Iravunk.com | Եթե Թուրքիան անկեղծ լիներ, ո՛չ միջանցք կպահանջեր, ո՛չ էլ Հայաստանին կփորձեր պարտադրել հաշտության պայմանագիր կնքել. Չաքրյան
Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդ Սպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրը Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի Ադրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ) Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ Բաբուխանյան Ուղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածել Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Մհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ Սրբազան

Եթե Թուրքիան անկեղծ լիներ, ո՛չ միջանցք կպահանջեր, ո՛չ էլ Հայաստանին կփորձեր պարտադրել հաշտության պայմանագիր կնքել. Չաքրյան

Ներքաղաքական

Թուրքիայում մարտի 1-ից մեկնարկեց Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցել է նաեւ հայ պատվիրակությունը: Ֆորումի շրջանակներում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Բացի այդ, Հայաստանը եւ Թուրքիան որոշել են հաջորդ հանդիպումը անցկացնել հարաբերությունների կարգավորման համար. ամսաթիվն ու վայրը կհամաձայնեցվեն։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ:

— Ձեր գնահատմամբ՝ ֆորումում տեղի ունեցած քննարկումները շահեկա՞ն են եղել Հայաստանի համար, թե՞ միայն իրենց շահերն են ամրապնդել Թուրքիան ու Ադրբեջանը:

— Ելնելով Թուրքիայի` Հայաստանի հանդեպ որդեգրած դիրքորոշումից, դրական որեւէ ակնկալիք չենք կարող ունենալ: Այդ դիրքորոշումը դեռեւս ձեւակերպվել է 1991թ.-ին, երբ Հայաստանը անկախացավ: Դե գիտեք, երեք նախապայման էր առաջադրել Հայաստանին եւ երրորդ երկրի, այսինքն՝ Ադրբեջանի պատճառով հրաժարվել էր դեռեւս 1991թ.-ին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններից՝ ճանաչելով հանդերձ: Առհասարակ անմիջական հարեւանի հետ դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը, այն էլ երրորդ երկրի համար, ըստ միջազգային նորմերի, թշնամանքի ակնհայտ դրսեւորում է: Անցած տարիների ընթացքում բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց նախապայմանները չեն փոխվել, պարզապես ձեւակերպումներն են մի քիչ խստացել կամ փափկել: Անթալիայում ֆորումն էլ սկզբունքորեն նորմալ չի էլ լուսաբանվում, հայտարարվել է, որ 147 երկրից 19 երկրի եւ կառավարության ղեկավարներ են մասնակցում, բայց չի նշվում թե ովքեր են, մենակ գիտենք, որ Ալիեւը Անթալիա չի գնացել: Ընդդիմադիր թերթերը նշեցին, որ Արեւմուտքը վերապահորեն է վերաբերում այս ֆորումին, այսինքն՝ նախորդ երկուսին եւս նմանատիպ վերաբերմունք են ցույց տվել: Ընդդիմադիր լրատվամիջոցները նույնիսկ մի տող չեն գրել, որ Անթալիայում տեղի է ունենում դիվանագիտական ֆորում, եթե իրենք են անտեսում, ինչո՞ւ պետք է Արեւմուտքը վերապահությամբ չվերաբերվի: Ինձ հետաքրքրում էր Լավրովի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ ուղիղ եթերում: Ֆիդանը, որ ելույթ էր ունենում, թուրքական հանրային հեռուստատեսությունն ուղիղ եթերում լուսաբանում էր ֆորումի աշխատանքները, ելույթից հետո ասացին, թե Հաքան Ֆիդանը պետք է հանդիպի նաեւ իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին, վերջապես մի փոքրիկ բան գտա այն էլ «Ակօս» թերթից: Հայ- թուրքական ֆորումն առիթ է տվել թուրքական կողմին աշխուժացնելու, այսպես կոչված, հայ-թուրքական նորմալացման գործընթացը: Թուրքիան ու Ադրբեջանը կառչել են «Զանգեզուրյան միջանցքից», ճիշտ է, դեռ հորդորի տեսքով են ասում, իհարկե, որպես նախապայման դեռ չեն ներկայացնում, որովհետեւ երրորդ հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են ստորագրել, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը պետք է ընթանա առանց որեւէ նախապայմանի: Հիմա որպես նախապայման չի առաջադրում, այլ հորդորի տեսքով ներկայացնում է՝ Ադրբեջանի հետ պետք է հաշտության պայմանագիրը ստորագրել, Զանգեզուրի միջանցքը բացել, աշխուժացնել Հարավային Կովկասում տնտեսական զարգացումը:

— Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ: Իրականում ի՞նչ է նշանակում սա, ինչպե՞ս ընկալել:

— Մինչ Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքային պահանջների մասին հավակնությունները, մենք թուրքական կողմին պետք է հիշեցնենք` դե լավ, դու առաջարկում ես հաշտություն կնքել, բայց այդ հաշտությունը կնքելով` Հայաստանը հայտնվում է խայտառակ դրության մեջ, առ այսօր մենք չգիտենք անհետ կորածների թիվը, մենք չգիտենք, թե քանի՞ գերի կամ ռազմագերի կա Ադրբեջանում, քանի՞ քառ.կմ են ադրբեջանցիների ներխուժել, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, ադրբեջանցիները ներխուժել են, բայց ելման կետ չեն վերադարձել, ի՞նչ հաշտության պայմանագրի մասին է խոսքը: Սա Թուրքիայի խնդի՞րն է, որ մեզ կարգադրում է, թե գնացեք հաշտության պայմանագիր կնքեք, Հայաստանը իրենց հո չի՞ ասում գնացեք Կիպրոսի հետ հաշտության պայմանագիր կնքեք, օկուպացված տարածքներն էլ վերադարձրեք: Մի խոսքով, ես որեւէ լուրջ ակնկալիք չունեմ: Եթե Թուրքիան անկեղծ լիներ Հայաստան-Թուրքիա նորմալացման հարցում, ոչ միջանցք կպահանջեր, ոչ էլ Հայաստանին կփորձեր պարտադրել հաշտության պայմանագիր կնքել, այլ դիվանագիտական հարաբերություններ կհաստատեինք, երկուստեք դեսպանատներ կբացեին, այդ դեպքում միջանցքի կարիք չէր լինի: Ի վերջո, Թունիսը Եգիպտոս գնալու համար Լիբիայից հո միջանցք չի՞ պահանջում, ո՞վ է տեսել իմ ինքնիշխան տարածքում միջանցք տրամադրեմ, այն էլ 5 կմ լայնությամբ: Ամեն դեպքում, եթե Թուրքիան ցանկանում է նորմալացնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, միանգամից դիվանագիտական հարաբերություններ կհաստատի ու կվերջացնի:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода