Iravunk.com | Ո՞վ է խոսելու՝ մանկասպան ԱՄՆ-ն, թե՞  հղի կանանց վրա փորձարկումներ անող Գերմանիան. Իսայան
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիր Հայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգող Անունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)

Ո՞վ է խոսելու՝ մանկասպան ԱՄՆ-ն, թե՞  հղի կանանց վրա փորձարկումներ անող Գերմանիան. Իսայան

Տեսանյութեր

Ի պաշտպանություն շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների՝ «Նեմեսիս»-ի արդարության ասպետներին նվիրված հուշակոթողի մոտ շուրջօրյա նստացույց իրականացնող «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, ազգությամբ եզդի իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ 13-րդ օրը դադարեցրեց նստացույցը: Թե ինչու, պատճառը հստակ է՝ սուտ ու փուչ է ակնկալել գերտերությունների արձագանքը, իսկ պայքարել պետք է միասնական, որովհետեւ, ըստ իրավապաշտպանի, միայն համախմբման արդյունքում է ծնվելու հաղթանակը: Իսկ նրանց համար, ովքեր դեռ հայացքները հեռուն հառած՝ սպասում են Արեւմուտքի ու Միացյալ Նահանգների օգնությանը, Իսայանն աղմկոտ փաստեր ներկայացրեց՝ սարսափազդու իրականության մասին:

— Պարոն Իսայան, Ձեր նստացույցի նպատակն էր ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել արցախահայության խնդրի վրա: Ի՞նչ ցույց տվեց այս 13 օրերի շուրջօրյա ակցիան:

120 հազար արցախցի գտնվում է փաստացի կալանավորի կարգավիճակում: Այսինքն՝ այսօր ունենք 120 հազար գերի, Արցախը աշխարհում գրեթե ամենամեծ կալանավայրն է դարձել, որի վրա ամբողջ աշխարհն իր սուտ մարդասիրությամբ աչք է փակում: Ալիեւի կողմից հնչեցված վերջին հայտարարությունները, որոնք ուղղված էին Արցախի Հանրապետության ղեկավարությանը, նույնպես ուղեկցվեց լռությամբ բոլորի կողմից: Մինչդեռ այդ հայտարարությունն ավելի շատ հոխորտանք էր նոր պատերազմի եւ նվաստացման: Այս ամենը մենք կարողացանք լուռ տանել՝ համբերելով, սպասելով, հուսալով, բայց այլեւս դանակը ոսկորին է հասել, հատկապես, երբ ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցավ երկու հայ զինվորի առեւանգում ՀՀ սուվերեն տարածքից: Դեռ այս տարվա փետրվարի 22-ին՝ Հաագայի դատարանի որոշմամբ` Ադրբեջանը պարտավորվում էր իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Հայաստանից Արցախ եւ Արցախից Հայաստան: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ հայտարարել էր, թե Հաագայի արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումները ենթակա են պարտադիր կատարման: Իսկ մենք բոլորս տեսանք, թե ինչպիսի արձագանք տվեց Ադրբեջանի իշխանությունը, ինչը հավասարազոր էր նրան, որ ադրբեջանցիները փաթաթեին այդ որոշումը, ռեզին գցեին վրան ու հետ ուղարկեին Հաագայի 15 հոգուց բաղկացած արդարադատության միջազգային դատարան եւ գլխավորությամբ Անտոնիո Գուտերեշի՝ մտցնեին համապատասխան տեղը, որքան էլ այն ցավոտ լիներ: Սա ընդամենը կեղծ եւ իրականություն չդարձած որոշում էր: Իսկ դրանից հետո ականատես եղանք, որ Ադրբեջանի նկատմամբ նույնիսկ պատժամիջոց կիրառելու կոչ որեւէ եվրոպական երկրի կողմից չհնչեց:

— Փաստորեն, Ձեր նստացույցով եւս մեկ անգամ փաստեցիք, որ հույս չկա նույն Արեւմուտքից ու Միացյալ Նահանգներից: Բայց դեռ մեծամասնությունը չի համակերպվում այդ մտքի հետ…

— Ջուրն ընկած մարդու պես ձեռքներս փրփուրներին ենք գցում, սպասում ենք, որ մեզ ինչ-որ չափով օգնելու են ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները, բայց ուղղակի ուշադրություն դարձրեք Միացյալ Նահանգների կողմից իրականացված մի քանի փաստարկների: Արցախի հիվանդանոցում մորից ծնված երեխան համարվում է գերի, ինչպես 120 հազար արցախահայությունը, այդ կարգավիճակի վրա աչք փակող ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրները կարծում եք, որ մեզ օգնելո՞ւ են, բացարձակ՝ ոչ: Բավական մանրամասն ուսումնասիրել եմ 1945 թվականի օգոստոսի 6-9-ին Հերոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա ԱՄՆ-ի կողմից կիրառված միջուկային զենքի հետեւանքներին: 150-246 հազար մարդ հայտարարվում է զոհված, Ճապոնիայի նկարիչներ, խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիրներ Իրի եւ Տոսիկո Մարուկին, ովքեր այդ ոճրագործության ականատեսներն էին եւ հետագայում կրեցին նրա սարսափելի հետեւանքները, պատմելով կատարվածի մասին՝ ասել են, որ մարդկանց վրայից հալվելով թափվում էր միսը, մահացած մոր ոտքերի առաջ ընկած էր երեխան… Մի պետություն, որն անձամբ զբաղվել է մանկասպանությամբ, ուշադրությո՞ւն է դարձնելու այն հանգամանքի վրա, որ մանուկներն Արցախում գերու կարգավիճակում են:

— Նստացույցի վերջում Ձեր «Ես Արցախի հարցի պահանջատերն եմ», «Արցախի հայությունը երբեք յաթաղանահպատակ չի եղել եւ չի լինելու» կարգախոսներին ավելացան եւս մի քանիսը, այդ թվում՝ «Արցախում կատարվածը Շանգալի եզդիների ցեղասպանության շարունակությունն է» կարգախոսը: Ի՞նչ նկատի ունեք:

— Տարիների ընթացքում ականատեսը դարձանք ՆԱՏՕ-ի զորքերի նախանձին, չուզողությանը, չկամությանը, որոնք քանդեցին արաբական երկրները՝ Իրաքը, Սիրիան, Լիբիան, հաջորդը Իրանն է, եթե չունեցավ հզորություն: Նշածս հրաշք երկրներ են, որոնք այսօր վերածվել են ավերակների: Իսկ ինչ եղավ եզդիական Շանգալում. 2014 թվականի օգոստոսի 3-ին հազարավոր եզդի կանայք ծախվեցին՝ սեքսուալ բռնության, արաբական շուկաներում տեղի էր ունենում եզդի կնոջ վաճառք, միլիոնավոր մարդիկ տեղահանվեցին, բռնադատվեցին, եզդի տարեցների կտրված գլուխներով գնդակ էին խաղում… Իսկ գուցե որոշ գերտերություններ ասեն, թե տեղյա՞կ չէին, որ այդ օրը Դաիշը եւ Իգիլը ներխուժելու էր իրաքյան Շանգալի տարածք՝ եզդիների սրբավայր: Բնականաբար, տեղյակ էին, սակայն կույր լռությունը, կույր արդարադատությունը, կույր մարդասիրությունը բերեց նրան, որ ընդամենը վեց տարի հետո այդ սպանդը տեղափոխվեց Արցախ: Հադրութի շրջանում զինվորների վրա ֆոսֆորական զենք էին կիրառում, ինչը դարձյալ լռությամբ ուղեկցվեց բոլորի կողմից: Երբեւէ որեւէ գերտերության ներկայացուցիչ խոսե՞լ է դրա մասին, ո՞վ էր խոսելու, Անգլիա՞ն, որը հասցրեց այն աստիճանի, որ 78-ամյա Մահաթմա Գանդին Հնդկաստանում հացադուլ սկսեց՝ արյունահեղությունը կանխելու համար: Այն Անգլիա՞ն,  ում զորքերը արաբական երկրներում մասայական կոտորածներ են անում, թե՞ Գերմանիան, որը բունկերներում նույնիսկ հղի կանանց՝ չծնված երեխաների հետ միասին, խեղդում էր՝ փորձարկումներ անելու համար:

— Հետեւապես, այս ամենը հաշվի առնելով՝ ով է կանգնելու Հայոց հարցի լուծման թիկունքին եւ ումի՞ց ինչ ակնկալել:

— Բնականաբար, միայն հայ ժողովուրդը եւ նրա հետ միասին եզդի ազգը, որը միշտ ասել է, որ ինքը եւս Հայոց հարցի պահանջատերն է: Ուստի՝ կոչ եմ անում բոլորին՝ մի կողմ թողնելով բոլոր կուսակցական հայացքները՝ «Ես Արցախի եւ արցախահայության պաշտպանն եմ» կարգախոսով Հայաստանում ու Սփյուռքում միասնական դուրս գանք պայքարի: Ուրիշ տարբերակ չունենք: Ես պատրաստ եմ, բացի սատանայից, համագործակցել ցանկացած ուժի հետ, ում նպատակն է Արցախի եւ արցախահայության հետ միասին մեկ ընդհանուր Հայաստան ստեղծելու գաղափարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода