Iravunk.com |  «Հայկ Մարությանի կեղծիքները ներկայացրել ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե». ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.am Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ

 «Հայկ Մարությանի կեղծիքները ներկայացրել ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե». ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Բարեշնորհ ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ, որը բազմիցս հարց է բարձրացրել իր մշակութային տան հետ կապված, խնդիրների վերաբերյալ` ասելով, որ քանդել են իր մեկհարկանի տան մի մասն ամբողջությամբ եւ 1991թ.-ին իր ձեռքով կառուցած երեքհարկանի տնից երեք մետր հեռավորության վրա կառուցում են 12 հարկանի բազմաբնակարան շենք, ինչի հետեւանքով էլ վթարային է դարձել նրա տունն ու մշակութային օջախը:

— Պարոն Մանուկյան, այս պահին ի՞նչ վիճակում եք, որեւէ փոփոխություն կա՞՝ Ձեր տան խնդրի հետ կապված:

— Դեռեւս ամռանը «Իրավունք TV»-ի հաղորդումից հետո՝ վարչապետն իր աշխատակազմից մարդ էր ուղարկել, ով եկել էր մեր բակ եւ իրականացվող շինարարության վայր, նկարահանել, ուսումնասիրել էր տեղանքը, ծանոթացել էր փաստաթղթերի հետ եւ գնացել: Դրանից հետո, շինարարության ժամանակ անվտանգության կանոնները կառուցապատողի կողմից չպահպանելու, իմ բակի, տան վրա շինարարական նյութեր, աղբ թափելու, գույքս, բակումս կայանված, «Գաթա բենդի» համահիմնադիր Գարեգին Առաքելյանի ավտոմեքենան արդեն 3-րդ անգամ վնասելուց հետո, մի քանի անգամ զանգահարել եմ նրան եւ ասել, որ եթե որեւէ իրավիճակ չէր փոխվելու, եւ շենքի կառուցապատումը շարունակվելու էր, ինձ, ընտանիքիս եւ մյուսներին վնաս պատճառելով, ապա իմաստը ո՞րն էր վարչապետի անհանգստության, որ իրեն ուղարկել էր իրավիճակին եւ փաստաթղթերին ծանոթանալու համար: Վարչապետին շնորհակալություն, որ արձագանքեց եւ, կարծես թե, հիմա հետեւողական է, քանի որ այս պահին շինարարությունը կասեցված է: Նշեմ, որ բազմաթիվ դիմումներից, զանգերից եւ հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելուց՝ պարզ դարձավ, որ վարչապետն ամենեւին էլ ամբողջովին տեղյակ չի եղել իրավիճակից եւ, այսպես ասած, նրան իրավիճակը ներկայացվել է թերի, ոչ ամբողջական պատկերով: Ցանկանում եմ, որ նա մինչեւ վերջ էլ հետեւողական լինի, որ իրական կեղծիքները բացահայտվեն: Հիմա մի քանի օր է` դադարեցրել են շինարարությունը: Սպասում եմ, թե հարցի լուծումն ինչ ավարտ կունենա: Իհարկե, մյուս բարդությունն այն է, որ քաղաքաշինական նորմերի խախտումների հետ կապված, նախաձեռնված քրեական վարույթներով նշանակվել են դատաշինարարատեխնիկական եւ հետքաբանական համալիր փորձաքննություն, բայց արդեն չորս ամսից ավել է փորձաքննության եզրակացությունը պատրաստ չէ: Բարձիթողի վիճակ է, եւ այդքան փորձաքննությունների առկայության պայմաններում, ունենալով արդեն առկա բոլոր փաստաթղթերը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային եւ անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված քաղաքաշինական նորմերի վերաբերյալ խախտումների մասին եզրակացությունները գոնե խելամիտ ժամկետներում պետք է իրականացվեր այդ փորձաքննությունը եւ տրվեր օրինական եզրակացություն:

— Կարծում եք՝ միտումնավո՞ր են ձգձգում:

— Երեւի այդտեղ էլ մարդիկ կան, որոնք խանգարում են, չեն ուզում, որ ճշմարտությունը ջրի երես դուրս գա, եւ պարզվի շինարարությանը ներգրավված պաշտոնատար անձանց ցանկը եւ ապօրինությունների կծիկը: Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի վրա է գտնվում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, որտեղ էլ արդեն չորս ամսից ավել է իրականացվում է փորձաքննությունը: Ամեն օր, տարբեր անհիմն պատճառաբանություններ բերելով՝ այսօր վաղն են ասում, զբաղված են, ծանրաբեռնված են, այսպես էլ սպասում ենք դրա պատասխանին: Քաղաքաշինության նորմերի խախտումների հետ կապված` բազմաթիվ կեղծիքներ, ապօրինություններ են հայտնաբերվել, կապված նույնիսկ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի անվան հետ, եւ այդ փաստերը հաղորդման տեսքով ներկայացրել ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, ինչի հիման վրա էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ: Ըստ Սահմանադրության, օրենքը բոլորի համար հավասար է, եւ մարդ արարածը համարվում է բարձրագույն արժեք, որը միշտ պետք է ապահովված լինի աղետներից, պատերազմներից, կանխամտածված հանցագործություններից, չնախատեսված վտանգներից։ Ստացվում է՝ մեր դատական համակարգում որոշ դատավորներ հանցանքը կանխելու փոխարեն՝ հանցավորին նպաստում են եւ հնարավորություն են տալիս հանցանքը շարունակվի։ Եթե պետական կառույցը, որը համարվում է համար մեկ անվտանգության ինստիտուտը իր մասնագետներով՝ Հրշեջ տեսչական մարմինը, որը նույն տեղում, նույն չափերով տրված շինթույլտվության նախագիծը առաջին անգամ իմ բողոքի հիման վրա անցկացնում է փորձաքննություն եւ տալիս իր եզրակացությունը (կառուցվող 12 հարկանի բնակարան կառուցելու վերաբերյալ)՝ դադարեցնելով, տուգանելով ասում է, որ եթե շարունակվի նույն ձեւաչափով կառուցել, կհամարվի ինքնակամ եւ քանդման ենթակա, ի՞նչ է սա նշանակում։

— Ու, փաստորեն, ի հեճուկս այդ եզրակացության, շինարարությունը շարունակվե՞լ է:

— Որոշ ժամանակ անց շինարարը անտեսելով պետական կառույցի անվտանգության որոշումը եւ դերը, որպես հանցագործ, խնդիրը վերացնելու փոխարեն, որոշում է կայացնում գործի անցնել ու, օգտագործելով մարդկային բոլոր հնարքները, կեղծելով պետական կառույցի եզրակացությունը՝ շարունակել շենքի կառուցումը։ Իրականում շինարարի մոտ դա ստացվում է, ինչ-ինչ ճանապարհներով դրա մասին վաղվա օրը եւ ժամանակը կասի եւ ասում է։ Եվ այսպես, ստանալով հաստատված կեղծ շինթույլտվությունը, շարունակում է շինարարությունը, նորից իմ բողոքի հիման վրա, արդեն 2-րդ անգամ Հրշեջ տեսչական մարմինն այս անգամ անցկացնում է, իրենց բառերով ասած, նույն նախագծի վրա համալիր փորձաքննություն՝ 4 ամիս ժամկետով եւ տալիս հետեւյալ եզրակացությունները՝ կեղծիքի վերաբերյալ.

  1. Վերոնշյալ հասցեում շինարարական աշխատանքները իրականացվել են համաձայնեցված նախագծից շեղումներով, մասնավորապես՝ խախտված է շենքի տեղադիրքը,
  2. Չեն պահպանվել համաձայնեցված նախագծի գլխավոր հատակագծով նախատեսված միջտարածության չափերը, որի պատճառով արդեն իսկ առաջացել է հրդեհային անվտանգության կանոնների խախտումը (ասեմ նաեւ անզեն աչքով էլ է տեսանելի, առանց փորձագետի եզրակացության)։
  3. Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին խախտումներով մշակված նախագծման թույլտվությամբ ամրագրված պահանջների խախտումով աշխատանքային նախագծի վերաբերյալ «ԼԱՎՈ» ՍՊԸ-ի կողմից տրվել է դրական փորձագիտական եզրակացություն, որի համար Տեսչական մարմնի կողմից կիրառվել է համապատասխան վարչական պատասխանատվության միջոց։ «ԼԱՎՈ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Սահակյանի լիազորված անձ Արմեն Մանուկյանը վարույթի շրջանակներում ընդունել է ընկերության կողմից իրավախախտման՝ կեղծ եզրակացություն տալու փաստը, հետեւաբար, ոչ իրավաչափ է համարվում աշխատանքային նախագծի վերաբերյալ տրամադրված փորձագիտական դրական եզրակացությունը։

Եզրակացությունը թողնում եմ համապատասխան մասնագետներին։ Հատկանշական է նաեւ, որ նախագծային վերոգրյալ բազմաթիվ խախտումների առկայության պարագայում նախագիծն անցել է պետական համալիր փորձաքննություն եւ ստացել ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի մայիսի 17-ի N38-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի իրականությանը չհամապատասխանող հ. 31/14 դրական եզրակացությունը, որը փաստացի հանդիսացել է շինթույլտվություն տրամադրելու համար իրավունք վերապահող փաստաթուղթ։ Տեսչական մարմնի դիտարկմամբ` վերոգրյալ խախտումների ամբողջությունը իրենց որակական եւ քանակական հատկանիշներով բնութագրվում են հանրորեն բարձր վտանգավորությամբ, ուստի` խնդրել են ՀՀ գլխավոր դատախազից գրությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։

— Իսկ քաղաքապետարանում տեղյա՞կ են այս ամենի մասին:

— Այս ամենը ներկայացվել է նաեւ քաղաքապետարան՝ հաշվի առնելով Տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումները, «Էքսպերտ Ըդվայս» ՍՊԸ փորձագիտական եզրակացությունը եւ «ԼԱՎՈ» ՍՊԸ-ի կողմից իրավախախտում կատարելու փաստը, առաջարկվել է կասեցնել 22.12.2021թ.-ին տրամադրված N01/18-130064-2232 շինարարության շինթույլտվությունը։ Միաժամանակ պարտավորեցնել կառուցապատող ընկերությանը քաղաքաշինական փաստաթղթերը լրամշակելու եւ դրանք իրավաչափ փորձաքննության ենթարկելու ուղղությամբ, հակառակ դեպքում առկա խախտումներով համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերով կառուցված կառույցը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների, կորակվի, որպես ինքնակամ, սակայն այս հանգամանքը նույնպես որեւէ ազդեցություն չի ունեցել, եւ կառուցապատողն ուղղակի թքած ունենալով այս հանգամանքների վրա, շարունակում է շինարարությունը: Այս ամենը ներկայացվել է ոչ միայն քաղաքապետարան, այլ նաեւ Քաղաքաշինության կոմիտե, դատախազություն, ոստիկանություն, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտե եւ այլ պատկան մարմիններին։ Բացի այս եզրակացություններից, իմ կողմից դատարան է ներկայացվել բազմաթիվ փորձագետների եզրակացություններ, քրեական գործի նյութեր, փաստաթղթերի կեղծիքներ եւ այլն։ Դատարանի որոշ դատավորներ խնդրի շուրջ ծագած հարցերի վերաբերյալ որոշել են առաջնային գործոնը, որը համարվում է մարդու կյանքի անվտանգությունը՝ պետության անվտանգությունն անտեսելով, կառուցել 12 հարկանի բազմաբնակարան շենք։ ՀՀՇՆ 30-01-2014 նորմատիվների համաձայն՝ սույն շինարարական նորմերի 23-րդ բաժնում տրված պահանջների, ինչպես նաեւ ՀՀՇՆ //-8.03 շինարարական նորմերի եւ ՍՆ245-71 սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան՝ շենքերի երկար կողմերի միջեւ հեռավորությունը (կենցաղային խզումներ) հարկավոր է ընդունել. 2-3 հարկանի շենքի համար 18մ, 4 հարկանի` 24մ-ից ոչ պակաս, իսկ շենքերի երկար կողմերի եւ բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջեւ՝ 10 մետրից ոչ պակաս, որը չի պահպանվել եւ չի էլ պահպանվում, այլ ընդհակառակը՝ դառնում է քաոս, ստիպելով գնալ այս երկրից, կամ էլ մարդ սպանենք հանուն մեր ընտանիքի անվտանգության եւ ամբողջ կյանքն անցկացնենք բանտում, իրենք էլ հանգիստ շարունակեն իրենց բիզնեսը «ժողովրդավար» երկրում: Որոշ դատավորներ, անտեսելով մարդկային արժեքները, անվտանգության դերն ու նշանակությունը, ամեն վայրկյան, ամեն պահ, ամեն օր պատկերացնո՞ւմ են, թե 12 հարկանի բազմաբնակարան շենքերի որ հարկից ինչ իրեր պետք է նետվի իմ տանիքին, իմ բակ, մտածե՞լ են այդ վտանգի մասին, բնականաբար՝ ոչ։ Աստծո լույսը բացվելուն պես ես իմ տան մեջ զրկված եմ արեւի ջերմության լույսից։ Ըստ օրենքի եւ մասնագետների եզրակացության, տան մեջ պետք է թափանցի արեւի շողերն օրը 3 ժամ, իսկ իմ տան մեջ ես եւ իմ ընտանիքը զրկված ենք այս Աստծո տված արեւի ջերմությունից։ Դատավորը, որը որոշում է կայացնում, գոնե մտածե՞լ է հետեւանքների մասին։ Արարչից հեռացած, մարդուց չամաչող դատավորը որոշում է կայացնում, որ շինարարը շինթույլտվություն է ստացել եւ բանկից 4 միլիոն դոլար է վերցրել ու կրում է նյութական վնաս։ Այս տեղեկությունը դատարանին է ներկայացնում կառուցապատողի փաստաբան Տիգրան Խուրշուդյանը՝ չներկայացնելով որեւէ հիմնավոր փաստարկներ: Արհամարհելով առաջինը երկրի պետական իրավունքը պաշտպանող Սահմանադրությունը, պետական գործող ինստիտուտների օրենքները եւ եզրակացությունները, մարդու կյանքի անվտանգությունը, բազմաթիվ լրատվականների հաղորդումները, եթերները, մամուլի իրազեկումներն ու լուսաբանումները։ Այս բոլորը կարող էին նույնիսկ չլինել, եթե դատավորը ազնիվ լիներ հատկապես պետության նկատմամբ։ Մարդու հայրենիքը սկսվում է իր ստեղծած բնօրրանից, որը ամենամեծ եւ արդար օրենքն է, մեկին զրկում են, մեկին հնարավորություն տալիս (օրենքը բոլորի համար հավասար է)։ Հավասար, արդար, ազնիվ կլիներ այն ժամանակ, երբ բոլոր խնդիրների պարզաբանումները կլինեին ճշմարիտ, եւ ամեն մարդ կստանար իր համապատասխան պատիժը։ Ինչ վերաբերվում է դատավորի արդար լուծմանը, առաջնային ասեմ, որ դատավոր Արշակ Պետրոսյանը դատավարության ժամանակ կարդաց Հրշեջ տեսչական մարմնի վերը նշված եզրակացությունը, սակայն հաշվի չառնելով դա, ինչ-ինչ պայմաններից ելնելով հնարավորություն տվեց շինարարին, թե ունեն շինթույլտվություն, ու քանի որ իբրեւ թե նյութական վնաս են կրում՝ շարունակեն շինարարությունը։ Եթե դատավորը երկրի օրենքները դատում է շինթույլտվության եւ նյութական իմաստով, փորձագետների, գործերի քննության եւ դատավարությունների իմաստը ո՞րն է։ Ես բազմիցս դատավորներին դիմել եմ, խնդրել, որ իրողությունը ավելի հստակ, հասկանալի եւ տեսանելի լինելու համար այցելեն եւ տեղում տեսնեն վիճակը, որպեսզի ճիշտ հասկանան եւ արդար որոշումներ կայացնեն։ Առաքյալն ասում էր, աչքովս տեսնեմ, ձեռքովս բռնեմ, նոր ընդունեմ ու հավատամ: Իսկ այս մարդիկ, ամեն ինչից տեղյակ, զլանում են մի քանի մետր ճանապարհ կտրեն եւ արդար ապրեն: Եզրակացությունը թողնում եմ Ձեզ, ես էլ կմեռնեմ, դուք էլ, իսկ գործը կապրի:

Нет описания.

-Հատկապես, ո՞ր կեղծիքների մասին է խոսքը:

-Հատկանշական է Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային տարբեր առաջադրանքներում Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ստորագրությունները, որոնք տարբեր են եւ այդ կապակցությամբ արդեն ունենք նախաձեռնված քրեական վարույթ: Երկրորդը դա կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքի գլխավոր հատակագծում առկա կնիքների եւ տարեթվերի տարբերությունն է, որի կապակցությամբ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ հակառոպուցիոն կոմիտե եւ ՀՀ գլխավոր դատախազություն, այս հանգամանքը դեռ ուսումնասիրության փուլում է եւ վստահ եմ, որ պատկան մարմինների կողմից, հատկապես արդեն վարչապետի հսկողության ներքո կստանան իրավական եւ օբյեկտիվ գնահատական: Երրորդը, կառուցվող բազմաբնական բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքի գլխավոր հատակագծի ամբողջությամբ կտրած-կպցված լինելու հանգամանքն է, որի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ունենք նախաձեռնված քրեական վարույթ: Մյուսն հանգամանքն այն է, որ ըստ մեր ունեցած փաստաթղթերի ուսումնասիրության պարզ է դառնում, որ պետական համալիր փորձաքննություն չի անցկացվել, կամ եթե անցկացվել է, կրել է վերացական եւ ձեւական բնույթ, որի հետ կապված նույնպես հաղորդումներ ենք ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե եւ ՀՀ գլխավոր դատախազություն: Այս հանգամանքը նույնպես պարզաբանման փուլում է եւ նույպես վստահ ենք, որ կստանա պատշաճ իրավական գնահատական: Նախաձեռնված քրեական վարույթների եւ մյուս այլ հանգամանքների վերաբերյալ, հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը, եւ այն որ դեռեւս գտնվում են ստուգման եւ քննության փուլում, ձեռնպահ կմնամ հրապարակելուց: Այս շիլաշփոթի մեջ, ցանկանում եմ անդրադառնալ նաեւ Երեւանի քաղաքապետարանի պահվածքին, ամիսներ շարունակ դիմումներով խնդրում ենք տրամադրել փաստաթղթերի պատճեններ, որոնք հիմք են հանդիսացել կառուցապատողին 2017 թվականին հանրային տարածքներ եւ մեր հողատարածքները տրամադրելու համար, քաղաքապետարանից ձգձգում են պատասխանները, հետո էլ պատասխանում են, որ քաղաքապետի որոշման համար հիմնական հիմք հանդիսացող տեղագրական հանույթները եւ տեղազննությունները չեն հայտնաբերվել, այսինքն չկան, եւ հարց է առաջանում, թե դրանց բացակայության պայմաններում, ինչպես է 2017 թվականին Երեւանի նախկին քաղաքապետ Տ.Մարգարյանը Երեւանի սրտում հողատարածք հատկացրել կառուցապատողին: Այս ամենը, վստահ եմ, անկասկած իրականացվել է հայկական տարբերակով` այսինքն՝ խնամի ծանոթ բարեկամ ֆորմատով, երեւի հույս ունենալով, որ բողոքող չի լինելու, եւ առկա կեղծիքներն ու ապօրինությունները ջրի երես դուրս չեն գալու: Այս ամենի, ֆիգուրանտներից են նաեւ ճարտարապետներ, հայր եւ որդի Տիգրան եւ Նարեկ Բարսեղյանները, ովքեր  իրենց բարեկամական, ընկերական, քավոր, սանիկ  հարաբերություններով, իրենց կապերով, զարտուղի ճանապարհներով ստորագրել են տվել պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի դրական եզրակացություն, որով թույլատրվել է շինարարությունը իրականացնել եւ կառուցել այդ շենքը: Այս շինծու գործարքներում, իր դերակատարությունն է ունեցել նաեւ Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա Անդրանիկ Սեդոյանը, ով նույն ճարտարապետ Նարեկ Բարսեղյանի հետ հանդիսանում են քավոր-սանիկներ: Այս պահին էլ ճարտարապետ Նարեկ Բարսեղյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեում պաշտոն է զբաղեցնում, հանդիսանում է կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի  խորհրդականը:  Այս հարցին լուծում տալու համար, դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, կոնկրետ նախարարին, հարցրել, թե ինչի՞ հիման վրա են տվել դրական եզրակացություն, որ այդ 12 հարկ հարկայնությամբ շենքը կառուցվի, ըստ որի նախարարությունը համաձայնվել է այն պատճառով, որ իբրեւ թե բարեկարգում պետք է իրականացվի, նախարարությունից հայտնել են, որ իրենք որեւէ եզրակացություն չեն տվել, նույնիսկ դեմ են եղել շենքի կառուցմանը, նույնիսկ կառուցապատումը սկսելուց հետո դիմել են Երեւանի նախկին ոստիկանապետ Արմեն Գասպարյանին, օրինախախտումը դադարեցնելու, սեփականատիրոջ գործողությունները օրինական դաշտ բերելու ուղղությամբ, սակայն ապարդյուն:  Բազմից արդեն, տանս կպած 12 մետր խորությամբ փոսորակները փակելու պահանջով դիմել եմ թե Երեւանի քաղաքապետարան, թե ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն, ՀՀ ոստիկանություն, որ պարտավորեցնեն կառուցապատողին փակել փոսորակները՝ լցնել դրանք, տանիքիս վրայից հանեն կոնսուլները,  քանի որ օր օրի տան պատերը ճաքում են, տանս կպած կցակառույցը քանվում է, պատասխանում են, որ իրենք շինարարին զգուշացրել են, սակայն նույնպես ապարդյուն: Բացի այդ, ես կոնկրետ օրվա դրությամբ դիմում եմ իրենց՝ ուղարկելով փաստացի օրվա լուսանկարը, տեսագրությունը, սակայն նրանք  լղոզված պատասխան են ուղարկում, նախորդ պատասխաններից ոչնչով չտարբերվող՝ ուղարկելով 3-4 ամիս  առաջ արված  լուսանկար, որը հիմնավորում է, որ ոչ մի կառույց չի աշխատում, նույնիսկ դիմումները չեն կարդում, հակառակ դեպքում 3-4 ամիս առաջ արված լուսանկար չէին ուղարկի ինձ: Նույնիսկ Երեւանի քաղաքապետարանից չեն գալիս, տեղում ծանոթանան դիմումներիս, բողոքներիս բովանդակությանը: Միայն ոստիկանությունից են գալիս, ուղղակի արձանագրում են առանց որեւէ հետեւանքի եւ հեռանում:  Այդ բոլոր լուսանկարներն ու տեսագրությունները տրամադրում եմ, դիտեք ինքներդ եւ գնահատակ տվեք:

Нет описания.

-Ինչի՞ց եք ամենաշատը զայրանում:

-Զայրանում եմ, այն հանգամանքից, որ այս բազմաթիվ ապօրինությունների, կեղծիքների, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումների առկայության պայմաններում դատավորից սկսած մինչեւ քաղաքապետարանի աշխատակից պատճառաբանում են, որ շենքը սարքել են ինչի պետք է քանդեն: Եթե այդ շենքը կառուցվում է  հանցագործությամբ, ուրեմն հանցագործը  պետք է պատժվի, որ օրենքը երկրում գործի, կամ էլ ձեւականորեն պատժեն ինչ որ չնչին տուգանքներով, որը հարցին լուծում չի կարող տալ, եւ մեծ գումարներ ունեցող հանցագործի համար լրացուցիչ ազդակ է, որ տուգանվելուց հետո կվճարի չնչին տուգանքը եւ կշարունակի իր հանցավոր գործունեությունը: Մյուս հարցը, որ զայրացնում է ինձ, այն պատճառաբանություն է, թե իբր շին թույլտվություն է տրվել: Հասկացանք, որ տրվել է շինթույլտվություն, բայց ինչ հիմքերով, ինչ կերպ, հո կրակը չնկա՞նք, որ տրվել է: Շինթույլտվությունը տրվել է բացառապես աղերս չուենալով որեւէ նորմի, օրենքի հետ,  ինչի արդյունքում իմ տունն է քանդվել, իմ հողատարածքն է զավթվել, ինչի պետք է ես մտածեմ, կամ էլ համակերպվեմ, որ ինչ շինթույլտվություն է տրվել եւ ձայն չհանեմ,  հանցանք է կատարվել, կրկնում եմ հանցագործը պետք է պատժվի, իսկ շենքն էլ քանդվի: Ավետարանն ասում, եթե աջ ձեռդ գողություն է արել, կտրիր եւ դեն գցիր, այսինքն, րոպե շուտ պետք է շինարարությունը դադադրեցվի, այլ ոչ թե կասեցվի, ապա քանդվի ապօրինի կառուցվող շենքը, որն ինքնակամ է՝ դա փաստում է քաղաքապետարանը: Շինարարությունն իրականացվում է բազմաթիվ անվտանգության նորմերի խախտումներով. Շինարարությունն իրականացնում են ես կասեի այդ գործից բացարձակ գլուխ չհանող, չհասկացող, փնթի, էթիկայի տարրական նորմերին չտիրապետող, դաստիարակությունից զուրկ մարդիկ, ինչի արդյունքում բակս, տունս գտնվում է ամենօրյա աղբի, շինարարական կեղտի, փոշու եւ վտանգի  մեջ, ինչպես նաեւ չպահպանելով տարրական ինսոլյացիայի նորմերը զրկվել եմ արեւի ուղղիղ լույսից: Ինձ զայրացնում է նաեւ կադաստրի դիրքորոշումը եւ աշխատելաոճը: 100 տարուց ավել է այս տնատիրությունը եղել է, գոյություն են ունեցել մեկը մյուսի հետ, մեկ պատով փոխկապակցված (մեկ մարմին) շինություններ, բնության մեջ, սակայն կադաստրը ինչ ինչ պատճառներով հիմք չի ընդունում բնության մեջ կորդինատային կետերը եւ հիմք է ընդունում իր կողմից տեղադրված, դեղադիրքերի խախտումներով կորդինատները, նման կերպ ինձ եւ շատ բազմաթիվ մարդկանց զրկելով իրենց սեփականության իրավունքից:

Այս շինարարության մեջ ինչքան էլ ապրեմ մինչեւ կյանքիս վերջ վտանգ կա: Կարո՞ղ է ինչ որ մեկը երաշխիք լինի, որ բարձր հարկերից մի հատ ապակի, կամ ինչ որ առարկա, աղբ չեն գցի իմ տանիքի վրա կամ չեն խփի իմ պատուհանին, բնականաբար ոչ: Իմ տան մեջ արեւի ջերմություն, լույս հասկացողությունը չկա, այս պայմաններում էլ ինչ իմաստ կա այդ իսոլացիայի կոչվածի վերաբերյալ օրենք հանել կամ մարդկանց պարտադրել պահպանել դա:

Ինձ զայրացնում է նաեւ նախկին գլխավոր ճարտարապետ, բակի բնակիչ Արթուր Մեսչյանի դերակատարությունը: Սկզբում բակի բնակիչները, այդ թվում նաեւ Արթուր Մեսչյանը, որպես բակի բնակիչ առարկել են նշված բազմաբնակարան շենքի կառուցապատմանը, բողոք ներկայացրել իրենց ստորագրությամբ, սակայն դրանից հետո հանելուկային պայմաններում, թե ինչ շահագրգռվածությունից ելնելով Ա.Մեսչյանը տվել է իր համաձայնությունը արդեն որպես Երեւանի գլխավոր ճարտարապետ, ինչը չի կարող ուշադրության չարժանանալ, քանի որ Ա.Մեսչյանը մասնագիտությամբ հանդիսանալով ճարտարապետ չեմ կարծում, որ առարկել էր զուտ որպես բնակիչ, ինչը փոխվեց մասնագիտության մեջ, անհասկանալի է:

Ինձ զայրացնում է նաեւ մեր արվեստագետ, կարկառուն դերասան Հայկ Մարությանի դերը, դրա մասին արդեն նախաձեռնված քրեական վարույնթերով հայտնի կդառնա:

Հատկապես զայրանում եմ անգետ մարդուց, իշխանավորից, մասնագետից, առաջնորդից, որոնք նյութապաշտության համար պատրաստ են բոլոր տեսակի այլասերության եւ այսքան բարիքի մեջ չբավարարվածներից: Եթե երկրում գործող օրենք լիներ, ապա կառուցապատողը ոչ մի կերպ չէր կարող իմ տունը, մշակույթային կենտրոնը  քանդել, իսկ իր ապօրինի կառույցը շարունակեր կառուցել:

Нет описания.

Нет описания.

-Այսօր խոսվում է էթնիկ զտումից, բայց Ձեզ հասցնում են այն օրվան, որ Ձեր մշակութային տունը թողնեք ու հեռանքա երկրից: Եղե՞լ է դեպք, որ ուզենաք հեռանաք հայրենիքից:

-Իմ տունը միայն լոկ տուն չէ, այն մշակույթի կենտրոն է, որտեղ ազգային մտածողությամբ եւ մշակույթով կրթվել եւ այս պահին էլ կրթվում են մեր հայ երեխաները, պատանիները, նույնիսկ մեծահասակներ:  Այո, այսօր խոսում են էթնիկ զտումից, էթնիկ ընտանիքից, ես շուրջ քառասուն տարի ղեկավարում եմ «Սասուն» ազգային երգի պարի խմբերը, ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Խորվաթիայում, Գերմանիայում եւ բազմաթիվ այլ երկրներում ներկայացրել եւ ներկայացնում եմ մեր ազգային մշակույթը՝ երգն ու պարը, ծիսական արարողություները իմ բոլոր ազգային խմբերով: Նշեմ, որ հանդիսանում եմ Յունեսկո անդամ, նկարահանել եմ Զատիկ, Վարդավառ, Ջան Գյուլում, Վարդանանք, Տարոն աշխարհի հարսանեկան ավանդական ծես, Արեւմտյան Հայաստանում նկարահանված Տեր Ողորմյա ազգային եւ ծիսական ֆիլմերը, «Հայոց Աշխարհ», «Ցորեն Գարի», «Սասուն», «Սասնո տղա» ձայնաերիզները, որոնք հիմք են առել իմ տանից, բոլոր ձայնագրությունները, ստեղծագործական գործընթացները, փորձերը կատարվել են իմ մշակույթային կենտրոն հանդիսացող տանը:  Այս վիճակին եմ հասել  նրա համար, որ մարդիկ փոխանակ օրենքով շարժվեն, այլ փողոցային մակարդակի զրույցով են ուզում հարցին լուծում տան: Ինչ որ հիմար խոսակցություններով, ցանկանում են արատավորել իմ անձը, իմ համբավը, բոլոր տեղերում որտեղ հայտնվել են, սակայն դա ոչինչ չի փոխում, բոլորն էլ գիտեն ինձ, ճանաչում են ինձ, գիտեն իմ գործունեության եւ ՀՀ-ում, արտերկրում, հայկական մշակույթում ներդրած իմ ահռելի ավանդի մասին: Ես տուն եմ սարքել ապրելու իմ երկրի մեջ: Ես որ ուզենայի գնայի վաղուց կգնայի: Ես կապիտալ երեք հարկանի տուն, մշակութային կենտրոն եմ սարքել: Ես չեմ սարքել տուն, որ թողնեմ գնամ, կամ ինձ ստիպեն, որ թողնեմ գնամ: Եղել է առիթ, որ հիասթափվել եմ պետական այրերից, որ ճիշտ չեն վերաբերվել երկրի պետության ու պետականությանը ուզեցել եմ գնալ, բայց երբեք չեմ ուզեցել գնամ օտարության մեջ ապրեմ: Ուզում եմ, որ այդ թայֆա թայֆա կեղտոտ բամաբասանքներից էլ հեռու մնան: Վատաբանում, սուտ բաներ են խոսում: Իբր գումարային առաջարկություններ ենք արել: Նման բան չի եղել իմ անվան շուրջ սուտ խոսակցություններ են տարածում: Կգա ժամանակը, ամեն ինչ ջրի երես դուրս կգա, վստահ եմ, որ մեղավորները, հանցագործները կպատժվեն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 



Հրայր Կամենդատյանն առաջարկում է գնալ տեղական հանրաքվեի Անելու եմ ամեն ինչ` Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Բայրամյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода