Երիտասարդությունը կարեւոր շարժիչ ուժ է, պայքարը լինելո՛ւ է ու հաջողելու ենք. Հասմիկ Ափյան
ՏեսանյութերՀՀԿ խորհրդի անդամ ՀԱՍՄԻԿ ԱՓՅԱՆԻ գնահատմամբ` այսօր իշխանությունը փորձում է համակարգված ամեն կերպ մարեցնել այն հույսը, որ մարդիկ ի վիճակի են ինչ-որ բան փոխել:
— Մինչդեռ մարդիկ չեն լռում, ամենուր բողոքում են, ամենուր խնդիրներ են ու դժգոհություններ, որովհետեւ այս իշխանությունների քայքայիչ գործունեությունը հասել է անխտիր բոլորին եւ բոլոր ոլորտներին: Վստահ եմ, որ իրականում անտարբերության հաղթահարումը շատ արագ տեղի է ունենալու, եւ մարդիկ գիտակցելու են, որ ուղղակի անհնար է այսպես շարունակել: Եվ այստեղ մեծ առաքելություն ունեն երիտասարդությունը, որովհետեւ նրանք կարեւոր շարժիչ ուժ են: Երիտասարդությունն առաջինը պետք է հաղթահարի անտարբերության մթնոլորտը, ոտքի կանգնի, պայքարի այն հայրենիքի համար, որտեղ ինքը պատրաստվում է ապրել: Եվ այդ պայքարը լինելո՛ւ է ու հաջողելու ենք: Իրականում երիտասարդությունը խնդիր ունի իր ապագան հայրենիքում տեսնելու եւ պետք է հասկանան, որ եթե այսօր չսկսեն պայքարել, ապա ապրել սեփական հայրենիքում անհնարին է լինելու նրանց համար: Դրա համար իշխանափոխության առաջին շահառուն հենց երիտասարդությունը պետք է լինի, որովհետեւ կանխորոշվում է իր ապագան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.