Iravunk.com | Եթե նրանց հերոսությունը չլիներ, կարող է ես այսօր չլինեի, դուք չլինեիք… Ջիվան Ավետիսյան
Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարության Սիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ Բալոբան Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավար Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը Թուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին MI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և Սլավյանսկը Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական է

Եթե նրանց հերոսությունը չլիներ, կարող է ես այսօր չլինեի, դուք չլինեիք… Ջիվան Ավետիսյան

Մշակութային

Ուղիղ 10 տարի առաջ Արցախում ընթանում էին կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմի նկարահանումները, որը հետագայում պիտի թարգմանվեր 9 լեզուներով (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, հոլանդերեն, իսպաներեն, ռումիներեն, պարսկերեն եւ լեհերեն), շրջագայեր աշխարհով մեկ, համարվեր «Օսկար 2015»-ի Լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգի հավակնորդ, իսկ 2020-ին ունենար ճակատագրական նշանակություն: 10 տարի անց ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ փակագծեր է բացում ֆիլմի տողատակերի, դերակատարների մասին եւ տալիս ֆիլմում անպատասխան թողնված վերջաբանի պատասխանը:

«ԹԵՎԱՆԻԿ» ՖԻԼՄԻ ՀԵՐՈՍԸ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԵՐՈՍԱՑԱՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Կինոռեժիսորը նախ նշեց, որ «Թեւանիկ» ֆիլմը թվով իր առաջին լիամետրաժ ֆիլմն է, որից հետո՝ ստեղծել է «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»:

«Բայց «Թեւանիկն» իր ուրույն դերն ու տեղն ունի իմ կյանքում: Շատ անկեղծորեն ասեմ՝  բոլոր հնարավորությունների դեպքում առիթը բաց չեմ թողնում որեւիցե տեղ հենց այս ֆիլմը ցուցադրելու, համենայնդեպս, առաջին հերթին առաջարկում եմ «Թեւանիկը»: Այն հիմա ունի իր ուրույն պատճառը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել ուղիղ 10 տարի առաջ՝ 2013 թվականին Արցախում: «Թեւանիկի» գլխավոր հերոսը՝ Հովհաննես Խոդերյանը, երբ ֆիլմում նկարվում էր 15, թե 16 տարեկան էր: Իսկ 2020 թվականին, երբ նա արդեն 22-23 տարեկան էր, կամավոր մեկնել էր ռազմաճակատ ու զոհվել 44- օրյա պատերազմում: Նա ապրում էր Շուշի քաղաքում եւ զոհվեց՝ հանուն Հադրութի պաշտպանության: Եվ այսօր մեզ որեւիցե այլ բան չի մնում եւ չենք կարող անել Հովհաննեսի համար, բացի նրան հիշելուց՝ նաեւ այս ֆիլմը ցուցադրելով», - պատմեց Ջիվան Ավետիսյանը եւ շեշտեց, որ այս ֆիլմով ճամփորդել է ավելի քան 40 երկրում,  «Թեւանիկը» ցուցադրվել է այդ երկրների տասնյակ քաղաքներում:

«Աշխարհագրական մեծ տարածում ունի «Թեւանիկը»: Եվ Հայաստանից դուրս հանդիսականը մեծ մասամբ եղել են օտարներ, այն հենց մեր նպատակներից մեկն է եղել, որ ոչ թե ստեղծենք միայն բարձրորակ ֆիլմ, այլ այնպիսի բարձրաճակ արվեստի գործ, որը կպատմի աշխարհին եւ կխոսի հայության համար կարեւորագույն հարցերի մասին», - ասաց կինոռեժիսորը:

ԻՆՉՊԵՍ ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԳՏԱՎ «ԹԵՎԱՆԻԿ» ՖԻԼՄԻ ԱՊԱԳԱ ՀԵՐՈՍ ԴԵՐԱԿԱՏԱՐԻՆ

Անդրադառնալով իր ֆիլմի` 44-օրյա պատերազմում զոհված հերոսին՝  Հովհաննես Խոդերյանին՝ կինոռեժիսորը բնութագրեց նրան` որպես համառ տեսակի, ով այնքա՛ն շատ կյանք ուներ իր մեջ եւ այնքա՛ն շատ հետաքրքրություն ուներ կյանքի հանդեպ:

«Բացառիկ կերպով եմ հիշում մեր հանդիպումը, մեր աշխատանքը: Իհարկե, չարաճճի էր, խանգարում էր, չէր լսում, մի երեւելի կարգապահ չէր: Բայց պատկերացրեք՝ ես Հովհաննեսին հանդիպել եմ կյանքում ավելի վաղ, քան նկարահանումները, դա եղել է 2010 թվականին ու տարիներ անց, երբ կարդացել եմ «Թեւանիկ» ֆիլմի կինոնովելը, միանգամից ասել եմ, որ այդ հերոսի դերակատարին տեսել եմ տարիներ առաջ Շուշիում: Պատկերացնում էի, որ տիպիկ դերակատարը նա միայն կարող է լինել: Ընդ որում՝ չգիտեի նույնիսկ այդ տղայի անունը եւ խնդրեցի իմ ընկերներին գնալ այն վայրը, որտեղ  հանդիպել էինք նրա հետ, դիմացի սրճարանից հարցնել, թե կարո՞ղ է ճանաչեն այն տղային, որին տարիներ առաջ տեսել էի այդտեղ: Ասել էին՝ իհարկե, ճանաչում ենք, Հովհաննեսն է, հետո նրա տան տեղն էին իմացել Շուշիում եւ գնացել էին, գտել, լուսանկարել ու ուղարկել ինձ: Հենց տեսա, ասացի՝ ինքն է, նստացրեք ավտոմեքենա, ուղարկեք Երեւան: Այդպես սկսվեց «Թեւանիկ» ֆիլմի նկարահանումները», - հիշում է Ջիվան Ավետիսյանը:

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՑՍ Է ԿԱԽՎԱԾ ԹԵ՛ ՖԻԼՄԻ ԱՎԱՐՏԸ, ԹԵ՛ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

Ի դեպ, «Թեւանիկ» ֆիլմն ավարտվում է կրակոցով, իսկ պատասխանը՝ զոհվում է հերո՞սը, թե՞ ոչնչացվում թշնամու դիպուկահարը, թողնված է հանդիսատեսին: Ջիվան Ավետիսյանն այսքան տարի անց որոշեց փակագծեր բացել այս հարցի վերաբերյալ:

«Վերջում մեկ կրակոց է հնչում եւ ֆիլմն իսկապես ունի բաց վերջաբան: Թե ինչ տեղի ունեցավ, ես կարող եմ պատասխանել մի քանի անկյունից: Նախ ասեմ, որ ֆիլմի միջնամասում՝ սցենարական խմբի եւ ռեժիսորական գեղեցիկ լուծման արդյունքում, ավարտի մասին արդեն իսկ ասվում է: Բայց ես չեմ զարմանում, որ շատերը բաց են թողել դա, որովհետեւ առաջին անգամ դիտելով՝ տողատակերը, որոնք սիմվոլիկ կերպով եւ գեղարվեստական լուծումներով ներկայացված են, գուցե պատասխաններն ընկալելի չեն, ինչը նաեւ ֆիլմի ուժեղ կողմերից մեկն է: Բայց երկրորդ անգամ դիտելուվ այն՝ կհասկանաք, որովհետեւ առաջին շերտում պատմությունն է, երկրորդ շերտում՝ սիմվոլները, երրորդ  շերտում՝ փիլիսոփայությունը: Այնպես որ, պատասխանը կա, թե ով ում խոցեց, ինչը ռեժիսորական, սցենարական մեկնաբանություն է»,- ընդգծեց ֆիլմի ռեժիսորը:

Նույն հարցին նա պատասխանեց՝ որպես պարզ արցախցի եւս, ով իր ամբողջ կյանքն ապրել է պատերազմի մեջ:

«Յուրաքանչյուրս մեր մեկնաբանությամբ պետք է որոշենք, թե ով ում խոցեց: Դիպուկահարը փորձառու էր, երիտասարդը՝ ոչ: Նա ուներ առավելություն՝ փորձառության, գիտելիքի եւ տիրապետում էր սպառազինության, իսկ երիտասարդը՝ ոչ:  Ինչո՞ւ այդպիսի բարդ վերջաբան ունեցավ ֆիլմը, որովհետեւ յուրաքանչյուրիցս է կախված թե՛ ֆիլմի ավարտը, թե՛ պատերազմի: Լինենք հայ, թե՝ օտար, մենք մեր դերակատարությունն ունենք պատերազմի ավարտի գործում: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ ընկերներ, ովքեր ֆիլմը դիտել էին, ինձ ասացին՝ փաստորեն, Հովհաննեսն իր ճակատագրով ֆիլմի վերջաբանը գծեց՝ դիպուկահարը ողջ է, եւ բոլորիս պարտքն է գտնել ու…», - կրկին բազմակետեր թողեց Ջիվան Ավետիսյանը:

«ԿԳՏՆՎԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԲԵԿՈՒՄ ԵՆ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ՝ ԼԻՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ, ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ»

Արդյոք «Թեւանիկ» ֆիլմի հրամանատարն իրակա՞ն կերպար է, որն այդքան նման է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին: Այս մասին նույնպես ֆիլմի կինոռեժիսորը տվեց սպառիչ պատասխան:

«Մենք խնդիր չենք դրել խոսել կոնկրետ որեւիցե մեկի մասին՝ հստակորեն նշելով, որ սա տվյալ հերոսն է, որովհետեւ ես առաջին պատերազմում 10-ամյա պատանի լինելով՝ Ստեփանակերտում տեսել եմ տասնյակ օտարերկրյա քաղաքացի հայերի, որոնք Արցախ էին եկել՝ մասը կազմելու ազատագրական պայքարի: Այո՛, նրանցից երեւելին Մոնթեն էր: «Թեւանիկ» ֆիլմում ոչ միայն հրամանատարի կերպարի համար է վերցված որոշ դրվագներ Մոնթեի կյանքից, ինչպես օրինակ, տանկը վերցնելու պատմությունը, այլ  շատուշատ կերպարների նույնիսկ կարճ ֆրազաները կամ գործողությունները վերցված են  իրական դեմքերից: Պատկերացրեք, երբ ես իմ դասընկներների հետ եմ դիտում այս ֆիլմը, նրանք ասում են՝  էս ինչի՞ ես մեր մասին այս ֆիլմում պատմել: Երբ իմ եղբայրն է դիտում, ասում է՝  այս խոսքերը իմն են, երբ մեր գյուղացիներն են դիտում ֆիլմը, ասում են՝ հերոսները մենք ենք: Այսինքն՝ չկա որեւիցե բան հորինված, կա իրողություն, որը մատուցված է քողարկված գեղարվեստական լուծմամբ: Եվ փաստացի Ավոյի կերպարը, որը տեսնում եք հրամանատարի մեջ, դարձյալ իրական հերոս է»:

Ջիվան Ավետիսյանը նշեց, որ ֆիլմում կարելի է գտնել նաեւ մաճկալաշենցի Արմենի կերպարը, ով 1993-ին հրաժարվել է ընդունել նահանջել հրամանը եւ վերցրել է հարվածն իր վրա:

«Մաճկալաշենում մինչեւ վերջ մնացել են: Թշնամու տանկերը հասել են մինչեւ Կարմիր շուկա եւ հետո ոչնչացվել են: Արմենն իր մնալով՝ ճակատագրական բեկում է ունեցել առաջին արցախյան պատերազմում: Վստահ եմ՝ մի օր կգտնեմ այդ ուժը եւ միջոցները, որ նրա  մասին ֆիլմ նկարահանեմ, որովհետեւ բացառիկ հերոս է, որն իր զինակիցների հետ բեկում են մտցրել բոլորիս ճակատագրի մեջ: Եթե նրանց հերոսությունը չլիներ, կարող է ես այսօր չլինեի, դուք չլինեիք, գուցե Երեւանում այս հատվածն էլ չլիներ:  Ֆիլմում ներկայացրել ենք ոչ թե նրա այսպես կամ այնպես խոսելը, այլ մարդու այդ տեսակը:  Ես մեծ հավատ ունեմ, որ էլի կգտնվեն մարդիկ, ովքեր բեկում են մտցնելու մեր կյանքում՝ լինի արվեստի միջոցով, թե պատերազմի դաշտում», - լավատեսությամբ՝ վստահեցրեց կինոռեժիսորը:

«ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ԴԱՐՁՅԱԼ ԽՈՍԵԼ Է ՊԵՏՔ՝ Ե՛Վ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, Ե՛Վ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ»

Նշենք, որ ինչպես «Թեւանիկը» եւ Ջիվան Ավետիսյանի մյուս երկու ֆիլմերը՝ «Վերջին բնակիչը» եւ «Դրախտի դարպասը», այնպես էլ նրա նոր չորրորդ ֆիլմն Արցախի մասին է: 

«Թե՛ ես, թե՛ ստեղծագոծական թիմը համարում ենք, որ Արցախի մասին դարձյալ խոսել է պետք՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում: Մեր հաջորդ ֆիլմը՝ «Վերածնվածը» դարձյալ Արցախի մասին է: Այն մասնավորապես պատմում է 2020 թվականի պատերազմի եւ առաջին պատերազմի մասին եւս: Նկարահանումները կսկսենք օգոստոս ամսին  եւ կշարունակենք հաջորդ ամիսներին եւս: Հիմա արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները,  դերասանների ընտրությունը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода