքը խորտակվում է ջրի տակ.ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի ԲաքուԱրևմուտքը դժգոհ է ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի ռուսամետ դիրքորոշումից․ Le MondeԻրանի արտգործնախարարը գնահատել է Պուտինի հետ բանակցությունների արդյունքներըՎրաստանից կրած պարտությունից հետո, Հայաստանում թեթեւ սուգ էր. Տիկնիզյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀզոր բանակի օգնությամբ կարող ենք պնդել մեր դիրքորոշումը և նպաստել տարածաշրջանում խաղաղությանը. Իրանի նախագահը՝ զորահանդեսին Խաչատուր Սուքիասյանը բորբոքվեց․ «Մի’ խփեք», «Չեմ խփել, դուք վատ մարդ եք, մարդ եմ, շփոթվել եմ»Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում44-օրյային ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասն ինադու սաբոտաժ ա արել, մի մասն էլ տվյալներ ա տվել. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)Ուկրաինայի հարցով բանակցություններում եվրոպական երեք երկիր է ընդգրկվելՄակրոնը և Թրամփը պարբերաբար «հանպատրաստ» հեռախոսազանգեր են ունենում․ NYTԱՄՆ-ը Սիրիայում երեք բազա է փակում․ New York TimesԱՄՆ-ն ակնկալում է «զգալի առաջընթաց» Ուկրաինայում խաղաղության հարցում․ BloombergՀայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ «Ռուսաստանի ագրեսիան» դատապարտող բանաձևինՆԱՏՕ-ի չափանիշներով. նոր բարեփոխումներ են նախատեսվում հայկական բանակումՀայտնի է՝ երբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցըհայեցի չեք, հայակենտրոն չեք: Թշնամի եք. Տիգրան ՎարդանյանՈ՞վ կփոխարինի փաշինյանին, վերջին տարիների թիվ մեկ հարցը հասարակության մոտՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինՎթար է․ ջուր չի լինելուԻՐԱՎՈՒՆՔ. Իրա նման «крепкий орешек»-ների ենք «ջարդել» ոնց մեզ պետք է. Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներինԻնչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. «Հետք»Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ ՌԴ-ն TAURUS հրթիռներով ցանկացած հարված կդիտարկի որպես Գերմանիայի մասնակցություն պատերազմին. ՌԴ ԱԳՆՆոր կանոններ՝ փոխհատուցվող դեղերի տրամադրման վերաբերյալ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձելԱՄՆ-ը, Ռուսաստանը և Բելառուսը դեմ են քվեարկել հակառուսական տերմինաբանությամբ ՄԱԿ-ի բանաձևին«Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ«Իրավունք». Փաշինյանի վերջին հիստերիկ ելույթը ամենևին պահի ազդեցության պոռթկում չէր. Ի՞նչ են նրան փոխանցել վերջին պահին«Ժողովուրդ». Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թեւոսյանի հրաժարականըՌուսական 1,5 տոննայանոց ФАБ-1500 սավառնող ավիառումբի բարձր ճշգրտության հարվածը Կուպյանսկում (Տեսանյութ)Եթե Արցախի հարցը փակված է համարվում, ապա դրանից հետո թշնամին բացելու է Սյունիքի, Վայոց ձորի հիմնախնդիրը. Վարդան ՈսկանյանԱպրիլի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հրապարակ». Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում«Իրավունք». Փորձում են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր գործընթացները«Ժողովուրդ». Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top