Iravunk.com | Հայ հանդիսատեսի արձագանքը փազլի վերջին կտորն է, որը ցույց կտա մեր մեծ աշխատանքի արդյունքը. Անտոն Մուզիկանտսկի
Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրել Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան Վարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառով Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի (տեսանյութ) Կոբախիձեն հայտնել է՝ Վրաստանում երբ վերջնականապես կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Արփի Դավոյա’ն, գնա ղուշբացությամբ զբաղվի, դու դրանից ավելի լավ ես, քան քաղաքականությունից. Պետրոսյան Ինչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը

Հայ հանդիսատեսի արձագանքը փազլի վերջին կտորն է, որը ցույց կտա մեր մեծ աշխատանքի արդյունքը. Անտոն Մուզիկանտսկի

Տեսանյութեր

Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլը՝ «Սանսեթ բուլվար»-ը, ապրիլի 6-12-ը նորովի կներկայացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ հավակնելով դառնալ ԱՊՀ երկրներում տարվա ամենակարեւոր մշակութային իրադարձություններից մեկը: Աշխարհահռչակ մյուզիքլի երեւանյան բեմադրիչ, ռեժիսոր ԱՆՏՈՆ ՄՈՒԶԻԿԱՆՏՍԿԻՆ մեծ երջանկություն է համարում դասական այս գործի վրա աշխատելն՝ այն էլ տաղանդաշատ արտիստների հետ:

- Անտոն Բորիսովիչ, ինչո՞ւ որոշեցիք բեմադրել այս պատմությունը՝ հենց Հայաստանում:

- «Սանսեթ Բուլվար»-ը համաշխարհային մյուզիքլի դասական գործերից է եւ մեծ էր ցանկությունն աշխատել այնպիսի արտիստների հետ, ինչպիսին Թամարա Գվերդծիթելին է: Մյուզիքլի այս տարբերակն առաջին անգամ է բեմադրվում: Եվ երբ հանգամանքներն այսպես դասավորվեցին, այս հնարավորությունից, ուղղակի, անհնար էր հրաժարվել: Skyfist studio պրոդյուսերական ընկերության ղեկավար Պողոս Հարությունյանը, ով ամբողջովին նվիրվել է հայաստանյան երաժշտական թատրոնի զարգացման գործին, ինձ հրավիրեց Երեւան: Մենք շփվեցինք եւ մտածեցինք անել այսպիսի համարձակ եւ մասշտաբային մյուզիքլ՝ աշխարհին ներկայանալով հիասքանճ դերասանական կազմով:

- Մյուզիքլում ներգրավված են նաեւ հայ դերասաններ, որոնք հաղթահարել են քաստինգը, ի՞նչ կասեք նրանց մասին:

- Ասեմ, որ բավական երկար տեւեց քաստինգը: Որոշակի բարդություններ կան, բայց նրանք ունեն անհավանական ընկալունակություն եւ շատ պոզիտիվ են: Որոշների համար այս ժանրը խորթ է, մյուսների համար քաջածանոթ, քանի որ ունեն երաժշտական ներկայացումների փորձառություն: Բայց բոլորը միանգամից կարողացան ընդունել ժանրի պահանջներն ու առանձնահատկությունները եւ վերածվեցին մյուզիքլի արտիստների: Բարդ վոկալային, խորեոգրաֆիկ համարներ ունենք: Առավոտից մինչ երեկո փորձեր ենք անում: Դերասաններից յուրաքանչյուրն ուղղակի հերոս է: Մեզ համար պատիվ է աշխատել կայացած եւ յուրահատուկ դերասանների հետ:

- Որքանո՞վ է հեշտ կամ բարդ՝ լինելով առաջին անգամ Հայաստանում, աշխատել այստեղ ամիսներ շարունակ՝ այն էլ այսպիսի մեծ նախագծում:

- Մեծ երջանկություն է, երբ խնդիրները ոչ թե ընդունվում են՝ որպես բարդություն, այլ առաջադրանք: Մեզ, իսկապես, ջերմությամբ ընդունեցին այստեղ: Էլ չեմ ասում այն գեղեցիկ տեսարանի մասին, որ ամեն օր երեւում է Մարզահամերգային համալիրի շենքից՝ սարերը, արեւոտ Երեւանը… Մենք համաշխարհային նախագիծ ենք անում, եւ այս ժանրը պահանջում է արտիստներից ե՛ւ երգել, ե՛ւ պարել, ե՛ւ դերասանական վարպետությամբ հանդես գալ: Մյուզիքլը փոխզիջման չի գնում դերասանի հետ, բայց այս երկու ամիս փորձերից հետո՝ դերասաններն, իսկապես, հրաշալի կարողանում են հաղթահարել առաջադրված խնդիրները, եւ սա ամենակարեւորն է:

- Հայաստանյան մեծ պրեմիերայից հետո՝ ի՞նչ ապագա է սպասվում լեգենդար «Սանսեթ բուլվարի» Ձեր բեմադրությանը:

- Մյուզիքլն իրականացվում է Էնդրյու Լլոյդ Ուեբերի թատերական ընկերության՝ The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ եւ լիցենզավորված է վեց ցուցադրությա համար՝ սահմանափակ դիտումներով: Իհարկե, կա մեծ ցանկություն, որ ցուցադրություններն ավելանան եւ լինեն նաեւ հյուրախաղեր:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք հայ հանդիսատեսից:

- Սա ամենահետաքրքիրն է, որին սպասում ենք: Ես Հայաստանում եղել եմ տիկնիկային թատրոնում, Կամերայինում, Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում եւ  հանդիսատեսը շատ տարբեր էր: Մի տեղ ուշադիր են, մի տեղ շատ աշխույժ: Տեսնենք, թե ինչպես հայ հանդիսատեսի կողմից կընդունվի մյուզիքլը, որտեղ կան ե՛ւ վառ պահեր, ե՛ւ ողբերգական: Սա փազլի վերջին կտորն է, որը ցույց կտա մեր մեծ աշխատանքի արդյունքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրելՄեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ ՓաշինյանՎարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառովՎրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի (տեսանյութ)Կոբախիձեն հայտնել է՝ Վրաստանում երբ վերջնականապես կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքըԱդրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունըUcom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Արփի Դավոյա’ն, գնա ղուշբացությամբ զբաղվի, դու դրանից ավելի լավ ես, քան քաղաքականությունից. ՊետրոսյանԻնչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ»Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. ԲայրամովԺնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումըԼուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասինՀայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևՔոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանըՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունըՀայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահԲագրատ սրբազանը քնեցԱնվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻնչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ 2 ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՓողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինՈստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. ՍրբազանՍահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնանՍրբազանին ԵՊՀ-ում հարյուրավոր ուսանողներ դիմավորեցին քոչարի պարելովԱմբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. ՍրբազանՆպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար․ մայիսի 14-ի աստղագուշակՍպասվում են տեղումներԵրևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց«Կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը». ո՞վ է Արման Բաբաջանյանը. բացառիկ մանրամասներՈՒՂԻՂ․ Երևանի ավագանին նիստ է գումարելԵրևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանի հրաժարվեց մանդատիցԲերման ենթարկվեց Համբիկ ՍասունյանըՌուսները պատրաստվում են Ուկրաինայում հերթական ռազմաճակատը բացել (Քարտեզ)Ռուսաստանի կողմից գրավված ամերիկյան Patriot-ներից մեկը փոխանցվել է Չինաստանին«Հրապարակ»․ Իշխանական նավը երերում է«Փաստ». Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը«Ժողովուրդ». Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմՎրաստանի վարչապետը հաստատել է, որ այսօր կընդունվի օտարերկրյա գործակալների մասին օրենք՝ չնայած Արեւմուտքի ճնշումների«Հրապարակ»․ Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջըՍրբազանի կոչով Երեւանում այսօր եւս փողոցներ են փակվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода