Iravunk.com | Մի՛ թողեք պակիստանցին ձեր փոխարեն քաղաքապետ ընտրի. Սերոբ Գասպարյան
Քոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանը ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահ Բագրատ սրբազանը քնեց Անվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան «ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆ Ինչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմում ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ 2 ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇ Փողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև

Մի՛ թողեք պակիստանցին ձեր փոխարեն քաղաքապետ ընտրի. Սերոբ Գասպարյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Սև հովազ» ջոկատի հրամանատար ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ` Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբոր հետ:

«ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ, ՈՒՄԻ՞Ց ԷԻՐ ԶԶՎՈՒՄ, ՀԱՅԻ՞Ց…»

— Ինչպե՞ս եք վերաբերվում Երևանի ավագանու ընտրությունների շուրջ ստեղծված աժիոտաժին և առաջադրված քաղաքապետի թեկնածուների բազմազանությանը:

— Հայաստանի Հանրապետության համար 30 տարի կյանք ենք տվել` սկսած 1988 թվականից, ղարաբաղյան շարժումից եղել ենք պայքարի ակունքներում` լուսահոգի եղբայրս, ես, մնացած մեր բոլոր տղաները, ովքեր թե՛ 90–ական թվականներին զոհվեցին, թե՛ քառօրյային, թե՛ 44-օրյային: Երևանը նաև իմ սիրտն է, իմ մայրաքաղաքն է, և ես չեմ կարող այս ընտրություններից հեռու մնալ: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ օտարերկրացին իրավունք չունի իր փոխարեն քաղաքապետ ընտրի: 7 տարի է ունեմ Գերմանիայում ապրելու իրավունք, գրանցված կացության քարտ, բայց ես իրավունք չունեմ այնտեղ որևէ մի ընտրության մասնակցելու: Մինչդեռ ոչ ՀՀ քաղաքացիները, ովքեր մեկ տարվա կեցության իրավունք ունեն, կարող են ՏԻՄ ընտրություններին մասնակցել: Հետևապես, կոչ եմ անում հայերին` մի՛ թողեք, որ պակիստանցին ձեր փոխարեն քաղաքապետ ընտրի: Դրա համար ակտիվ մասնակցություն է պետք: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ցավոք, 90 տոկոսը Նիկոլի քաղաքական թիմից են:

— Ըստ Փաշինյանի հարցազրույցում հնչեցրած թիրախային հայտարարությունների` իրենց իշխանությանն ամենաընդդիմադիրը Հայկ Մարությանն է…

— Հայկ Մարությանն այն անձնավորությունն էր, որ հայ ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների: Եթե կհիշեք, նա հրապարակում բարձրախոսով ասում էր՝ «ոնց եմ ես ձեզանից զզվում…»: Ումի՞ց էր զզվում, այսինքն` եթե, այսպես ասած, նախկին ես եղել, բայց հայ ես, քեզնից զզվում էր: Սևեր–սպիտակներ թշնամությունը նա է դրել մեր ժողովրդի մեջ: Միշտ էլ իշխանությունը, երբ մեկին որոշել է ընդդիմություն սարքել, մի տարի առաջ ազատել է աշխատանքից, որպեսզի նրան պատրաստի` իբրև ընդդիմություն: Այս առումով ոչինչ չի փոխվել: Հայկ Մարությա՛ն, երբ քեզ ազատում էին քաղաքապետի պաշտոնից, ու դու այդքան ընդդիմություն էիր, պայքարեի՛ր, եթե այդ քաղաքական թիմի հետ համաձայն չէիր, բարձրաձայնեի՛ր, թե ինչ դավաճանություններ, թշնամություն արեցին սրանք: Բայց չէ որ դու նույն քաղաքական թիմի մեջ էիր և գաղափարները կիսելով ես ճանապարհ անցել նրանց հետ: Նույնը կարող եմ ասել Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի մասին, ոչ մի տարբերություն:

«ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ, ԵԹԵ ՍԿԶԲՈՒՆՔ ՉՈՒՆԵՍ, ՔԵԶ ՎՍՏԱՀԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»

— Բայց նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուներից շատերը քիչ էր մնում երդում ուտեին, որ ընտրվելու դեպքում չեն համագործակցի ՔՊ–ի հետ:

— Ո՛չ մի երդման մի հավատացեք: Բոլորը եկան, երդում տվեցին և ոչինչ չարեցին: Կարո՞ղ եք մի քաղաքական թիմ ասել, որ ինչ քարոզարշավի ժամանակ խոստացել է, իրականություն է դարձրել: Իհարկե` ոչ: Քարոզարշավի ժամանակ ծիծաղում են քո դեմքին, գրկախառնվում, գալիս են քո դուռը, թեկուզ իրեն անպատվես, ժպտում են: Իսկ հենց ընտրությունը վերջացավ, դու իր համար մարդ չես: Այսպես է եղել միշտ: Այս քարոզարշավը «կլոունադա» էր, չգիտես` ծիծաղես, թե լաս: Նույն քաղաքական թիմը բաժանվել է մի քանի մասի, որպեսզի մոլորեցնի ժողովրդին: Սա շատ ուժեղ մեխանիզմ է: Ես հարգում եմ Լարիսա Ալավերդյանին (ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան), բայց տեսեք` երբ Հայկ Մարությանը քաղաքապետ էր, նա ուներ ընդդիմադիր կեցվածք, իսկ այսօր երբ նրան պատրաստեցին` որպես ընդդիմություն, Լ. Ալավերդյանի աղջիկը գնաց Հայկոյի թիմ: Բայց չէ՞ որ դու նրան ընդդիմություն էիր, էս ինչպե՞ս պատահեց: Կամ Զարուհի Փոստանջյանը. Նախկինների դեմ կռիվ էր տալիս, բայց այսօր մտել է նախկինների ցուցակ:

— Զարուհի Փոստանջյանը նախկինում ասում էր, որ մեր երկրի թիվ մեկ հանցագործը Ռոբերտ Քոչարյանն է: Հիմա Ռոբերտ Քոչարյանի կողմից աջակցություն ունեցող «Մայր Հայաստանի» ընտրացուցակի 2–րդ համարն է: Ի վերջո, այն ժամանա՞կ էր խաբում հանրությանը, թե՞ հիմա:

— Ես չեմ ուզում վիրավորական խոսքեր ասել, բայց խաղացողներ են, Աստվածաշունչն ասում է` մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել: Եթե դու սկզբունք չունես և սկսում ես մի քանի տերերի ծառայել, քեզ վստահել չի կարելի: Այս ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ ինձ համար Նիկոլ և Նիկոլի արբանյակներ են, կարող եմ մեկ–մեկ այդ մարդկանց մասին խոսել, բայց ժամանակը չի հերիքի: Մեջները մի ուժ կա, որ չի անցել Նիկոլի սրտի տակ, այդ ուժի քաղաքապետի թեկնածուն Արտակ Գալստյանն է: Նրանք, ովքեր չեն ուզում ձայն տան որևէ մեկին, միևնույնն է, հորդորում եմ, որ գնան ընտրության, անվավեր սարքեն իրենց քվեաթերթիկը, բայց մասնակցեն, որպեսզի իշխող քաղաքական ուժը, որը մորթեց մեր երեխաներին ու պետությունը, մեր տարածքները հանձնեց թուրքերին, չվերարտադրվի: Ձեր մասնակցելով` ընտրողների թիվը կբարձրանա, ՔՊ–ի տոկոսներն էլ կիջնի: Իսկ եթե ընտրություններին մասնակցությունը քիչ լինի, ՔՊ–ի թեկնածու Տիգրան Ավինյանը բարձր տոկոսներ կհավաքի:

«ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ, ԽԻ՞ ԶԵՆՔ ՉՎԵՐՑՐԻՐ ՀԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԿՌՎԵԻՐ ԹՈՒՐՔԻ ԴԵՄ»

— Համենայնդեպս, քարոզարշավի ընթացքում Տիգրան Ավինյանի ձեռքերը համբուրող, գրկախառնվող ու նրան ձոնող երևանցիներ էլ կային…

— Դա քաղաքական մանիպուլիացիա է: Այս մարդիկ ասում են` իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց բոլոր դպրոցների, մանկապարտեզների, պետական համակարգերի աշխատողներին ստիպողաբար բերում են իրենց հավաքներին, ընդ որում` ցուցակագրելով: Այսքանից հետո` մի՞թե իշխանությունը ժողովրդինն է: Սահմանադրական կեղծիք է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որովհետև երբ ժողովուրդն ընտրում է քեզ, գալիս ես իշխանության ու նրանց ստիպում, որ անեն քո ասածները: Հաճախ եմ տեսել, թե Եվրոպայում ինչպիսի ընտրություններ են ընթանում` ազատ, անկախ, ոչ մեկը ոչ մեկին չի ստիպում: Իսկ այստեղ մարդիկ պատրաստ են վաճառել իրենց երեխայի ճակատագիրը: Այլասերություն, թմրամոլություն, խաղամոլություն… Ինչ պիղծ երևույթներ կան աշխարհում, այսօր Հայաստանում կա:

— Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բոլոր մեղքերը բարդել Ռուսաստանի վրա և անվրդով Հանրայինի եթերում իրականացնում է քարոզչություն` Ավինյանի օգտին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

— Ի՞նչ եք կարծում` կա՞ մի դրվագ, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասի, թե ինքն այդ հարցում մեղավոր է: Ռուսաստանը մեղավոր է, Թուրքիան մեղավոր է, Ադրբեջանը, Իրանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, բոլորը մեղավոր են` բացի մեզնից: Միայն Նիկոլ Փաշինյանը չէ այդպես, բոլորն են այդպիսին: Երբ օձը մոտեցավ Եվային, և նա ու Ադամը պտուղը կերան, Աստված հարցրեց Ադամին` ի՞նչ ես արել: Նա էլ, թե` էն կնոջը տվեցիր ինձ, նա ինձ խաբեց, այսինքն` մեղավորը Դու ես, ինչի՞ այս կնոջը տվեցիր ինձ: Կին էլ ասաց, թե օձն ինձ խաբեց, ինչո՞ւ ես օձին դրել այստեղ: Այսինքն` ստացվեց, որ երկուսն էլ մեղքը գցեցին Աստծո վրա: Հիմա մենք ենք` մեղքը գցում ենք բոլորի վրա, բայց չենք տեսնում, որ, օրինակ, Լևոն Շիրինյան կոչվածն ասում է` ավելի լավ է թուրքի շունը լինեմ, օրերս էլ հայտարարել է, թե երբ ռուս–թուրքական պատերազմ լինի, զենքը կվերցնեմ, թուրքի կողմից կկռվեմ Ռուսաստանի դեմ: Ա՛յ տգետ, ողորմելի, 44-օրյա պատերազմին խի՞ զենք չվերցրիր հայի կողմից կռվեիր թուրքի դեմ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են անում Նիկոլի քաղաքական սազանդարները` Լևոն Շիրինյան, Արամ Սարգսյան, մի քանիսն էլ կան այդպես տգետ, որ իրենց դրել են քաղաքական լուրջ վերլուծաբանների տեղ: Պատերազմը, որ սկսվի, էլի մենք ենք գնալու, դրանց նմանները փախնելու են, բայց հիմա թշնամություն են ստեղծում Ռուսաստանի, Իրանի դեմ: Վաղը երբ այդ պետությունները սկսեն պատժել մեզ, իրենք փախնելու են` Նիկոլից սկսած: Մնալու ենք մենք՝ հայրենասերներս, մնալո՛ւ ենք ու պայքարենք, թեպետ մի քանի հոգի է մնացել պայքարող, նրանք էլ կզոհվեն կվերջանա, իրենց խանգարող չկա էլ:

«ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ, ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ ԱՍՏԾՈՒՆՆ Է, ԵՎ ԱՍՏՎԱԾ ԻՐ ԽՈՍՔՆ ԱՍԵԼՈՒ Է»

— Հուսանք` այդ օրվան չենք հասնի…

— Չենք հասնի, կարծում եմ՝ եկել է ժամանակը: Վերջին խոսքը Աստծունն է, և Աստված իր խոսքն ասելու է: Հիշո՞ւմ եք Սահակաշվիլիին, հիմա ո՞ւր է, հոգեկան հիվանդանոցում տանջանքների մեջ: Արևմուտքը ինչո՞ւ տեր չկանգնեց, նույնը լինելու է այստեղ, չկասկածե՛ք: Լուսահոգի եղբայրս` Ռուստամ Գասպարյանն ասում էր` սա Աստծո տունն է, Աստված չի թողնի սատանիստներն իր տունն ավիրեն: Աստծո բարկությունը շուտով կգա աղանդավորների, սատանիստների վրա, և դրանց վերջը գալու է: Մենք չենք մաքրելու, իրենց տերերն են իրենց մաքրելու այստեղից:

— Ձեր եղբայրը զոհվելուց շաբաթներ առաջ իր տված վերջին հարցազրույցում ասում էր, որ ականատես ենք Լևոն Տեր–Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին… Փաստորեն, մարգարեությո՞ւն էր:

— Լևոն Տեր–Պետրոսյանը 2015 թվականին Ազատության հրապարակում խոսեց մի կոդի մասին, որ Դավալուից ցախավելը հեծած կգա քաղաքացիական պայմանագիրը, որոնք Բաբելոնի աշտարակի շինարարներն են: Ըստ Աստվածաշնչի` բաբելոնական երկիրը պոռնկության երկիրն է, իսկ բաբելոնյան աշտարակի շինարարության ժամանակ Աստված խառնեց մարդկանց լեզուները: Հիմա տեսեք` բոլորս խոսում ենք հայերեն, ապրում ենք նույն երկրում, բայց իրար չենք հասկանում: Ցանկացած մեկի կանչեք հարցազրույցի, կասի` ես հայրենիք եմ ուզում փրկել: Նույնը ասում եմ ես, բայց մենք իրար չենք հասկանում ու չենք միավորվում: Ինչո՞ւ, որովհետև սա բաբելոնյան աշտարակի շինարարների ձեռքի գործն է: Այո՛, եղբայրս բացահայտեց Տեր-Պետրոսյանի այդ կոդը: Ուշադրություն դարձրեք, որ Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ ՔՊ–ն դեռ չկար, դրանից հետո ստեղծվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և բերեցին Նիկոլին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևՔոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանըՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունըՀայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահԲագրատ սրբազանը քնեցԱնվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻնչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ 2 ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՓողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինՈստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. ՍրբազանՍահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնանՍրբազանին ԵՊՀ-ում հարյուրավոր ուսանողներ դիմավորեցին քոչարի պարելովԱմբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. ՍրբազանՆպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար․ մայիսի 14-ի աստղագուշակՍպասվում են տեղումներԵրևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց«Կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը». ո՞վ է Արման Բաբաջանյանը. բացառիկ մանրամասներՈՒՂԻՂ․ Երևանի ավագանին նիստ է գումարելԵրևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանի հրաժարվեց մանդատիցԲերման ենթարկվեց Համբիկ ՍասունյանըՌուսները պատրաստվում են Ուկրաինայում հերթական ռազմաճակատը բացել (Քարտեզ)Ռուսաստանի կողմից գրավված ամերիկյան Patriot-ներից մեկը փոխանցվել է Չինաստանին«Հրապարակ»․ Իշխանական նավը երերում է«Փաստ». Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը«Ժողովուրդ». Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմՎրաստանի վարչապետը հաստատել է, որ այսօր կընդունվի օտարերկրյա գործակալների մասին օրենք՝ չնայած Արեւմուտքի ճնշումների«Հրապարակ»․ Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջըՍրբազանի կոչով Երեւանում այսօր եւս փողոցներ են փակվում«Փաստ». Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքումՔոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»Հայաստանն այնքան է ինտեգրված ԵԱՏՄ-ի մեջ, որ դուրս գալու համար տասնամյակներ են պետք. ՍաֆրաստյանՌԴ-ում ձերբակալվել է հերթական բարձրաստիճան զինվորականըCNN. Իրավիճակը Կիևում ոչ միայն վատ է, այլև օր օրի վատթարանում էՃնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ ՍրբազանՍահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատըԺողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ)Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարՀետազոտություն, որը փրկում է արգանդի վզիկի քաղցկեղից. Զրույց ուռուցքաբան-գինեկոլոգի հետՆիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan TimesԱշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. ՎոլոդինՎահե Ղազարյա՛ն, արագորեն հավաքում ես հաստավիզ բորենիներիդ կապերը . Հայտնի լրագրողը ոստիկանական բեսպրիդելի մասինՎաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода