Եթե երբեւէ Արզաքանցյանը կարիք ունենա հոգեբույժի, ապա որեւէ մեկն իրավունք չի ունենա այդ հոգեբույժին մեղադրելու. Բաբայան
Ներքաղաքական«Տիգրան Արզաքանցյանը մեղադրանք է հնչեցրել փաստաբանի հասցեին, ով պաշտպանում է Վարդան Ղուկասյանին (Դոգ): Չեմ ուզում մեջբերել այդ մեղադրանքի բովանդակությունից որեւէ բառ, քանի որ այն չափից դուրս անընդունելի եմ համարում: Բայց որպեսզի պարոն Արզաքանցյանը հասկանա, թե ինչ աստիճանի անթույլատրելի արարք է կատարել՝ պատկերավոր կբացատրեմ. եթե երբեւէ Արզաքանցյանը կարիք ունենա հոգեբույժի օգնության, ապա որեւէ մեկն իրավունք չի ունենա այդ հոգեբույժին մեղադրելու նրանում, թե չի՞ ամաչում, որ մի հոգեկան հիվանդի է բուժում: Ի դեպ, ես Վարդան Ղուկասյանի պաշտպանը չեմ եւ այս դեպքում նպատակս միայն փաստաբանական համայնքին ոտնձգություններից պաշտպանելն է», - գրել է փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ: