Մինն իր հայրենիքի պաշտպան, իսկ մյուսը՝ իր փորի, ամոթ է նույնիսկ բաղդատելը. Տեր Սերոբ
Ներքաղաքական«Հարցազրույցը դիտելով, ՌԴ նախագահ Պուտինը ամբողջ 12 րոպե պատմաբանի նման պատմեց Ռուսաց (եւ ոչ թե միայն Ռուսաստանի) պատմությունը, հավատքը, քրիստոնեական ուղղափառ հարանվանությունը, քաղաքականությունը, արտաքին ու պատմական հարաբերությունները։ Եվս առավել ամենայն հանգամանալից կերպով եւ պետական գլխավորի լրջությամբ եւ դիվանագիտությամբ պատասխանեց Թակեր Կարլսենի հետաքրքիր հարցերին։
Չեմ ուզում որեւէ բաղդատություն դնել նախագահ Պուտինի եւ մի «այլ մեկի» միջեւ, ուր տարբերության մասին խոսելն անգամ մեղք է...։ Մինն իր հայրենիքի պաշտպան, իսկ մյուսը՝ իր փորի։ Մին, իր պատմության, երկրին ու եկեղեցու պատմության ու համաշխարհային դիվանագիտության գիտակ, մյուսը՝ իր ազգի, եկեղեցու եւ հայրենիքի թշնամի եւ համաշխարհային բարդակ ու ոտքի սրբիչ։
Ի տարբերություն ՌԴ ղեկավարին՝ կարո՞ղ է մի ծախված իր ազգի եւ եկեղեցու ու մանավանդ հայրենիքի մասին պատմաբանի նման իմանալ ու մանավանդ պաշտպանել իր երկիրը, երբ ցավոք նրա եւ իր խմբակիցների ուղեղը շատ-շատ ասֆալտից, ցնցուղից, կախիչից, ավտոբուսից, ՀԴՄ-ից, ուտելիքից, քեֆ ու հարսանիքներից, հարբելուց, խոզ խանձելուց, փոր ու բանկային հաշիվ մեծացնելուց եւ Հայոց Հայրենիքը զուգարանի կամ գոմի հետ շփոթելուց այն կողմ չի անցնում...
Չշարունակե՛մ... ամո՛թ է նույնիսկ բաղդատելը։ Եվ իրավամբ, ազգերն արժանի են իրենց առաջնորդներին», - գրել է Տ. Սերոբ քահանա Ազարյանը։