«Այլ ելք չկա, ԱՄՆ-ը պետք է հարձակվի Իրանի վրա». SkyNews
Վերլուծություն«Այլ ելք չկա, ԱՄՆ-ը պետք է հարձակվի Իրանի վրա»: Նման վստահ կարծիք է հայտնել ամերիկյան SkyNews հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի. «Եթե Արևմուտքը ցանկանում է վերսկսել նավագնացությունը Կարմիր ծովով, այլ ելք չկա, ԱՄՆ-ը պետք է հարձակվի Իրանի վրա»:
Այն, որ ԱՄՆ-ում աստիճանաբար թեժացնում են քարոզչությունը Իրանի վրա հարձակվելու մասին, վերջին օրերին շատ պարզ է նկատվում: Կհամարձակվի՞ Վաշինգտոնը նման քայլի գնալ, հաշվի առնելով Իրանի ռազմական պոտենցյալը, սա արդեն մեծ հարց է: Այն, որ նման հարձակումը ԱՄՆ-ին խեստանում է տասնյակ հազարավոր զոհեր եւ այլ կորուստներ, ենթադրում են գործնականում բոլոր լուրջ վերլուծաբանները: Նաեւ, որ այդ դեպքում Բայդենը գործնականում պետք է հրաժեշտ տա նորից Սպիտակ տանը հայտնվելու մտքին: Կանխատեսվում են նաեւ ԱՄՆ-ի համար շատ այլ լուրջ հետեւանքներ, ըդհուպ` քաղաքացիական պատերազմ:
Մյուս կողմից, եթե այդպես էլ չկարողանա լուծել Կարմիր ծովով նավագնացության խնդիրը, դա եւս Բայդենին ամենեւին էլ հաճելի ընտրություններ չի խոստանում: Խորը փակուղի, որի թիկունքում գնալով ավելի պարզ է տեսանելի դառնում Պեկինի շունչը: