ԲԱԶԵՅԱՆՆ ՈՒ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
ՍպորտԻտալական Բուստո Արսիզիոյում ընթացող Բռնցքամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում, հաղթանակով են մեկնարկել մեր բռնցքամարտիկները։ Այսօրվա առաջին մրցահերթում, ռինգ են դուրս եկել 57 կգ քաշային ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ և 80 կգ քաշային ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Բազեյանը, 5։0 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի ներկայացուցիչ Սեյֆեդին Լետայիֆի հանդեպ, Հովհաննիսյանը ևս 5։0 հաշվով հաղթել է Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրիին։ Հաջորդ մենամարտում, Բազեյանը ուժերը կչափի Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադայի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի ազգությամբ բելգիացի Նոա Հաջիտի հետ։ Այսօր երեկոյան, Տաթևիկ Խաչատրյանը 54 կգ կմրցի Չիլիի ներկայացուցիչ Դենիսե Բռավոյի հետ։ Հիշեցնենք, որ բռնցքամարտիկները 13 քաշային կարգերում մրցում են Օլիմպիական խաղերի 49 ուղեգրի համար։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ