Առնվազն Վանաձորում «Ապրելու երկիր» խմբակցությունը համագործակցել է ՔՊ-ի հետ. Արսեն Բաբայան
Ներքաղաքական«Ապրելու Երկիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդլիյանն այսօր իր ասուլիսում բառացի ասել է՝ «Մենք ապացուցել ենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» հետ որեւէ համայնքում, որեւէ ընտրությունների արդյունքում, համագործակցության եզր չկա, առավել եւս չի լինելու Երեւանում»:
Թույլ տվեք չհամաձայնվել: Առնվազն Վանաձորում ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը չմիանալով (չհամագործակցելով) հաղթող՝ «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցությանը եւ ընդդիմադիր «Հայրենիք» խմբակցությանը՝ համագործակցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության (կուսակցության) հետ, որի հետեւանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է ունեցել իր ցանկալի անձին նշանակել համայնքի ղեկավար: Դրանից հետո էլ «Ապրելու Երկիր» խմբակցությունը, իշխանության հետ համատեղ, մասնակցում է ավագանու նիստերին եւ այդպիսով ՔՊ-ին տալիս լեգիտիմություն: Ի դեպ, եթե «Ապրելու Երկիր» խմբակցությունը չմասնակցի ավագանու նիստերին, ապա Վանաձորում կնշանակվեն նոր ընտրություններ: ՔՊ-ի հետ համագործակցելու լավագույն օրինակն է սա...», - գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ: