Iravunk.com | Հոյակապ սերունդ ունենք, բայց նայում ես՝ ծռված, թրաշը դեմքին թզբեհ է քաշում, էդ ի՞նչ վիճակ է… Գագիկ Ավետիսյան
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Կրեմլ Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Միջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Լեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին Օրվա խորհուրդ. Ապրիլի 28 Ինչպես ճիշտ լվանալ ելակը Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը 10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադային

Հոյակապ սերունդ ունենք, բայց նայում ես՝ ծռված, թրաշը դեմքին թզբեհ է քաշում, էդ ի՞նչ վիճակ է… Գագիկ Ավետիսյան

Մշակութային

Արդեն երեք տասնամյակ է, ինչ նա հանդես է գալիս իր անփոխարինելի կերպարով ինչպես հետխորհրդային երկրներում, այնպես էլ Եվրոպայում: Վերջերս Երեւանում էր աշխարհահռչակ ՉԱՐԼԻ ծաղրածուն՝ նույն ինքը, անգամ Ավստրալիայիում, թիվ մեկ ծաղրածու ճանաչված ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Նրա հետ զրույցում «Իրավունքն» անդրադարձել է, բառի բուն եւ փոխաբերական իմաստով, կրկեսային իրականությանը:

«ՀՀ-ՈՒՄ ՇԱՏ ՎԱՂՈՒՑ ՉԵՄ ՏԵՍԵԼ ԼԱՎ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԿԵՍԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ»

— Տեւական ժամանակ է` բնակվում եք արտասահմանում, ինչպիսի՞ն էր Ձեր աչքերում հետպատերազմյան Հայաստանը, եւ այս անգամ ի՞նչ տպավորություններով մեկնեցիք Հայրենիքից:

— Աշխատանքային պայմանագրերս այնպես եմ դասավորում, որ ամեն տարի կարողանամ գալ Հայաստան՝ ծնողներիս ու հարազատներիս տեսնելու: Այս անգամ էլ հատուկ դրա համար էի եկել: Ասում եք՝ ինչպիսի՞ն էր Հայաստանը… Մեր երկիրը խայտառակ վիճակի մեջ է գտնվում: 2020 թվականի պատերազմի ժամանակ հինգ պետություն կռվում էր հայերի դեմ, բայց տղերքը դիմադրում էին: Սակայն թիկունքից դավաճանվեցին: Պատերազմում պարտվեցինք միմիայն դավաճանության պատճառով եւ հիմա էլ դավաճանությունները շարունակվում են: Այդքանը կարող եմ ասել Հայաստանի եւ Արցախի մասին:

— Պարոն Ավետիսյան, Հայաստանի հետ կապված որեւէ ստեղծագործական ծրագիր ունե՞ք առաջիկայում:

— Առայժմ՝ ոչ, ոչ մի ծրագիր չունեմ: Ասեմ, որ հիմա Երեւանում է գտնվում մի հրաշալի կրկեսային խումբ, որը բերել են Անդրանիկ եւ Գեւորգ Վարդանյանները: Խոսքը «Շապիտո» կրկեսի մասին է, որը գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ: Նրանք եկել են Մոսկվայից, հրաշալի ծրագրով եւ շատ լավ են աշխատում: Կուզեի, որ նման ծրագրեր Երեւանում շատ լինեին, նկատի ունեմ ոչ թե շատ կրկեսներ լինեին, այլ շատ անգամ այսպիսի խմբեր գային եւ աշխատեին Հայաստանում, որպեսզի այստեղի մակարդակը մի քիչ բարձրացնեին: Հայաստանում շատ վաղուց չեմ տեսել լավ մակարդակի կրկեսային ծրագիր:

«ԿՈՊԻՏ Է ԱՍՎԱԾ, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՏԵՐ ԵՆ ԹՈՂԵԼ»

— Լավ մակարդակի կրկեսային ծրագրեր ունենալու համար նախ տեղ է պետք: Իսկ մեր կրկեսի շենքը շարունակում է դատարկ մնալ…

— Իմ տեղեկություններով՝ մի քանի անգամ կրկեսի շենքը սարքելու պլանային ծրագրերը փոխվեցին: Չգիտեմ՝ ֆինանսների հետ էր կապված, թե՞ այլ պատճառներ կային: Ինչպես գիտեք, 2012 թվականին կրկեսի շենքը պայթեցվեց, որպեսզի սարքեն նորը, եւ արդեն 12 տարի է այդ շենքը չի սարքվել, ինչը շատ ցավալի եւ ողբերգական է ինձ համար: Շատ կուզենայի, որ ունենայինք կրկեսի գործող շենք, որտեղ մեր երեխաները կտեսնեին լավ եւ հետաքրքիր կրկեսային ծրագրեր, կվայելեին կրկես այցելելու հաճույքը: Տեսնենք, տա Աստված, կրկեսի շենքի բացումը շուտ լինի: Բայց բացվելուց հետո էլ անպայման պետք է մեկ-երկու ամիսը մեկ կրկեսի խաղացանկը փոխվի, որովհետեւ նույն ծրագրով նույն կրկեսային դերասաններն ու արտիստները չեն կարող երկու ամսից ավել աշխատել: Ընդհանրապես այդպես է, ամենուր, որտեղ աշխատել եմ, մեկ ամիս հետո ծրագիրը փոխվում է, միայն Մոսկվայում էր, որ աշխատեցինք նույն ծրագրով վեց ամիս: Ուզում եմ ասել, որ Երեւան քաղաքի այս քանակի բնակչության համար մեկ ամիսը բավարար է, որպեսզի հետո ծրագիրը փոխվի: Ի դեպ, կրկեսի շենքը սկզբից պետք է սարքվեր այնպես, որ կենդանիների տեղ լիներ, բայց հետո ծրագիրը փոխեցին, եւ շինարարական աշխատանքները ընթանում են այնպես, որ կրկեսում կենդանիներ չպետք է լինեն:

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է օրինագիծ, համաձայն որի` կրկեսում արգելվում է վայրի կենդանիների օգտագործումը:

— Տեղյակ չեմ, թե օրենքով ինչ է սահմանված, բայց լավ կլիներ, որ կենդանիներ լինեին կրկեսում: Օրինակ` Մոսկվայում եւ ընդհանրապես հետխորհրդային երկրների կրկեսներում, որտեղ աշխատել եմ, կային սպիտակ վագրեր, առյուծներ, ձիեր: Մենք աշխատում էինք կենդանիներով: Հայաստանում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ բոլոր այլ առումներով այնքան արագ է ամեն ինչ փոխվում, որ դժվար է ասել՝ ինչ են ուզում անել Հայաստանում: Վաղն առավոտյան կարող ես զարթնել եւ քեզ հերթական տհաճ «անակնկալը» մատուցվի: Կոպիտ է ասված, բայց Հայաստանն անտեր են թողել:

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՈՉ ԹԵ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ ԵՆ, ԱՅԼ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈՌՆԻԿՆԵՐ»

— Մեր կրկեսային գործիչների հետ կապ պահո՞ւմ եք, ի՞նչ պոտենցիալ ունենք: Եթե վաղն անգամ կրկեսը բացվի, կկարողանա՞նք գոնե տարածաշրջանում առաջատարը լինել:

— Իհարկե, կապ պահում եմ: Օրինակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանի հետ լավ հարաբերությունների մեջ ենք: Որքանով գիտեմ, հենց նա է շարունակելու լինել երեւանյան կրկեսի գեղարվեստական ղեկավարը: Նա միշտ ասում է, որ երբ կրկեսի շենքը բացեն, առաջնախաղին ինձ հրավիրելու է: Հուսամ՝ այդ ժամանակ աշխատանքային պայմանագրերս այնպես կդասավորվի, որ կկարողանամ գալ Հայաստան եւ եթե ոչ առաջնախաղին, ապա բացվելուց մի քանի տարի հետո՝ կաշխատեմ նաեւ Հայրենիքում:

— Վերջին շրջանում այնքան են քաղաքականության մեջ շատացել ծաղրածուները, որ կեսլուրջ-կեսկատակ մարդիկ ասում են, որ կրկեսի կարիք այլեւս չկա: Ի՞նչ եք կարծում՝ որոշ քաղաքական դեմքեր Ձեր գործին «խփո՞ւմ են»:

— Քաղաքական ծաղրածուները մի քիչ ուրիշ կատեգորիա են: Անտիկ շրջանում թագավորների առաջին խոսնակները եղել են ծաղրածուները: Նրանք եղել են մեծ հոգեբաններ, պրոֆեսորներ եւ խորհուրդներ են տվել թագավորներին: Իսկ ինչ վերաբերում է Ձեր ասածին, օրինակ, երբ ես նայում եմ մեր կառավարության նիստերը կամ թե ինչ է կատարվում Ազգային ժողովի ներսում, ապա ակնհայտ է, որ նրանք բոլորովին այլ ծաղրածուներ են եւ պետք չէ համեմատել կրկեսի ծաղրածուների հետ: Այո, աշխարհում ընդունված է, որ երբ պառլամենտը ժողովրդին անտեսում է, ժողովուրդն էլ ծիծաղում է նրանց վրա եւ ասում՝ պառլամենտական, քաղաքական, ծաղրածուներ են: Բայց ես նրանց համարում եմ ոչ թե ծաղրածուներ, այլ` քաղաքական պոռնիկներ:

«ՀԻՄԱ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԵՐԵԼ ԿՐԿԵՍ ԵՎ ԾԻԾԱՂԵՑՆԵԼ»

— Պարոն Ավետիսյան, եթե համեմատենք, ինչպիսի՞ն է այսօր հանդիսատեսը Եվրոպայում եւ Հայաստանում:

— Տարբերությունը շատ մեծ է: Հայաստանում վերջին անգամ աշխատել եմ 2016 թվականին, ինչը պատահական ստացվեց: Ես եկել էի` կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու, եւ այդ ժամանակ Սոս Պետրոսյանը բերել էր ռուսական մի խումբ ու խնդրեց ինձ, որ ես էլ աշխատեմ իրենց հետ: Աշխատեցի եւ մի տեսակ սառնություն զգացի մեր հանդիսատեսի մեջ: Առհասարակ, մեր հանդիսատեսը շատ է տարբերվում աշխարհի այլ երկրների հանդիսատեսից: Շատ երկրներում եմ աշխատել՝ եղել եմ եվրոպական գրեթե բոլոր պետություններում, Արաբական Էմիրություններում, հետխորհրդային մի շարք երկրներում: Եվ ի տարբերություն այս բոլոր երկրների՝ Հայաստանում շատ դժվար է աշխատել: Օրինակ, ես ունեմ երկու համար, որի ժամանակ հանդիսատեսի հետ եմ աշխատում: Հայաստանում շատ դժվար է հանդիսատեսին հանել բեմ, որովհետեւ մի քիչ կոմպլեքսավորված են: Մեր հանդիսատեսը դեռ այդքան ազատ չէ, որ ծաղրածուի հետ աշխատի բեմում, մտածում է՝ ինչպես կարելի է թողնել, որ իր վրա ծիծաղեն:

— Տիկտոկ, Ինստագրամ, Ֆեյսբուք… Ընդհանրապես սոցցանցերը ողողված են պրանկներով, կատակներով, այսպես ասած՝ անմեղ ու դաժան չարաճճիություններով: Այս ամենը դժվարացրե՞լ է օֆլայն տիրույթում մարդկանց ծիծաղեցնելը:

Երեխաներն այսօր տնից դուրս չեն գալիս, իրենք մոռացել են խաղեր խաղալը: Ես, որ ծնվել եմ խորհրդային տարիներին, մեր ժամանակ լրիվ այլ էր, չկար համացանցը, բայց մենք ունեցել ենք լավ խաղեր եւ հետաքրքիր ժամանց: Հիմա շատ դժվար է երեխաներին բերել կրկես եւ իսկապես դժվար է ծիծաղեցնել, որովհետեւ այդ ամենը մի քիչ խանգարում է: Երեխաները հիմա շատ բան են տեսնում համացանցում: Օրինակ, ուզո՞ւմ է ինչ-որ մի ծաղրածուի տեսնել, որոնում է համացանցում, գտնում եւ նայում է, եւ իր հետաքրքրությունը բավարարվում է այդքանով: Բայց ի հեճուկս այս ամենի՝ հիմա, երբ աշխատում եմ Ավստրալիայում, չեք պատկերացնի, թե երեխաները, երբ գալիս են մեր ներկայացումը դիտելու, ինչպես են ծիծաղում: Ուղղակի, հռհռում են… Լարված, կլանված նայում են մինչեւ վերջ: Շատ դժվար է այսօրվա հանդիսատեսին հասցնել նրան, որ կարողանաս հավաքել, այսպես ասած, քո բռի մեջ: Իսկ առաջ շատ հեշտ էր:

«ԱՐՎԵՍՏԸ ՄԵՌԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ Է»

— Մտադիր չե՞ք Ձեր կրկեսային գաղտնիքներով կիսվել նոր սերնդի հետ եւ պատրաստել նոր Չարլիներ:

— Իմ կյանքը ինչպես կընթանա հետագայում, առայժմ չեմ կարող ասել, բայց ինձ համար շատ հետաքրքիր կլիներ նոր սերնդին փոխանցել իմ արվեստը, իմ կրկեսային գաղտնիքները, հատկապես` հայ երեխաներին: Ինձ համար շատ հաճելի կլինի ունենալ մի ստուդիա, եւ այն որակն ու արժեքները, որը վաստակել եմ տարիների ընթացքում եւ ունեմ իմ մեջ, փոխանցեմ նոր սերնդին: Բայց հիմա արվեստը մեռած է Հայաստանում, ինչը հիասթափեցնող է: Օրինակ, սերիալները, որոնք այսօր ցուցադրվում են Հայաստանում, պարզապես, էժան խոտան է, արվեստը փչացնելու ինչ-որ մի տեսակ: Հասկանում եմ, որ դերասանները պետք է գումար վաստակեն, ես դեմ չեմ, բայց արվեստը պետք է պահել: Չպետք է էժան արվեստ ցույց տալ, սա լավ չէ, ճիշտ չէ, արվեստ էլ չէ: Երբ դու էժան բան ես վաճառում, սա չի կարող արվեստ կոչվել: Ես կուզեի Հայաստանը լիներ ծաղկուն վիճակում, ավելի լավ արվեստ ներկայացներ: Մենք շատ լավ դերասաններ ունենք, հոյակապ սերունդ ունենք, բայց նայում ես՝ ծռված, թրաշը դեմքին թզբեհ է քաշում, էդ ի՞նչ վիճակ է… Հասկացեք՝ տհաճ է: Չեմ ուզում ասել, թե սա ճիշտ է կամ սխալ, ասում եմ, որ ինձ համար հաճելի չէ ու սա գալիս է հենց սերիալներից: Մարդիկ շատ բաներ սերիալներից են սովորում: Մեր երիտասարդությունը շատ լավն է, իրենց շատ եմ սիրում, շնորհալի են, բայց, ցավոք, պրոբլեմները շատ են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Միջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըԱրցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода