Հայտնի է, թե քաղաքապետի թեկնածուները երբ եւ որտեղ են քվեարկելու
Ներքաղաքական
Երբ եւ որտեղ են քվեարկելու քաղաքապետի թեկնածուները, «Իրավունք»-ը ներկայացնում է, ըստ քվեաթերթիկի համարների հերթականությամբ.
1. Քանի որ «Հանրային Ձայն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյանը գտնվում է կալանքի տակ, թեկնածուի ասելիքը լրագրողներին կփոխանցի ցուցակի 4-րդ համարը՝ Վահան Ավագյանը: Նա քվեարկելու է Արզումանյան փողոցի վրա գտնվող 131 դպրոցում, ժամը՝ 13:00-ին:
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քվեարկելու է 9/53 տեղամասում, ժամը՝ 13:00-ին: Տեղամասի հասցեն՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան, Դեղատան 17:
3. «Արդար Հայաստան» կուսակցության առաջին համար Նորիկ Նորիկյանը կքվեարկի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 7/46 ընտրատեղամասում, իսկ թե ժամը քանիսին, դեռ հայտնի չէ:
4. Վիկտոր Մնացականյանը, որը գլխավորում է «Հաղթանակ» կուսակցության ընտրացուցակը, կքվեարկի 9/48 ընտրատեղամասում՝ Կենտրոն վարչական շրջան, ժամը 12:00-ին:
5. «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը կքվեարկի 4/17 ընտրատեղամասում՝ Արաբկիր վարչական շրջան, ժամը հայտնի չէ:
6. Հայաստանի եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը կքվեարկի 9/18 ընտրատեղամասում՝ Կենտրոն վարչական շրջանում:
7. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանը կքվեարկի 4/53 ընտրատեղամասում՝ Արաբկիր վարչական շրջան, ժամը՝ 15:00-ին:
8. Հանուն Սոցիալական արդարության կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանը կքվեարկի ժամը՝ 12:00-ին, թիվ 9/18 ընտրատեղամասում՝ Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (հասցե՝ Պարոնյան 3):
9. Արտակ Զեյնալյանը, որն առաջնորդում է «Հանրապետություն» կուսակցությունը, կքվեարկի Արաբկիրում՝ 4/30 ընտրատեղամասում, ժամը հայտնի չէ:
10. «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջին համար Երվանդ Թարվերդյանը կքվեարկի Արաբկիրում՝ 4/15 ընտրատեղամասում, կրկին ժամը հայտնի չէ:
11. ժամը 12:00-ին ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը Պարույր Սեւակ-Դրո խաչմերուկի այգուց քայլելու է ընտրական տեղամաս:
12. «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցության առաջին համար Սուրեն Պետրոսյանը կքվեարկի Արաբկիրում՝ 4/49 ընտրատեղամասում: Ժամը հայտնի չէ:
13. «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ժամը 14։00-ին՝ կքվեարկի թիվ 9/26 ընտրատեղամասում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցում (Կենտրոն վարչական շրջան, Ամիրյան փող., 9 շենք)։
14. «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը կքվեարկի ժամը 12։00-ին՝ 9/47 ընտրատեղամասում, որը տեղակայված է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ Կողբացու 36 հասցեում: