ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ) «Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ Դանիելյան Ուզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի Ծիծեռնակաբերդ Փաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ Մամիջանյան Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ) Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. Վարդանյան ՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո) Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը

Իսրայելը փորձ կանի՞ հայերից խլել Երուսաղեմի ողջ հայկական շրջանը

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է պ.գ. թ., «ԱՊՐԻ Արմենիայի» գիտաշխատող, իսրայելագետ ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:

— Պարոն Մելքոնյան, իրավիճակն Իսրայելում ինչպե՞ս կգնահատեք, կա՞ պատերազմի դադարեցման հավանականություն:

— Իսրայելը շարունակում է լինել պատերազմում, 5 օրով զինադադարի պայմանավորվածության էին հասել, որը կնքվել էր ոչ միայն Իսրայել-ՀԱՄԱՍ-ի միջեւ, այլ նաեւ «Հեսբոլահն» էլ էր միացել, որպեսզի գերիների փոխանակում լիներ: Իսրայելը պայմանավորվել է մոտ 150 ձերբակալված «համասցիներին» փոխանցել, իսկ ՀԱՄԱՍ-ը իր կողմից 50 գերեվարված իսրայելցու կփոխանցի: Այդ ընթացքում ոչ մի բախում չպետք է տեղի ունենա: Արաբական մամուլում նաեւ հայտարարություն հրապարակվեց, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները մեկնել են Լիբանան, «Հեսբոլահ»-ի հետ հանդիպման, որտեղ մեկնել են իրանական պաշտոնյաներ եւս, եւ պարզ է, որ դրա արդյունքում պայմանավորվածություններ ձեռք կբերեն, թե ինչպե՞ս կվարեն իրենց քաղաքականությունը զինադադարից հետո՝ դա կլինի երկկողմանի ճնշումի բարձրացո՞ւմ, թե՞ կգնան նոր պայմանավորվածությունների:

— Այսինքն` միայն այդ հանդիպումից հետո՞ կարելի է կանխատեսումներ անել` առհասարակ «հաղթանակի գնդակը» ում խաղադաշտում կլինի:

— Այո, այս հանդիպումը նոր պատկեր կձեւավորի, թե ինչպես կզարգանա իրավիճակը, եթե ընտրեն ճանապարհը, շարունակել ավելի բարձր մակարդակի, ապա էսկալացիայի նոր մակարդակի կհասնեն: Եթե ընդունեն, որ պետք է Իսրայելի հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերեն, կարող է այս դիմադրության մակարդակը նվազել: Եվ այո՛, պետք է մշակեն ռազմավարություն, թե ինչպե՞ս դիմադրել Իսրայելի քաղաքականությանը, հիմա երկու օրակարգ կա՝ ավելի ռադիկալ իսրայելականը, որը առաջ է մղում, որ ընդհանուր Գազան պետք է լինի Իսրայելի վերահսկողության տակ, եւ երկրորդ օրակարգը, որ պետք է նոր կառավարություն ձեւավորվի Գազայում, բայց դեմ են, որ դա լինի Մահմուդ Աբասի վերահսկողության տակ: Ե՛վ արաբներն են դեմ, որովհետեւ Աբասը չի ցուցաբերում աջակցություն ՀԱՄԱՍ-ին, ե՛ւ իսրայելական կողմն է դեմ, որովհետեւ Աբասը չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումը հոկտեմբերին, Իսրայելի դեմ: Դրա համար ինչ որ նոր օրակարգ պետք է մշակվի: Պարզ է, որ կհիմնվեն առաջին հերթին Ռուսաստանի ու Չինաստանի առաջարկի վրա, որոնք ասում են, որ պետք է ստեղծվի անպայման երկու պետություն, մենք արդեն լսեցինք նաեւ, որ Բայդենի կողմից նման հայտարարություն հնչեց, բայց հիմա կարեւոր է, թե դա ինչ ձեւաչափով կլինի, ի՞նչ պետական մարմիններ են ներկայացնելու բանակցությունների ընթացքը:

— Երուսաղեմի հայկական թաղամասում` «Կովերի պարտեզի» շուրջ կրքերը թեժանում են։ Այդ հատվածում հյուրանոց է կառուցվելու, սակայն այժմ գործարքն ավելի շատ քաղաքական, քան կոմերցիոն բնույթ է սկսում կրել։ Երուսաղեմի հայ բնակչության վրա, որը ամեն կերպ փորձում է պաշտպանել իր իրավունքը «Կովերի պարտեզ» հողատարածքը պահպանելու համար, ճնշում են գործադրում ոչ միայն Xana Gardens Ltd ընկերության ներկայացուցիչները, այլեւ տեղի ոստիկանությունը։  «Կովերի պարտեզի» հետ կապված` իրականում ի՞նչ խնդիր կա, գործը փակվա՞ծ է, թե՞ դեռ շարունակության սպասենք:

— Շարունակություն ակնհայտ կլինի, որովհետեւ որքանով ես եմ տեղեկացված, գործը գտնվում է դատարանում, քանի որ այն պայմանագիրը, որը կնքվել է, հիմա կասեցման գործընթաց կա, ինչքանով դա հաջող կլինի, չեմ կարող ասել: Այստեղ կա երկու չափորոշիչ. առաջին հերթին` շարունակողական քաղաքականությունը, որն ուղղված է տարածքների գրավմանը: Խոսքը այն քաղաքականության մասին է, որը Պաղեստինի տարածքի հանդեպ իրենք վարում են, այո՛, Իսրայելը չի հրաժարվում այն քաղաքականությունից, որ ընդհանուր տարածքը պետք է լիովին իր վերահսկողության տակ լինի, հիմա այնտեղ գործում են ոստիկանությունը, պետական մարմինները, բայց այլ ազգի ներկայությունը պետք է նվազի: Դա նաեւ բխում է այն կառավարության կոնֆիգուրացիայից, որն այսօր ստեղծված է, որտեղ շատ կարեւոր դեր խաղում են ծայրահեղ կրոնական ճամբարը՝ հաշվի առնելով, որ այս քաղաքականությունն արդեն մեյնսթրիմ է դարձել Իսրայելում, եւ ոչ մեկ դրա դեմը չի առնում: Եվ երկրորդ, այո՛, պայմանագիր էր կնքել 99 տարվա վարձակալությամբ, որ ինչ-որ էլիտ կենտրոն այնտեղ պետք է կառուցվեր, եւ այդ հիմքի վրա, արդեն առաջին քաղաքականությունը վարում է, հիմքերը կան, ու փաստացի միայն մեր համայնքի շնորհիվ կարող ենք հաղթանակ արձանագրել, որ դեռ ոչ մեկին չի հաջողվել գրավել այդ տարածքը, այն մնում է հայերի վերահսկողության տակ: Այս կոնտեքստում պետությունը բացարձակ ոչ մի բան չի անում, եւ մի հայտարարությունը, որը պաշտոնական հնչել է, դա հնչել է Ֆրանսիայի կողմից, այլ ոչ թե հայկական իշխանությունների: Ինչքանով տեղեկացված եմ, նաեւ դեսպաններ են ներգրավված ու ծանոթ են այդ խնդրին, բայց Հայաստանի իշխանության, կառավարության կողմից որեւէ աջակցություն չի ցուցաբերվում իր հայրենակիցներին:

— Մտավախություն կա՞, որ Իսրայելը փորձ կանի հայերից խլել Երուսաղեմի ողջ հայկական շրջանը:

— Այո, այն հասարակությունը, որը հիմա գործում է մեր համայնքի դեմ, ծայրահեղ կրոնական ճամբարը, որն ունի իր աջակիցները կառավարությունում, իրենք այդ օրակարգից երբեք չեն հրաժարվելու: Հաշվի առնելով իրենց լավ դիրքերը այսօրվա կառավարությունում՝ իրենք օգտվում են իրենց առավելություններից: Բացի նրանից, որ դու գետնի վրա ինչ-որ աշխատանք ես ծավալում, պիտի ինչ-որ միջազգային հարթակի կողմից օրակարգ լինի, եթե դու գետնի վրա մենակ ես մնացել եւ ոչ մի միջազգային աջակցություն չես ստանում, դու դատապարտված ես պարտության: Հիմա, Հայաստանը կարող է դնել օրակարգում այդ հարցը, բայց չի անում, ինչո՞ւ, դա արդեն ուրիշ հարց է:

— Ինչու՞, եթե կան այդ հնարավորությունները:

— Ես չեմ տեսնում, որ սփյուռքը ունենա կարեւոր տեղ այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, կապ չունի, թե որտեղ դա լինի: Ամեն տեղ սփյուռքը այսպես մենակ մնացել է իր խնդիրների դեմ: Եթե դու մեկ տարվա ընթացքում սփյուռքի հարցերի համար ծախսում ես 2 մլն դոլար, իսկ Սնուպ Դոգի համերգին ՀՀ կառավարությունը տվեց 6 մլն դոլար, ապա քո առաջանահերթությունները պարզ են:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода