Iravunk.com | 20 տարի առաջ շատերը չէին հավատում մոնոներկայացման հաջողությանը, այսօր տոմս ձեռք բերելու համար հերթեր են գոյանում. Նինա Մազուր
Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքո Լավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա

20 տարի առաջ շատերը չէին հավատում մոնոներկայացման հաջողությանը, այսօր տոմս ձեռք բերելու համար հերթեր են գոյանում. Նինա Մազուր

Մշակութային

8 մոնոներկայացում-առաջնախաղ, հուշեր, հույզեր եւ ժպիտներ. կայացավ «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը, որն իր շուրջ ստեղծած թատերական աժիոտաժով, բովանդակային խորությամբ եւ բազմազանությամբ չզիջեց արդեն 21-ամյա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին, որի հավելվածն է համարվում: Այս մասին, ինչպես նաեւ մեր օրերում թատերական մարտահրավերների շուրջ «Իրավունքը» զրուցել է «Արմմոնո Plus»-ի հատուկ հյուր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ, թատերագետ, դրամատուրգ ՆԻՆԱ ՄԱԶՈՒՐԻ հետ, որը ժամանել էր Երեւան Գերմանիայից:  

— Դուք տարիներ շարունակ եղել եք «Արմմոնոյի» կողքին, ինչպիսի՞ն է այն հիմա՝ տարիներ անց, ի՞նչ փոփոխություններ է կրել՝ Ձեր գնահատմամբ:

— Նախ` ուզում եմ շնորհավորել հայերիդ, որ Ձեր երկրում կա այնպիսի փառատոն, ինչպիսին «Արմմոնոն» է: Անկեղծ ասած, երեւի ընդամենը մի քանի տարի է, որ ներկա չեմ եղել փառատոնին, քանի որ համընկավ աշխարհում քովիդի շրջանի հետ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր փառատոնի կյանքում, ինչպես մարդու կյանքում կամ բնության մեջ, փոփոխությունները միայն դեպի լավն են գնում: «Արմմոնոն» հասուն է դարձել, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ներկայացման թե՛ որակի մեջ, թե՛ խորության, թե՛ ներքին հագեցվածության առումով որոշակի նշաձող կա դրված, որից ցածր, վստահեցնում եմ՝ սանդղակը արդեն երբեք էլ չի իջնի: Ինձ համար նշանավոր է այս փառատոնը, եւ ես մեծ հաճույքով Երեւան ժամանեցի՝ տեսնելու հայկական ծրագիրը՝ «Արմմոնո Plus»-ի շրջանակում: Ինձ շատ հետաքրքիր էր տեսնել մոնոներկայացումների զարգացման շարժը հենց Հայաստանում: Ու պետք է ասեմ, որ շատ մեծ է այս գործում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի վաստակը, ինչը միայն հիացմունքի է արժանի: Իհարկե, մեկ ակնթարթ է թվում, բայց 20 տարի առաջ, եթե ինչ-որ առումով երկրորդական էր թվում, միայն նեղ շրջանակների էր հետաքրքրում, շատերը չէին հավատում մոնոներկայացման հաջողությանը, այսօր նախապես տոմս ձեռք բերելու համար հերթեր են գոյանում:

— Ո՞րն է դրա գաղտնիքը, ինչո՞ւ է այսօր ավելի մեծ հետաքրքրություն առաջացնում եւ վարկանիշային դարձնում մոնոներկայացում խաղալը:

— Այս հարցի պատասխանը ես հասկացա հենց Երեւանում՝ դիտելով փառատոնի ներկայացումները: Սա ամենեւին էլ պատահականություն չէ, ակնհայտ է, որ մոնոներկայացումները դարձել են ինքնախոստովանություն, ինչը հանդիսատեսի մոտ մեծ պահանջարկ ունի: Հետաքրքիր է, որ մարդկանց շուրջ այսօր շատ ինֆորմացիա կա՝ վառ, գունեղ, հաճախ ավելի շատ բացասական, բայց երբեմն դու ուզում ես պարզապես տեսնել դերասանի աչքերը եւ լսել նրա խոստովանությունը: Ինձ շատ դուր է գալիս, որ այս ժանրը ձեր երկրում մեծ պահանջարկ է վայելում եւ զարգանում է, ու սա ասում եմ` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ:

— Իսկ բովանդակային առումով՝ որպես թատերական քննադատ, ի՞նչն է Ձեզ ուրախացնում եւ տխրեցնում այսօրվա մոնոներկայացումները դիտելիս:

— Շատ ուրախացնում է այն փաստը, որ մարդիկ փորձում են գնալ ինքնաճանաչման ուղիով, եւ երիտասարդները գալիս են դեպի մոնոժանր: Նախկինում միայն տարիքով դերասաններն էին մոնոժանրում աշխատում: Նրանք մտածում էին, որ իրենց տարիքին համահունչ դերերը թատրոնում շատ քիչ են, եւ իրենք իրենց համար դերեր էին հորինում ու ներկայանում մոնոժանրում: Այժմ մոնոներկայացումը դարձել է հարթակ, ամբիոն, որի միջոցով մարդը կարող է արտահայտվել, սրտի ուզածն ասել: Իսկ տխրեցնում է այն փաստը, որ նոր սերունդը, որը եկել է փոխարինելու ավագներին, տրամադրված է ողբերգական: Ընդ որում՝ այն մոնոներկայացումները, որոնք ես տեսնում եմ աշխարհում, բովանդակային առումով ավելի ողբերգական են: Ինչ ինձ դուր եկավ այստեղ, այն է, որ գրեթե բոլոր մոնոներկայացումների հիմքում դրված էր լավ գրականություն: Ինչպես ասում են՝ լավ գրականությունը ժամանակներ չի ճանաչում, եւ հասկանալի է, որ երիտասարդ դերասանն ու երիտասարդ ռեժիսորն իրենց միջով անցկացնելով այդ գրականությունը՝ այն որոշակի հետք է թողնում: Ի վերջո, լավ գրականությունը լուծում է մարդու հոգու գլոբալ խնդիրները: Ցավոք սրտի, այն փառատոներին, որտեղ ես եղել եմ, հասկանալի է, որ մեծամասամբ եվրոպական փառատոները նկատի ունեմ, շատ հաճախ պիես են ընտրում, որտեղ բառը ոչ մի նշանակություն չունի: Իսկ եթե խոսքի միջոցով է արտահայտվում, ապա դրանք շատ մակերեսային են: Հարց է առաջանում՝ ինչի՞ մասին են այդ ներկայացումները, որտեղ խոսքը, բառը չունի լուրջ կշիռ: Միեւնույն ժամանակ, հարց է առաջանում, թե ինչի՞ մասին են այն ներկայացումները, որտեղ կան խոսքեր, կա կապակցված տեքստ, բայց, ցավոք, դրանք էլ ընդգծված սոցիալական են եւ ողբերգական:

— Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք, ասելով, որ նոր սերունդը տրամադրված է ողբերգական:

— Այն երիտասարդները, ովքեր ստեղծում են այս ժանրում ներկայացումներ, սովորաբար, մեզ են պատմում, թե որքան սարսափելի է իրենց շրջապատող աշխարհը: Սա շատ զգայուն հարց է իրենց հայրերի ու մայրերի, տատիկների ու պապիկների տարիքի մարդկանց համար, ովքեր պատասխանատվություն են զգում այսօրվա աշխարհում առկա իրավիճակի համար: Մենք զգում ենք, որ այդ երիտասարդները չեն ընդունում այս աշխարհը, ավելին՝ ոչ միայն չեն ընդունում, այլ խորշում են, տանել չեն կարող, ընդունելի չէ նրանց համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода