ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 5 ԾԱՆՐՈՐԴՆԵՐ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
ՍպորտՄարտի 31-ից ապրիլի 11-ը, Թաիլանդում կայանալու է Ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որը Փարիզի Օլիմպիական խաղերի համար վերջին վարկանշային մրցաշարն է լինելու։ Մեր երկրի հավաքականի կազմում ելույթ են ունենալու 5 ծանրորդներ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ 89կգ, ԵԱ֊ի արծաթե և բրոնզե մեդալակիրներ ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ու ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, 102 կգ Եվրոպայի չեմպիոն ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ և արծաթե մեդալակիր ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ +109 կգ։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան խաղերի մասնակիցների անունները հայտնելու է մայիսի վերջին։ Մարզաձևի մրցումներն Օլիմպիական խաղերում տեղի են ունենալու օգոստոսի 7-11-ը։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ