Iravunk.com | Նիկոլի հիմնական ընդդիմությունն Արմեն Գրիգորյանն է. Հայկ Բաբուխանյան
ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Ամենավտանգավոր մասնագիտության նվիրյալը Հորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում է Կիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունը Աստղագուշակ` մայիսի 2-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ո՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիս

Նիկոլի հիմնական ընդդիմությունն Արմեն Գրիգորյանն է. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի զրուցակիցն է ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

— Նիկոլ Փաշինյանը տարին սկսեց «դուշ-կախիչ» «օպերացիայով», նրա մարզային ստուգումներին հաջորդեցին պաշտոնանկություններ: Ի՞նչ գործընթացի մեկնարկ է սա:

— Առաջին հերթին սա Նիկոլի կողմից ամբոխավարությանը տուրք տալ է: Նա մասնագետ է պոպուլիզմի, եթե մնացած հարցերում կիսագրագետ է կամ՝ անգրագետ, ապա ամբոխավարության հարցում պրոֆեսոր է եւ գիտի, թե ինչպես դուր գալ ամբոխին՝ ներկայացնելով, որ իբր պայքարում է կոռուպցիայի դեմ: Այս ամենն արվում է, որովհետեւ Նիկոլը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների, զուգահեռ նաեւ հանրաքվեի անցկացման, որով փոխելու է Սահմանադրությունը՝ հանելով մայր օրենքից բոլոր ազգային դրույթները: Այն դրույթները, որոնք, այդ թվում մեր կուսակցությունը եւ ես, ծանր կռիվների ընթացքում ՀՀՇ-ի դեմ ժամանակին կարողացանք ամրագրել Հայաստանի Անկախության հռչակագրում, հետագայում՝ Սահմանադրությունում եւ օրենսդրությունում: Այսինքն՝ Արցախ, Հայոց ցեղասպանություն, Հայ Առաքելակյան եկեղեցի, ավանդական ընտանիք եւ բոլոր մնացած ազգային խնդիրները նրանք պատրաստվում են ոչնչացնել եւ հանել Սահմանադրությունից: Չէ որ այսօրվա դրությամբ, երբ Նիկոլն ասում է՝ «Արցախն Ադրբեջանի մաս է», խախտում է ՀՀ Սահմանադրությունը: Դա ծանր հանցագործություն է: Եթե գա մի նորմալ իշխանություն, Նիկոլ Փաշինյանն ու իր ամբողջ խմբակից մի 200 հոգի անմիջապես պետք է հայտնվեն բանտում՝ հակասահմանադրական հայտարարությունների եւ գործունեություն ծավալելու համար:

— Բայց ՔՊ-ական պատգամավորները պնդում էին, որ արտահերթ ընտրությունների հարց իշխանության օրակարգում չկա: Ավելին՝ այս ընդդիմությունը նույնիսկ ձեռնտու է իրենց:

— Իրենք այս ընդդիմության համար չէ, որ գնում են արտահերթի: Իհարկե, այսպիսի ընդդիմության մասին կարելի է միայն երազել: Ընդդիմությունը Նիկոլն էր: Ճիշտ է, նրան նաեւ աջակցում էին, որպեսզի այդպիսի ընդդիմություն լինի: Սա ի՞նչ ընդդիմություն է: Պառլամենտական ազդեցիկ ընդդիմություն Հայաստանում չկա, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը, կարելի է ասել, պարզապես, համագործակցության մեջ է մտել ՔՊ-ի հետ: Պառլամենտական ընդդիմությունը մենք էինք, երբ 1999-2003 թթ. «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունն էր Ազգային ժողովում: Սա էր ընդդիմությունը, վեց հոգով կռիվ էինք տալիս ցանկացած հարցի շուրջ ու ոչ մի առաջարկ իրենցից չէինք ընդունում: Այնպես որ, խոսքն այս ընդդիմության մասին չէ, Նիկոլն ունի ներթիմային կռիվ, նրա հիմնական ընդդիմությունն ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է:

«ԺԱՆՆԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԱՄՆ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԳՏԱԾՈ Է»

— Ի դեպ, Հանրային հեռուստատեսության եթերում այս տարվա իր առաջին հարցազրույցում Արմեն Գրիգորյանը փորձեց այս իշխանությունից էլ ավելի ընդգծված հակառուսական էլեմենտներով ձեւակերպել իր խոսքը…

— Դրանք էլեմենտներ չէին, այլ հակառուսական ամենակոշտ քաղաքականություն է, ինչպիսի քաղաքականություն վարում էր Վրաստանում Սահակաշվիլին կամ մերձբալթյան որոշակի գործիչներ: Դրա համար եմ ասում, որ Նիկոլի հիմնական ընդդիմությունն իր ՔՊ-ի ներսում է: Նիկոլը երկակի խաղ է խաղում` վազում է Արեւմուտք եւ ռուսների դեմ է խոսում, հետո վազում է ռուսների մոտ, այնտեղ ինչ-որ հարցեր է լուծում, իսկ  ամերիկացիներն ասում են՝ այդպես չի լինի, Հայաստա՛ն, պետք է լինես մերը մինչեւ վերջ: Եվ երբ Նիկոլն այսպիսի խաղեր է տալիս, ամերիկացիներն ու անգլիացիներն արդեն ջղայնանում են եւ առաջ են քաշում նրանց, որոնց ես անվանում եմ, այսպես ասած, կարծր (ծայրահեղ) արեւմտամետներին, որոնց առաջնորդը կամ հիմնական գործող դեմքերից մեկը հենց Արմեն Գրիգորյանն է, մյուսը՝ Ալեն Սիմոնյանը եւ այլք: Այդ կարծր արմեւմտամետներն իրենց ցինիկությամբ կարող են գնալ մինչեւ վերջ: Իհարկե, Նիկոլն էլ է ցինիկ, նա էլ է արեւմտամետ, բայց իր մոտ երկակի խաղ կա, իսկ սրանք ուղիղ մինչեւ վերջ գնում են դեպի Արեւմուտք, Թուրքիա եւ Ադրբեջան:

— Հետեւապես, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ձերբազատվում նրանցից, ովքեր իր թիմում վաղը կարող են հավակնություններ ունենալ իր աթոռի նկատմամբ:

— Այդքան հեշտ չէ: Օրինակ` ԱՄՆ դեսպանը կզանգի եւ կասի՝  դու ո՞վ ես, Նիկոլ, որ, ասենք,  ԿԳՄՍ նախարարին պաշտոնից հանես: Հայտնի տեսանյութում հո Նիկոլը պատահական չէր պոկել ցնցուղն ու ուզում էր տալ ԿԳՄՍ նախարարի ձեռքը, շատ լավ գիտեր, որ այդտեղ փող են լվացել, գիտեր, որ փաստաթղթերի մեջ գրված է, որ այն արժե 72 հազար դրամ, իսկ իրականում հազար դրամանոց է: Նիկոլը գնաց այդ քայլին, որպեսզի հարվածի  իր հիմնական ընդդիմությանը, որն այս պահին իշխանության մեջ է եւ որի ներկայացուցիչը նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննան է: Իսկ վերջինս, ինչպես գիտեք, սորոսականներից ավելի թունդ սորոսական է՝ Նժդեհին հերքող, մեր պատմության դասագրքերը կեղծող, մի խոսքով՝ նա ԱՄՆ-ի եւ Թուրքիայի համար գտածո է: Ժաննային Նիկոլը հենց այնպես չի կարող աշխատանքից հանել: Նիկոլին կճմռթեն ամերիկացիները, կասեն՝ դուրս այստեղից, նա շատ լավ սա հասկանում է: Եվ դրա համար է, որ ասում է՝ գնացեք, այդ ցնցուղի գինը պարզեք: Ի՞նչ պարզի Ժաննան: Պարզելու բան չկա, դրա մասին շատ լավ նա տեղյակ է:

«ՆԻԿՈԼԻ ԱՄԲՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԼԻԵՎԻ ՄԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՎ ԿՈՐԾԱՆՎԵՑ»

— Իլհամ Ալիեւը բավական կոշտ հայտարարություններով է հանդես եկել, այդ թվում նշելով, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որեւէ այլ կետում չի բացի: Նիկոլ Փաշինյանն էլ  ասում է, թե Ալիեւի հայտարարությունները հարված են խաղաղ գործընթացին։ Ի՞նչ սպասել այսքանից հետո:

— Նիկոլի ամբողջ քաղաքականությունն Ալիեւի մի հարցազրույցով կործանվեց: Նիկոլն ասում էր, թե Արցախը, ազատագրված տարածքները, Լաչինը, Գորիս-Կապան ճանապարհը հեսա հանձնենք ու ասենք՝ վերջ, Ադրբեջան, ցավդ տանեմ, խաղաղություն: Բայց հիմա Ալիեւն ասում՝ Ջերմուկն էլ պետք է տաս, սա էլ, նա էլ, այսինչ բանն էլ պետք է անես, հետո այնինչն էլ, վերջում դեռ կերեւա, թե քեզնից էլ ինչ կուզեմ: Նիկոլի քաղաքականությունը ֆիասկո է ապրել, նա այլեւս գոյություն չունի՝ որպես պետական գործիչ, որովհետեւ տապալվեց: Նրա վարած պետական քաղաքականությունը, որը մենք համարում ենք դավաճանություն, սրիկայություն, այն էր, որի արդյունքում իբրեւ պետք է հասներ խաղաղության, եւ ժողովրդի մի մասը, որպեսզի չկռվի իր երկրի համար, ասում էր՝ դե մենք ցանկացած գնով պատրաստ ենք խաղաղության, բայց անգամ դա չեղավ: Նիկոլը հանձնեց, նվիրեց, բայց արդյունքում չկա այդ խաղաղությունը: Իրավիճակը հետեւյալն է՝ Ադրբեջանը գնալու է մինչեւ վերջ, Հայաստանը ո՞ւմ վրա է հույս դրել: Ֆրանսիայի՞… Ֆրանսիան նույնիսկ ինքն իրեն չի կարողանում պահել, ուր մնաց` մի հատ էլ Հայաստանին պահի: Թե՞ հույսները կապել են Գերմանիայի հետ, որի տնտեսությունը կործանվում է, վերջին օրերին խանութները դատարկ են, ֆերմերները գործադուլ են անում: Թե՞ Անգլիայի վրա են հույս դրել, որն ամբողջ իր պատմության ընթացքում Հայաստանը որպես մանրադրամ է  օգտագործել՝ իր շահերի համար: ԱՄՆ-ի վրա՞ են հույս դրել, որը վիլսոնյան քարտեզ էր գրում թղթի վրա, հետո ամեն ինչ տալիս էր թուրքերին:  

— Պարոն Բաբուխանյան, այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին 2024 թվականին:

— Նախորդ տարեսկզբին ասել էի, որ Արցախը տալու են, սահմաններին կորուստներ ենք ունենալու, ցավոք սրտի, այդպես էլ եղավ: Ու հիմա էլ պարտավոր եմ զգուշացնել, թե ինչ է լինելու: Եվ հարցը գուշակության մեջ չէ, այլ քաղաքական հաշվարկի, որը, որպես մասնագետ, կարող եմ ասել: Այս տարի Հայաստանը կորցնելու է նորանոր տարածքներ, ունենալու է շատ մեծ կորուստներ, եթե շատ արագ չվերադառնա Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների դաշտ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներ, եթե շատ արագ չդադարեցնի այս անգլիական, ամերիկյան, թուրք-ադրբեջանական «շպիոնների» խրախճանքը: Եվ կարեւոր չէ, թե ով է դա անելու՝ Նիկոլը, Քոչարյանը, թե Կիրակոս Կիրակոսյանը: Պարզապես, Նիկոլը ցույց է տվել, որ ի վիճակի չէ անել դա, Քոչարյանը ցույց է տվել, որ չի ուզում խառնվել այս գործընթացների մեջ: Ուստի՝ պետք է գտնել այլ ուժեր, որոնց պետք է աջակցի մեր հասարակությունը: Այս կամ այն ուժին հասարակությունը պետք է աջակցի, որովհետեւ եթե իրենք չաջակցեցին, ապա օտար ուժերի աջակցությամբ կգա մեկը: Բայց օտար ուժերի աջակցությամբ եկած իշխանությունը երբեք չի կարող լինել ազգային: Ազգային իշխանություն կարող է լինել միայն ազգային հասարակության աջակցության միջոցով:

— Գուցե որեւէ ուժ չի շտապում, որովհետեւ սպասում են, թե ինչպիսի աշխարահաքաղաքական զարգացումներ տեղի կունենան առաջիկայում՝ տարբեր երկրներում նախատեսված ընտրություններից սկսած մինչեւ առկա պատերազմների հանգուցալուծումներ: Ի՞նչ սպասել այս առումով:

— Ի դեպ, Թայվանում օրերս արդեն տեղի ունեցան ընտրություններ, ինչը կարող է բերել չին-ամերիկյան հակամարտության կտրուկ էսկալացիայի, Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ պատերազմի եւ այլն: Աշխարհն այս տարի ընկղմվելու է նորանոր, շատ ավելի ծանր մարտերի եւ մարտահրավերների մեջ, հույս չկա, որ պատերազմները կնվազեն: Միջին Արեւելքում մի կողմից` Իսրայելն ու Միացյալ Նահանգները, մյուս կողմից` Իրանն ու արաբական աշխարհի մի մասը կարող են բախում ունենալ, որը գնալով կզարգանա: Ուկրաինայում եւս վիճակը գնալով բարդանալու է: Ճիշտ է, պատերազմը շարունակվելու է ռուսների գերազանցությամբ, բայց Անգլիան, ամերիկացիները, եվրոպացիները փորձելու են ինչ-որ ձեւով դրան դիմադրել: Այս ամենը մեզ մոտ բերելու է շատ մեծ ռիսկ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հարմար պահից կօգտվեն եւ կսկսեն գրավել նոր տարածքներ: Այս պահին Հայաստանը մեն-մենակ է ամբողջ աշխարհում, եւ անհնար է, որ  այս վիճակից կարողանանք առանց օգնության դուրս գանք: Դրա համար կրկնում եմ՝ պետք է վերադառնալ Ռուսաստանի հետ ամենասերտ, ամենավստահելի դաշնակցային հարաբերությունների: Սա ուղղակի անհրաժեշտություն է, եթե չենք ուզում կորցնել նորանոր գյուղեր, քաղաքներ, մարզեր…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷԿառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода