Մեղրին «հանձնում» են / Նարե Սոսեն քաղաքական ապաստան է խնդրել / Ադրբեջանը եվրոպական արժեքների դեմ է. մեկնաբանում է Նարինե Կիրակոսյանը
Ներքաղաքական«Մեղրին դատարկվում է», «Մեղրիում պետական կառույցներն են փակում», «Մեղրին հանձնում են»։ Նման ձեւակերպումներով են հանդես եկել վերջին օրերին Հայաստանից դուրս բնակվող որոշ համացանցային օգտատերեր, ինչով առաջացրել են մարդկանց մոտ մեծ անհանգստություն։ Մեղրիում տիրող իրավիճակը մեկնաբանում է հենց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ Արծածվող թեմաներից է Նարե Սոսեյի հետ կապված պատմությունը։ Նա ոստիկանությանը հաղորդում էր ներկայացրել, սակայն այդ դիմումը այլ ուղղություն էր ստացել։ Մանրամասները հենց Նարե Սոսեն է մեկնաբանում։ Նա հայտնել է, որ քաղաքական ապաստան է խնդրել։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Ի թիվս մարդու իրավունքների ոտնահարման մի շարք փաստերի, ԵԽԽՎ-ն այդ մոտեցումը հիմնավորեց նաև Լաչինի միջանցք եվրոպական փաստահավաք պատվիրակությանը մուտքը թույլ չտալու փաստով։ Սակայն Բաքուն, ոչ միայն չի նեղվել, որ ԵԽԽՎ-ն իր լիազորությունները դադարեցրել է, այլեւ ի պատաասխան՝ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը», - մեկնաբանում է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: