Iravunk.com | Չի կարելի մեղադրել բոլոր հրեաներին, որ Իսրայելը զենք է մատակարարել Ադրբեջանին. Ռիմա Վարժապետյան
Խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու «Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի» Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններ Վե՜րջ Նիկոլին. Տիգրան Ուրիխանյան Մոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքում ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ «Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտին Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան

Չի կարելի մեղադրել բոլոր հրեաներին, որ Իսրայելը զենք է մատակարարել Ադրբեջանին. Ռիմա Վարժապետյան

Հանդիպում

Իսրայելի տարածքում ապրում է մոտ 10 հազար հայ։ Իսրայելի այն շրջանները, որոնք հրթիռակոծվում են ՀԱՄԱՍ խմբավորման կողմից, ապրում է 3500 հայ։ Տարբեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ այս պահին մեր հայրենակիցների շրջանում զոհեր չկան: Նշենք, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ-Երեւան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել թվով 149 ՀՀ քաղաքացի եւ ազգությամբ հայ: Նախնական տվյալներով` մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել ու մեկնել է 149-ը: Նշվում է նաեւ, որ թվով ավելի շատ հայեր չեն վերադարձել Հայաստան, քանի որ Իսրայելում հայտարարվել է, թե զինադադար է լինելու: Հասկանալու համար` ինչ իրավիճակում են գտնվում մեր հայրենակիցներն Իսրայելում, «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի հրեաների համայնքի ղեկավար ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻ հետ:

— Տիկի՛ն Վարժապետյան, Իսրայելում այսօր ի՞նչ իրավիճակում են գտնվում մեր հայրենակիցները:

— Հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ Թել Ավիվ-Երեւան չվերթով ժամանել են Հայաստան, փառք Աստծո, մեր հայրենակիցներն այստեղ են եւ անվտանգ: Գիտեք, ինձ համար ինչ-որ առումով հաճելի է, որ նրանք հայրենասեր են ու ակնկալում են Իսրայելում խաղաղություն, սպասում են այն պահին, թե երբ են կրկին վերադառնալու Իսրայել: Այո՛, նրանք երջանիկ են, որ հայրենի հողում են, հարազատների մոտ, խաղաղության մեջ, բայց այդուհանդերձ, որքանով ես եմ շփվել նրանց հետ, ցանկանում են, իհարկե, վերադառնալ ու խաղաղություն Իսրայելում:

— Տվյալներ ունե՞ք, թե Իսրայելում մեր հայրենակիցներն ինչպիսի վնասներ են կրել:

— Փառք Աստծո, զոհվածների եւ վիրավորների վերաբերյալ նման տվյալներ չունենք: Եթե լինեին, կտեղեկանայինք դրա մասին: Ունենք մեկ հոգի, մեր մոտ ընկերոջ՝ Եվրասիական հրեական կոնգրեսի գլխավոր տնօրենի որդին է առաջին իսկ օրը մահացել, իսկ մնացած զոհերի համար ցավում ենք ու անհանգստանում: Մենք ամեն րոպե շուրջօրյա կապի մեջ ենք Իսրայելի գործընկերների հետ: Անձամբ իմ կարծիքը կասեմ` ես ապշած եմ ռուսական տեղեկատվական գործակալությունների աշխատանքից, որոնք նշում են, թե հանցագործները եւ ագրեսորը Իսրայելն է` այն պարագայում, երբ բոլորս էլ գիտենք, որ ագրեսիան սկսվել է ՀԱՄԱՍ-ի կողմից: Այս իրավիճակը մշտական բնույթ է կրում: Բաց տեքստով ատելություն է սերմանվում Իսրայելի նկատմամբ:

— Հայկական սոցհարթակներում եւս կարելի է նկատել կոչեր, որոնք հակաիսրայելական են: Կան ե՛ւ ցավակցական բնույթի, ե՛ւ ոչ այնքան բարյացակամ խոսքեր: Ի՞նչ կասեք այս մասին:

Երեւանում միանշանակ կան թերթեր, կան հեռուստաալիքներ, որոնք չարախնդում են Իսրայելում տիրող իրավիճակի վրա, բայց ես ոչ մի կերպ չեմ կարող ասել, որ հայերը ուրախանում են այդ առիթով, որ հայերը չեն ցավակցում Իսրայելի ժողովրդին: Ոչ մի կերպ չեմ կարող մեղադրել բոլոր հայերին կամ ամբողջ Հայաստանը նման բաներում: Բայց, բնականաբար, միշտ էլ գտնվում են չարախնդացողներ, որոնց, ցավոք, մենք հետեւում ենք ու վերջ: Այստեղ մեծ ռուս-հրեական համայնք կա, եւ ես ոչ մեկից չեմ լսել վատ բառ հայերի հասցեին ու ոչ մի կերպ չեմ կարող ասել, թե ամեն քայլին մեղադրում են միանշանակ Իսրայելին: Բայց ոչ բոլորն են հասկանում Իսրայելի կողմից զենքի մատակարարումը Ադրբեջանին, եւ այդ առիթով մարդիկ վիրավորանքներ ու ատելություն են զգում Իսրայելի նկատմամբ: Գիտեք, պետք չէ եւ չի կարելի մեղադրել բոլոր հրեաներին, որ Իսրայելը զենք է մատակարարել Ադրբեջանին:

— Միգուցե բնակա՞ն են էմոցիոնալ  խոսքերը…

— Ես ոչ ոքի չեմ ցանկանում վիավորել, բայց նման մարդիկ այնքան էլ խելացի չեն: Նման իրադարձությունները, ում կողմից էլ լինի, պատերազմ է, կորուստներ են, դժբախտություն, այն սարսափելի է, ինչպե՞ս է հնարավոր ուրախանալ: Ես` իբրեւ հրեա, հրեական համայնքի ներկայացուցիչ, կարծում եմ` նման բան անելն անթույլատրելի է, պետք է ցավակցել նման պարագայում: Եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի, պետք է  խորանա փաստերի մեջ եւ ինչ-որ առումով ըմբռնումով մոտենա այդ ամենին: Հայերը խելացի ժողովուրդ են, հայերը եւ հրեաները կարող էին գտնել ընդհանուր լեզու: Այդ չարությունը, չարախնդալը այնքան նվաստացուցիչ է մեր հայ ժողովրդի համար, որ համարում եմ սխալ: Ինչ վերաբերում է ցավակցություններին, այն կա, ես իմ շրջապատում տեսնում եմ մարդկանց, ովքեր ի սրտե ցավում են այս ամենի համար: Անգամ կան կարծիքներ, որ պետք է վերջ տալ այն ամենին, ինչը տարիներով շարունակվում է այս երկու երկրների միջեւ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱռաջիկայում Բաքվի հետ վերջնականապես կկարգավորենք կապերը Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա․ ՄիրզոյանՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ ՍրբազանՄիանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքներըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքներիԱլեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունիՊատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода