«Հրապարակ». Ո՞վ է աջակցելու ՔՊ-ին ավագանիում
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրվելու, օրակարգում ավագանու ընդդիմադիր անդամներին՝ Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին, Գեւորգ Ստեփանյանին, Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու հարցն է: Բայց ՔՊ-ն եւ դաշնակից «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն բավարար ձայներ, եւ եթե մյուս 3 ֆրակցիաներից ոչ ոք չմասնակցի նիստին, քվորում չի լինի, նիստը կտապալվի։
Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթացը» եւ «Մայր Հայաստանը» հայտարարել են նիստը բոյկոտելու մասին, Դոգը՝ Վարդան Ղուկասյանը, «Հանրային ձայնի» անունից է վստահեցրել, որ չեն մասնակցելու նիստին եւ առհասարակ` բոլոր նիստերին, կոչ անելով գնալ նոր ընտրությունների։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում