Iravunk.com | Ինչի հանգեցրեց Փաշինյանի քաղաքական ֆիասկոն
Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարության Սիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ Բալոբան Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավար Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը Թուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին MI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և Սլավյանսկը Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական է

Ինչի հանգեցրեց Փաշինյանի քաղաքական ֆիասկոն

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայաստանին կանգրեցրել է լուրջ մարտահրավերների շեմին: Առկա միջազգային տուրբուլենտության պայմաններում Հայաստանի իշխանության որդեգրած արտաքին քաղաքական կուրսը ծանր դրության մեջ է դրել երկիրը, որի արդյունքում ՀՀ արտաքին քաղաքականությունը լուրջ ֆիասկո է ապրում եւ շատ լուրջ ռիսկեր ստեղծում երկրի համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ​​ակումբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանը։

Նրա խոսքով, 2023 թվականն ամփոփելիս կարելի է ասել, որ ՀՀ անվտանգության համակարգի, այսպես կոչված, դիվերսիֆիկացման փորձերը, ինչպես նաեւ նոր դաշնակիցների որոնումը, մեղմ ասած, շոշափելի արդյունք չեն տվել, Հայաստանը դրանից ոչինչ չստացավ, քանզի ներկայիս միջազգային առճակատման ֆոնին արեւմտյան երկրները ուղղակի ժամանակ չունեն Հայաստանով զբաղվելու, ինչն իսկզբանե ակնհայտ էր:

«Մենք ոչինչ չստացանք: Ավելին, Փաշինյանի թիմը փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց այդպես էլ չկարողացավ ձեռք բերել նոր դաշնակիցներ, ինչը, հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, կարելի է որակել որպես ինքնասպանություն: ՀՀ քաղաքական ղեկավարության բոլոր կանխատեսումները ոչ միայն չիրականացան, այլեւ տեղի ունեցավ հակառակը՝ Արեւմուտքը բացահայտ հայտարարում է, որ չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը: Ու պարզվեց, որ Հայաստանի անվտանգության համակարգի համատեքստում իրականում այլընտրանք չկա, ինչի մասին բազմիցս խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Սա կատարյալ սխալ հաշվարկ է՝ զրոյական արդյունքով»,- ընդգծեց նա։

Միեւնույն ժամանակ, բանախոսն ասաց, որ տնտեսության զարգացման հարցում ունենք լավատեսական ցուցանիշներ: Ըստ նրա, 2023 թվականի վերջին հանրապետությունում ապրանքաշրջանառության աճ արձանագրվեց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՏՄ երկրների հետ։

Արման Ղուկասյանը բերեց մի շարք վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են այդ մասին. օրինակ, միայն ՀՀ եւ ՌԴ միջեւ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 77%-ով եւ գերազանցել 4,1 մլրդ դոլարը, ինչը ռեկորդային է։ Հայաստանից արտահանումը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77,7%-ով՝ կազմելով 5360,1 մլն դոլար, իսկ ներմուծումը կազմել է 8768,7 մլն դոլար՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցելով 63,5% աճ։ Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ավելի քան 90%-ով եւ կազմել 4,6 մլրդ դոլար, միաժամանակ ներմուծումն աճել է ավելի քան 50%-ով։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես»,- ընդգծեց նա։

Արման Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ ղեկավարության սխալները ակնհայտ են նաեւ տարածաշրջանային զարգացումների օրակարգում։ Նրա խոսքով, ՌԴ  միջնորդությունից հրաժարվելը եւ Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում արեւմտյան մոտեցումներին հավատարիմ մնալու ցանկությունը հանգեցրեց նրան, որ մենք կորցրեցինք Արցախը՝ Պրահայում Արեւմուտքի միջնորդությամբ 2022 թ. հոկտեմբերի 6-ի Փաշինյանի եւ Ալիեւի հայտարարությամբ, որը լուրջ շրջադարձ էր ՀՀ, Ադրբեջանի եւ ՌԴ առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունից: Ասաց՝ բոլոր խնդիրները հենց այստեղից, երբ Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս։

«Այսօր այդ սխալները հաշվի չեն առնվել եւ ՀՀ իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ արեւմտյան երկրների մոտեցումներին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համատեքստում։ Ադրբեջանի ղեկավարն ավելի ու ավելի է պահանջում, իսկ ՀՀ իշխանության ներկայացուցիչները բացահայտ խոսում են ադրբեջանական կողմի խաղաղության ցանկության բացակայության մասին։ Վերջին շրջանում Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացը հիմնականում ընթանում էր արեւմտյան հարթակներում, սակայն շոշափելի արդյունքների հասնել չհաջողվեց։ Իրականում, կարելի է ասել, որ գործընթացն էլ ավելի է բարդացել, ինչ-որ առումով դանդաղել, որը հղի է տարածաշրջանի համար լուրջ ռիսկերով»,- վստահ է Արման Ղուկասյանը։

Հարավային Կովկասը, շարունակեց նա, դարձել է բազմաթիվ միջազգային խաղացողների շահերի բախման տարածաշրջան, արտաքին ուժերի թվում կան այնպիսիք, որ շահագրգռված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ։ Բայց, ընդգծեց նա, Հայաստանը չպետք է հայտնվեր հիմնական խաղացողների շահերի բախման էպիկենտրոնում, սակայն ՀՀ կառավարության անհեռատես քաղաքականության արդյունքում այսօր արդեն հայտնվել ենք ծանր վիճակում.

«Հայաստանը պետք է խուսափի նրանից, որպեսզի արտաքին խաղացողները իրեն օգտագործեն երրորդ ուժերի դեմ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջին օրերին ներքաղաքական օրակարգում ամենից շատ քննարկված թեմային, Արման Ղուկասյանն ասաց, որ քանի որ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ապա անհրաժեշտություն առաջացավ Սահմանադրությունից հանել այն կարեւորագույն կետը, որով ՀՀ-ն ճանաչվում է Արցախի անվտանգության երաշխավորն է: Եվ ահա իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, դա ցանկանում է անել.

«Բոլորս հիշում ենք, որ 2021 թվականին Ալիեւը նման պահանջ է հնչեցրել, որ Հայաստանը պետք է ընդունի նոր Սահմանադրություն։ Եվ թվում է, թե ՀՀ իշխանությունների այս քայլը՝ նոր Սահմանադրություն ընդունելը, առաջին հերթին բխում է Բաքվի շահերից։ Այսինքն՝ մենք փաստաթղթային կարգով, Սահմանադրությունով կփակենք Արցախի հարցը։ Կարծում եմ, որ Փաշինյանը հայտարարեց, որ մեզ պետք են ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ նոր Սահմանադրություն հենց այս ամենակարեւոր խնդրի պատճառով, որից Հայաստանի իշխանությունը փորձում է ընդմիշտ հրաժարվել»,- եզրափակեց Ղուկասյանը։



Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода