Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Թուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանը Թրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. Times Եվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ Politico Անցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե Վարդանյան Արթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ) Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համար Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ես չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասին

Ռազմական օդանավերով Իսրայելից Ադրբեջան սննդամթերք չեն բերում, բնականաբար, զինամթերք է. Իսպիրյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ, ով ավարտել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության բաժնի բակալավրիատը եւ մագիստրատուրան։ Ավելի քան 10 տարի հանդես է գալիս բազմաթիվ հոդվածներով, հարցազրույցներով, ասուլիսներով թուրքագիտության եւ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ, որոնք տպագրվում են հայաստանյան եւ արտասահմանյան լրատվամիջոցներում։ Դասավանդել է մի շարք ուսումնական հաստատություններում: Թարգմանել է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մի շարք հայկական, թուրքական եւ արտասահմանյան ֆիլմեր եւ գրքեր:

«ՎԵՐՋԵՐՍ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԱՐԲԵՐ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ»

Մյունխենյան հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը շտապել է Անկարա` Թուրքիայի նախագահի հետ հանդիպման: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ հապճեպությունը:

— Գաղտնիք չէ, որ ընտրություններից հետո թյուրքական աշխարհում ընդունված է այցելել միմյանց՝ փոքր եղբորը կամ մեծ եղբորը, Թուրքիայում նախորդ ընտրությունների ժամանակ, մինչեւ Ադրբեջանի հետ մտերմությունը, Էրդողանն առաջինը այցելեց Կիպրոսի թուրքական հատված: Սա զուտ թուրքական քաղաքական իմաստ է կրում: Բնականաբար, սա նաեւ առիթ է, որպեսզի իրենք իրենց մեջ քննարկեն տարածաշրջանային հարցերը: Եթե նույնիսկ Մյունխենը չլիներ, Ալիեւը գնալու էր Անկարա: Սա պետք է դիտարկել զուտ այս համատեքստում:

— Էրդողանն այդ հանդիպման ժամանակ խոսել է «պատմական հնարավորությունների պատուհանի» մասին եւ նշել է, որ Հայաստանը պետք է գնահատի այդ հնարավարությունները: Ինչի՞ մասին է խոսքը, կա՞ կոնկրետ գործընթաց:

— 2020թ. պատերազմից հետո այս տեքստը փոքր-ինչ տարբեր ձեւակերպումներով Թուրքիայի նախագահը, վարչապետը, գլխավոր շտաբի պետը կրկնում են մինչեւ հիմա: Սա ոչ մի բան չի ասում, այլ կրկնություն է՝ Հայաստանը պետք է գնահատի, Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի պարզած ձեռքը պետք է բաց չթողնի, Հայաստանը պետք է քննարկի... Չորս տարի է անցել, բայց իրենք ոչ մի քայլ չեն անում հարաբերությունների կարգավորման համար: Ոչ մի բան չի լինելու՝ մինչեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կիսատ հարցերը չկարգավորվեն: Սա ուղղակի շարքային հայտարարություն է` ուղղած մամուլին, հասարակությանը ու միջազգային հանրությանը, իբրեւ իրենք դրական են տրամադրված: Այսպես ասած, մեղավոր կողմը Հայաստանն է, իրենք ուզում են կարգավորեն հարաբերությունները, բայց Հայաստանը չի արձագանքում խաղաղության պարզած ձեռքին:

— Ալիեւը հենց հանդիպման շրջանակում հայտարարել է, թե Ադրբեջանի ու Թուրքիայի բանակները մեկ բռունցք են: Առաջիկայում այդ «բռունքից» ի՞նչ սպասել, հնարավո՞ր է պատերազմ:

— Ինչ-որ մեկը, դժվար թե, կարողանա կանխատեսել՝ պատերազմ կլինի՞, թե՝ ոչ: Պատերազմի ավարտից հետո էլ, քանի դեռ ստորագրված չէ որեւէ բան, մեր երկիրն էլ, ցավոք, համարժեք ձեւով չի պատրաստվում հավանական պատերազմի պաշտպանությանը, դա մեծացնում է պատերազմի վտանգը, միայն հայտարարություններ անելով՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, ոչինչ էլ չի լինի: Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ ինտենսիվ օդային ռազմական հաղորդակցություն է տեղի ունենում, շարունակում է Ադրբեջանը ինտենսիվ զինվել, Իսրայելից սննդամթերք չեն բերում ռազմական օդանավերով, բնականաբար, զինամթերք է: Նույն բանն էլ կատարվում է Թուրքիա-Ադրբեջան գծում, վերջերս հարվածային նոր անօդաչու դրոններ են ստացել, այսինքն՝ տարբեր հարձակողական զինատեսակներ են ստացել Թուրքիայից: Սա վկայում է, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ ճնշում գործադրել Հայաստանի վրա, սպառնալով պատերազմով, իսկ թե պատերազմ կլինի՞, թե՝ չի լինի, հստակ չեմ կարող ասել: Բայց երբ արդեն Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, որ Ադրբեջանն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագրին ու ցանկանում է պատերազմ, եթե Հայաստանն այս կամ այն կետերը չբավարարի, դա արդեն լուրջ է: Միակ զսպող միջոցը պատերազմին պատրաստվելն է: Եթե ուզում ես խաղաղություն ՝ պատրաստվիր պատերազմի: Բացի դաշնակիցների, հարեւանների, մտերիմ պետությունների հետ քո հարաբերություններից, նաեւ կարեւոր է ունենալ համապատասխան պաշտպանական զինտեխնիկա: Իշխանությունների հայտարարությունները փաստում են, որ այդ գործընթացը շատ դանդաղ է առաջ գնում՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը շատ ինտենսիվ է անում ամեն ինչ: Չգիտեմ՝ ի՞նչն է մեզ խանգարում, ամեն դեպքում, դրան իշխանությունները կպատասխանեն: Մեր պարագայում ոչ թե նույն տեմպերով, այլ եռապատիկ, քառապատիկ ինտենսիվ է հարկավոր պաշտպանվել, միայն դա կարող է Ադրբեջանին հետ կանգնացնել հավանական պատերազմից: Երբ որ Ադրբեջանը գիտի, որ Հայաստանը թույլ է, քայլեր չի ձեռնարկում հավանական պատերազմի ժամանակ իրեն հակազդելու, բնականաբար, անընդհատ փորձելու է սպառնալ: Այս պահին Ադրբեջանի կողմից այդ տեղային գրոհները, կրակոցները, դրանք Հայաստանին սպառնալու եւ իր պայմանները թելադրելու համար են:

«ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԲԱՑԻ, ՈՒՂՂԱԿԻ ԿԲԱՑԻ, ԲԱՆԱԳՆԱՑՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՉԿԱ»

— Ալիեւը չի հրաժարվում Հայաստանով դեպի Նախիջեւան միջանցք ստանալու իր մտադրությունից, ասում է, որ եթե Հայաստանը չհամաձայնի, իրենք ուժով կստանան միջանցքը, արդյո՞ք Թուրքիան կաջակցի այս հարցում:

— Մենք տեսնում ենք, Թուրքիան անուղղակի է աջակցում Ադրբեջանին՝ համապատասխան զինամթերքով, բանակը համալրող ամեն ինչով: Պատերազմի ժամանակ բացի ֆիզիկական մասնակցությունից, Թուրքիան ամեն ինչով աջակցել է Ադրբեջանին: 44-օրյային տեսանք չէ՞ Թուրքիայից ժամանած ահաբեկիչներ, թուրքական սպաները, տեխնիկան, ՆԱՏՕ-ի ռազմական օդանավերով էին կառավարում դրոնային հարձակումները: Թուրքիան, իհարկե, այդ սցենարի դեպքում, եթե Ադրբեջանը փորձի ուժի կիրառմամբ այդ միջանցքը բացել, բնական է, որ կրկին աջակցելու է: Սակայն, խոսել, թե Թուրքիան այս կամ այն կողմից կհարձակվի, այս պահին դեռ իրատեսական չէ:

— Ո՞րն է Ձեր գնահատականը Թուրքիայի հետ սահմանի բացման վերաբերյալ, առաջիկայում ակնկալե՞լ նման բան:

— Գիտե՞ք, ամեն ինչ կախված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ինչ-որ փաստաթղթի կնքվելուց: Թուրքիան առանց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, պայմանագրի որեւէ քայլ չի անի: Ինչ-որ անելու է, ուղղակի աչքերին թոզ փչոցի է լինելու, ժամանակ է շահելու՝ մինչեւ Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ բան ստորագրեն: Այս չորս տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ բանագնացները հանդիպեցին, դրանք ուղղակի տուրիստական այցելությունն էին Վիեննայում: Իրականում որեւէ ռեալ քայլ Թուրքիան չի նախատեսել: Եթե Թուրքիան ցանկանա սահմանները բացել, ուղղակի կբացի, բանագնացների կարիք չկա: Ընդհանրապես,  երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար բանագնացների կարիք չկա, ընդամենը երկու երկրների արտաքին գործերի համապատասխան բաժինները դա կարգավորում են, սա նոր բան չէ: Տարբեր երկրներ, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ, կան ընթացակարգեր, եւ ինչ-որ բանագնացների նշանակման կարիք չկա: Թուրքիայում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն, որը սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակում է: Այնպես որ, Թուրքիան սա զուտ աշխարհին ցույց տալու, քարոզչական քայլ անելու համար է անում: Մեր կողմը չէր հասկանում դա, ասում էին՝ հեսա սահմանը կբացվի, բայց արդեն անցավ չորս տարի: Այսօրվա դրությամբ՝ տեսնում ենք, որ քաղաքական իրադարձությունները շատ արագ են զարգանում: Սահմանների բացման հարցը դա ուղղակի Թուրքիայի ցանկության հարցն է: Եթե Թուրքիան ցանկանա, հենց վաղն էլ կբացի: Դա կապ ունի Հայաստան-Ադրբեջան հնարավոր զարգացումների հետ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Լոնդոնը հանել Է պատժամիջոցներըԹուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանըԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNNՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. TimesԵվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ PoliticoԱնցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե ՎարդանյանԱրթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ)Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համարԷրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղելՌԴ-ում եղբայրական հայերի վիշտը ընդունել են որպես սեփական ցավ. ԶախարովաԵս չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասինԹալինի համայնքապետի գլխավորությամբ թալինցիները հարգանքի տուրք մատուցեցին 1915թ.անմեղ զոհերի հիշատակինԱրա այ վիժվածքնե՜ր... Հերիքա Զոհվածի հարազատներին հայհոյեքՏեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել ՇահրամանյանԹող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղելՀիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումըԱշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՖՈՏՈ. Արթիկի համայնքապետի գլխավորությամբ համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնհարհել 1915թ. անմեղ զոհերի հիշատակինՈղբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը шյրել են, և ծնողը չի կարող վերցնելՄենք հիշում եւ պահանջում ենք, մենք միասնական ենք. Մխիթարյանը` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արելՇոյգուն նշել է երրորդ աշխարհամարտը սկսելու պայմանըԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանԻնչ կանի Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո. TNIԽոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Սերժ ՍարգսյանՊապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին«ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՈՍՈԽԻ ԴԵՄ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԻՆ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՓաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՍգում ենք հայ ժողովրդի հետ. ՌԴ դեսպանատունԻնձագին` «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ 110 տարի անց էլ թուրքն իր ձեռագիրը չի փոխել, մենք պահանջատեր ենք. Գոռ ՎարդանյանՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել. ՇոյգուԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանՂրիմում օդային տագնապ է հայտարարվելՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը մեզ համար խնդրային իրավիճակ է. ՔԿԾ ղեկավարԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու ՊուտինինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին«ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՄ ՆՎԱՃԵԼ». ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Թող ամենակարող Տերը ների մեզ». Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներըԵրևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերումԻրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ ԱղազարյանՀանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմքին կապտուկ են նկատել (լուսանկար)Ջուր չի լինիՀռոմի պապի համար սուգը կտևի 9 օրՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է2023 թ-ին ԼՂ-ից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 1915թ-ի ողբերգության շարունակությունն է՝ ոմանց կասկածելի հիմնավորումներով և դավաճանությամբ քողարկված․ ԶատուլինՏեղումնաբեր ցիկլոնը դեռ Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՂրիմը Զելենսկու համար ամենահեշտ զիջումը պետք է լինի. Դեյվիդ ՍաքսՆիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումըՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուIQ միջազգային թեստի արդյունքներով Հայաստանը բարձրացել է 8-րդ տեղ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top