ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՀԵՌԱՑԵԼ Է ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆԸ
ՍպորտՄարտի 19-ին, երկրային կյանքից անժամանակ հեռացել է ռուս հայտնի մարզական մեկնաբան, /«Матч TV» Ֆուտբոլային մեկնաբան/ ՎԱՍԻԼԻ ՈՒՏԿԻՆԸ։ Նա 52 տարեկան էր։ Մահվան նախնական պատճառը զարկերակային տրոմբոէմբոլիան է։ Մարտի 6-ին, ՈՒտկինը նշել էր ծննդյան 52 ամյակը։ Նա ռուսական հեռուստատեսությունում էր դեռևս 1994 թվականից, «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման լրագրողն ու հաղորդավարն էր։ 2004֊2005 թթ. դարձել է «ТЭФИ» հեռուստատեսային մրցանակաբաշխության դափնեկիր «Լավագույն մարզական մեկնաբան» անվանակարգում։ 2023 թվականի հոկտեմբերին, բժիշկները նրա մոտ ախտորոշել էին աթերոսկլերոզ։ Այսօր, ՈՒտկինը շտապ հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ