Պրահայից հետո հայաստանի իշխանությունը մեկ խնդիր պետք է լուծեր. Պետրոսյան
Ներքաղաքական«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ` 2022 թ. հոկտեմբերից ի վեր, երբ Պրահայում քառակողմ ձեւաչափով ըստ էության չեղարկվեց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակող համաձայնագիրը, Հայաստանի իշխանությունը Արեւմուտքի թելադրանքով մեկ խնդիր պետք է լուծեր` Ռուսաստանի հետագա ներկայության աննպատակահարմարության խնդիրը։
— Առարկայական պայմանավորվածությունը հակամարտության օբյեկտը` Արցախը զիջելու գնով նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի չեղարկումն էր (ապաշրջափակվող կապուղիների վրա Ռուսաստանի հսկողության վերացումը), հետեւսբար հաջորդիվ տեղի ունեցած ամբողջ գործընթացը միտված էր հենց սա ապահովելուն։