Այցելում ենa Ստեփանակերտի քաղաքապետի տուն, պարզ է՝ խուզարկելու. Ռուբեն Մելիքյան Լրագրողին Բաղանիunւմ Փաշինյանի անվտանգnւթյան աշխատակիցները nւժի կիրառմամբ hեռացնում են դպրոցից ՇՏԱՊ.Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Երկրից ոչ հեռու պոտենցիալ բնակելի էկզոմոլորակ է հայտնաբերվել, որի վրա Նոր տարին գալիս է 13 օրը մեկ Ծառայե՛ք Վրաստանին. Թբիլիսիում ցույցերը շարունակվում են Ինչի համար է ձերբակալվել Մարտակերտի նախկին քաղաքապետը․ մանրամասներ Երեք սխալ սիրախաղը փչացնելու համար ՀԱՊԿ երկրորդ թիրախը, որի մասին ՔՊ ղեկավարն ակնարկեց, ենթադրաբար, ՌԴ-ն է, որի թեման տարբեր համատեքստերում հնչեցնում են իշխանական դեմքերը. Աբրահամյան Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հնչանկյան կուսակցության Լիբանանի վարչական մարմնի անդամների հետ

Կոնֆլիկտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է. Կարեն Վրթանեսյան

Տեսանյութեր

Հայաստանում եւ մասնավորապես` տավուշյան հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՈՒՄ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ Է»

Շարունակում է իրավիճակը լարվել Տավուշի սահմանապահ գյուղերում, տեղի բնակիչներն անհանգիստ են: Ի վերջո, ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ սպասել:

— Երբ ասում եք` լարվում է, մենք իներցիայով մտածում ենք, որ Ադրբեջանն է սրում իրավիճակը, բայց, ըստ էության, այսօր Նիկոլ Փաշինյանն է իրավիճակը սրում: Այսինքն` եթե դիտարկենք սա որպես կոնֆլիկտ, կոնֆլկիտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է: Ադրբեջանը տվյալ դեպքում` գոնե այս ժամանակամիջոցում դիտորդի դերում է: Կոնֆլիկտը հենց Նիկոլ Փաշինյանն է հրահրում ու ստեղծում: Ցավոք, Տավուշում ինչ կատարվում է, սպասելի էր: Ընդ որում` երբ մեր հանրության գոնե ընդդիմադիր ազգային թեւում մեծ աղմուկ կար Աղավնոն հանձնելիս, քննարկումների ժամանակ ասում էի, որ պետք է արդեն մտածել Տավուշի գյուղերի եւ այլ հատվածների մասին, որովհետեւ դրանք էլ են ուզում հանձնել: Այդ որոշումն, ամենայն հավանականությամբ, 2022 թվականին արդեն կար: Ուղղակի, այդ մասին չի խոսվում: Բազում այդպիսի դեպքեր եղել են: Ընդհանրապես, սա Նիկոլ Փաշինյանի գործելաոճն է. երբ ասում է` այսպիսի մտքեր կան, քննարկում կա եւ այլն, ձեւացնում է, թե իբրեւ որոշում չկա, իրականում որոշումն արդեն ընդունված է լինում: Իրենք արդեն աշխատում են համոզելու, խաբելու, վախեցնելու ուղղությամբ, ինչպես Ոսկեպարի բնակչության դեպքում է արվում: Ասում են, թե սա դեռ քննարկման հարց է, մարդիկ ինչ-որ քայլեր են փորձում ձեռնարկել, իսկ այդ ընթացքում արդեն հաջորդ որոշումն է կայացվում, թե որն են հանձնելու հետո: Ու այս իրավիճակում, սովորաբար, այսպիսի տրամաբանական հարց է առաջ քաշվում` «բա եկեք շտապ մի բան անենք»: Մինչդեռ, ցավոք, որեւէ բան արդյունավետ անելու համար պետք է նախորոք պատրաստված լինել դրան: Հիմա ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է Ոսկեպարի վրա, ինչ-որ ժամանակ հետո` կկենտրոնացվի Տիգրանաշենի վրա, իսկ հետո կպարզվի, որ բուհերը քաղաքից հանում են: Այսինքն` անընդհատ ինչ-որ կոնֆլիկտներ են ստեղծվում:

Պարոն Վրթանեսյան, կարծում եք` այս շարքում բուհերն օր առաջ քաղաքից հանելու հարցն է՞լ է դրվելու:

— Քաղաքից բուհերը հանելը ոչ պակաս շատ լուրջ հարց է, որովհետեւ բացի նրանից, որ այդտեղ անձնական հարստացման խնդիր կա, գույքը, տարածքը քաղաքի կենտրոնում խլելու, փորձում են ուսանողներին, որպես բողոքավոր եւ արագ մոբիլիզացվող խումբ, քաղաքից տանել` ի վնաս կրթական ամբողջ համակարգի եւ ի վնաս Հայաստանի` ընդհանրապես ապագայի: Ընդ որում` եթե սոցհարցումներին հետեւեք, կտեսնեք, որ արդեն երկու-երեք տարի է` կայուն, ամենաբարձր հականիկոլական տրամադրությունները հենց երիտասարդության շրջանում է (18-29 տարեկան): Այսինքն` սա ամենաընդդիմադիր զանգգվածն է, եւ հենց այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանն ուզում է նրանց հեռու տանել` մեխանիկորեն դեմոբիլիզացնելով: Օրինակ, եթե հիմա ուսանողները իմանում են ցույց է, թեժ իրավիճակ է, կարող են շատ արագ` 15-20 րոպեում հասնել Ազատության կամ Հանրապետության հրապարակ, Բաղրամյան պողոտա: Բայց որոշել են մի քանի տասնյակ հազար ուսանողի տանել այնքան հեռու, որ նույնիսկ եթե այնտեղ դասադուլ անեն, այդ մասին քաղաքում մարդիկ ոչ էլ կտեսնեն ու կիմանան: Էլ չեմ ասում, որ եթե այնտեղից դուրս գան, մեծ մասը կցրվի տներով, չի էլ հասնի կենտրոն:

«ԿՈՊԻՏ ԱՍԱԾ` ՄԵԶ «ՉԼՈՒՄ ԵՆ», ԻՆՉՊԵՍ ՍԿՅՈՒՌԻԿՆ է ԱՆԻՎԻ ՄԵՋ»

Կան նաեւ կարծիքներ, որ պարզապես մեկը մյուսի հետեւից նոր խնդրահարույց հարց առաջ քաշելով` իշխանությունը, պարզապես, փորձում է շեղել իրական, թիրախային թեմայից: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իրականում բոլոր թեմաներն էլ կարեւոր են, ուղղակի, մի թեմայից հետո մյուսն են միանգամից մեջ գցում: Կոպիտ ասած` մեզ «չլում են», ինչպես սկյուռիկն է անիվի մեջ անընդհատ վազում-վազում ոչ մի տեղ չի հասնում: Մեզ անընդհատ անիվի մեջ գցած ամենօրյա ռեժիմով, երբեմն օրը մի քանի անգամ, ինչ-որ սկանդալներով են սնուցում, երկրորդական եւ իրական թեմաներով, ապա մի ուրիշ հույժ էմոցիոնալ, վրդովվեցուցիչ թեմա է առաջ գալիս: Ու ինչ էլ լինում է, մի բան հանձնելու կամ ինչ-որ անասուն օրենք ընդունելու հարց միշտ կա: Հեչ որ չլինի, ինչ-որ մեկին կձերբակալեն` կատարյալ ապուշ մեղադրանքով: Այս ամենը մի իրավիճակ է ստեղծում, երբ ոչ մի ուժ ուղղակի չի հասցնում որեւէ խնդրի շուրջ մոբիլիզացվել, որովհետեւ անընդհատ` օրական մի քանի անգամ, նոր խնդիրներ, նոր կոնֆլիկտներ, նոր սկանդալներ են հրահրվում:

Այնուհանդերձ, տավուշյան իրավիճակով պայմանավորված` տեւական ժամանակ է որոշ փորձագետներ պնդում են, որ անհրաժեշտ է հենց հիմա մոբլիզիացիա հայտարարել ու պատրաստվել պատերազմի

— Ո՞վ պետք է հայտարարի մոբիլիզացիա: Մենք այս պահին պետություն չունենք, ունենք` Նիկոլ: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ է լինելու, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի մոբլիզացիա: Գծենք սցենարը. հայտարարում է մոբիլիզացիա, սկսվում է կատարյալ քաոս, անընդհատ շոուներ, այսինչ թաղապետարանի Վարդուշիկը գնում է Ծիծեռնակաբերդի անտառ, այնտեղից տեսանյութ է նկարահանում, թե իբր խրամատներում է, ինչպես 44-օրյայի ժամանակ էր: Որպես «կանոն»` մի հատ էլ զինվորական համազգեստով ասելու է` փոխանակ դժգոհեք, գնացեք սահման, կռվեք: Իսկ ռեալ սահմանում ոչինչ չի արվելու: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ կամավորների այդտեղ ուղղակի զոհ կտան: Արդեն որերորդ դեպքն է, որ լինի երկրապահ, թե ռազմահայրենասիրական ՀԿ-ների անձնակազմ, իրենցով սահման են պահում, հետո մի բան էլ դժգոհում են, թե` դասալիք եք, վախկոտ եք, անկազմակերպ եք, անկարգապահ եք: Հիշեք վերջին խայտառակ դեպքը, երբ 4 կամավոր զոհվեց ու, այսպես ասած, տակից այդ մարդկանց մասին ստոր բամբասանքներ էին տարածում, թե իբր հարբել են, անկարգապահ են եղել: Իրենք չեն ապահովում անվտանգությունը, դեռ ով էլ ելնելով հայրենասիրական մղումներից, անձնազոհաբար գնում եւ պաշտպանում է հայրենիքը, մի բան էլ վարկաբեկում են, հետեւներից խոսում են ու զոհ տալիս: Ռազմահայրենասիրական ՀԿ-ների անձնակազմը դա արդեն շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը վաղը հերթական հանձնումը արդարացնելու համար, եթե դժգոհությունը շատ մեծ լինի, էլի իրենց է բերելու առաջին պլան եւ զոհ տա: Իսկ հետո ասի` կռվեցին, չպաշտպանեցին կամ էլ հայտարարի, թե` դասալիք էին, կոչ արեցինք, չեկան: Հիշեցնեմ, որ 44-օրյայի ժամանակ ահռելի թվով մարդիկ, կոչերին արձագանքելով, գնացին զինկոմիսարիատ, բայց իրենց ասել էին` գնացեք, հետո կգաք, մարդիկ կային, ում պահել էին զորամասերում` մինչեւ պատերազմի վերջ, պատերազմից հետո էլ բավականին ժամանակ չէին զորացրում: Այնպես որ, եթե այս իշխանություն հայտարարի մոբիլիզացիա, դա ավելի վախենալու եւ կործանարար է թվում, հատկապես, որ դրան զուգահեռ էլ հայտարարելու են արտակարգ իրավիճակ կամ նման մի բան ու միանգամից սահմանափակեն ազատ խոսքը: առանց այն էլ, այսօր իրական քննադատները լուրջ խնդիրների են բախվում, մանավանդ մեծ լսարան ունեցողները: Օրինակ, «Իմինեմնի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը ինչում մեղադրվում են, իրականում քրեական չի կարող լինել, բայց իրենց կալանավորեցին: Դե պատկերացրեք, որ այս իշխանությունը, իր բռնապետական բոլոր դրսեւորումներով հանդերձ, մոբիլիզիացիա հայտարարի, արտակարգ կամ ռազմական դրություն, սա նշանակում է, որ ինչ ուզեն, կանեն, ինչպես 2020 թվականին էր, որը մինչեւ գարնան կեսերը շարունակվեց:

«ՊԱՅՔԱՐԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՒ ՀԱԽՈՒՌՆ, ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԵԼՈՒ»

Այս դեպքում` ինչպե՞ս վարվել, մի կողմից մարդիկ ինքնակազմերպվում են, փորձում իրենց տունն ու տեղը պաշտպանել` առանց պետության աջակցության, մյուս կողմից էլ իշխանությունը հիշեցնում է, որ ֆիդայական շարժումները ժամանակներն անցել են: Հետեւապես, ի՞նչ է լինելու Ոսկեպարի ու մյուս գյուղերի ճակատագիրը:

— 2020 թվականի դեկտեմբերին, երբ հանձնում էին Սյունիքը, տեղի ջոկատները, որոշ այլ խմբեր գնացել, ինքնուրույն խրամատներ էին փորել եւ պատրաստ էին պաշտպանել սահմանը: Բայց հրաման տրվեց հետ քաշվել եւ ասացին, որ եթե հետ չքաշվեք, Ադրբեջանը խփի, մենք ձեզ որեւէ աջակցություն ցույց չենք տալու: Հիմա նրանք, ովքեր Ոսկեպարում նման հայտարարություններ են անում, պետք է նկատի ունենան, որ պետությունը զենք-զինամթերք չի տալու, հրետանի, հետախուզություն, ՀՕՊ չի լինելու: Նիկոլ Փաշինյանը եւ իր տակ հավաքած ամբողջ պետական ապարատը եթե Ադրբեջանի շահերն են սպասարկում, իսկ այդ տղերքի արածը կլինի մեծ անձնազոհություն: Հանկարծ խնդրում եմ` սխալ չհասկանաք, չեմ ասում, թե ամեն ինչ կորած է, ոչինչ հնարավոր չէ անել, բայց ինչ արվում է, պետք է արվի` Երեւանում, իսկ եթե արվում է Ոսկեպարում կամ ցանկացած այլ տեղ, պետք է արվի ոչ բռնի ճանապարհով: Այսպես ասեմ` զինված պայքարի դաշտում հնարավոր չէ մրցակցել այդ ամբողջ մամլիչ պետական ապարատի հետ: Ի վերջո, որտեղ կա զինված պայքար, որտեղ մարդիկ պաշտպանվում են, սովորաբար կա մատակարարում դրսից, մեր դեպքում` մենք շրջապատված ենք, այսպես ասած, ՀՀ իշխանությունը, որոնք պետք է հայկական շահը պաշտպանեն, այս պահին պաշտպանում են ադրբեջանական, թուրքական կամ որեւէ այլ շահ, բայց ոչ հայկական: Միակ հնարավոր տարբերակը ոչ բռնի պայքարն է, ինչ-որ ակցիաներն են, բայց դա էլ չի կարող լինել մեկանգամյա ու հախուռն` գնան, գոռգոռան, ցույց անեն ու ցրվեն տներով, դա ոչինչ չի փոխելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Այցելում ենa Ստեփանակերտի քաղաքապետի տուն, պարզ է՝ խուզարկելու. Ռուբեն ՄելիքյանԼրագրողին Բաղանիunւմ Փաշինյանի անվտանգnւթյան աշխատակիցները nւժի կիրառմամբ hեռացնում են դպրոցիցՇՏԱՊ.Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարելԵրկրից ոչ հեռու պոտենցիալ բնակելի էկզոմոլորակ է հայտնաբերվել, որի վրա Նոր տարին գալիս է 13 օրը մեկԾառայե՛ք Վրաստանին. Թբիլիսիում ցույցերը շարունակվում ենԻնչի համար է ձերբակալվել Մարտակերտի նախկին քաղաքապետը․ մանրամասներԵրեք սխալ սիրախաղը փչացնելու համարՀԱՊԿ երկրորդ թիրախը, որի մասին ՔՊ ղեկավարն ակնարկեց, ենթադրաբար, ՌԴ-ն է, որի թեման տարբեր համատեքստերում հնչեցնում են իշխանական դեմքերը. ԱբրահամյանՁերբակալել են Մարտակերտի քաղաքապետ Միշա ԳյուրջյանինԱրամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հնչանկյան կուսակցության Լիբանանի վարչական մարմնի անդամների հետՀայաստանի ու Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների տարբերությունը. FIP.amԻնչ է կատարվում եկեղեցում իրականում. Աստղահոգեբանը խաղաքարտեր է բացումԱյսօր Բաքվի գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է«Հրապարակ». Աննախադեպ գործողություններ են ծրագրվում«Փաստ». Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններումՊՆ հայտարարությամբ է հանդես եկել«Ժողովուրդ». Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվերԱյն, ինչ արվում է, չունի իրավական հիմնավորում, այս խմորը դեռ երկար է ջուր քաշելու. Մանրամասներ Կիրանցի սահմանազատման վերաբերյալ«Հրապարակ». Կառավարության շենքը՝ մերօրյա «Ալկատրաս»«Փաստ». «Հասարակության բևեռացվածությունը միշտ խնդիր է եղել, բայց 2018-ից հետո այն հասել է խայտառակ ծավալների»«Ժողովուրդ». Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա -1» սկզբունքովՈւկրաինացիները չեն հասկանում, թե ինչու պետք է մեռնեն. բրիտանական ավագ վերլուծաբան«Հրապարակ». Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա«Փաստ». Արևմուտքն անցնում է բաց «խաղի՞»«Ժողովուրդ». Տարեկան 3,5 մլն դրամ աշխատավարձ և 25 մլն արժողությամբ բնակարան․ ՔՊ-ական Էմմա Պալյանի եղբոր հայտարարագիրըՀորդորում եմ իշխանությունների վարած քաղաքականությունը չընդունող բոլոր անձանց ևս մասնակցել հավաքինՁերբակալվել է Ինգուշեթիայի նախագահի եղբայրը` 2 միլիարդի յուրացման մեղադրանքովՈւկրաինան վերածում են համակենտրոնացման ճամբարի. ՍոսկինԱմուսնալուծությունից հետո տեսեք`ինչ գեղեցկուհու հետ է հրապարակում արել Ռոմել Սարգսյանի նախկին ամուսինըՎերջին զանգ»…Անիի ու Կարենի՝ անձրևի տակ պարի տեսանյութն ու լուսանկարնեը հազարավոր մարդիկ են տարածել իրենց էջերում՝ նշելով. «Արցա՜խ, չհանձնվո՜ղ․․․Ապրե’ք, մեզ ապրեցնելու համար․․․», «Սեր Արցախ»ԱՄՆ-ում նախազգուշացրել են Ռուսաստանի սահմանների մոտ սադրանքի մասինՆեթանյահուի խորհրդականը դատապարտել է Ռաֆահի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշումը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այսօր կանցկացնի երիտասարդական իրազեկման ակցիաՁևավորվել է մի հասարակություն, որտեղ թաղման արարողությունն ավելի կարևոր է, քան հանգուցյալն ինքըՇնորհակալ ենք Ձեր երդմանը հավատարիմ նվիրյալներԱբովյանի 4 ավագ դպրոցի աշակերտները խարույկի շուրջ երգում են շարժման երգըՆիկոլ Փաշինյան, դու ստում ես... գնալու ես եւ վերջ. ՇարմազանովԵրբ վերջապես ընդդիմությունն անվստահություն կհայտնի ՆիկոլինԵրկրի 12 միլիարդ դոլարի վարկ-պարտքերը` ազգակործան քաղաքականության հետեւանք. Մարգարյան2018 և 2021 թվականներին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ․ Փաշինյանի ուղերձըԲրիտանիայի ընտրությունները կազդե՞ն հայաստանյան «շպիոնների» տրամադրության վրաԱյսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնեցին Բերքաբեր, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի սահմանազատված հատվածների պահպանությունը. ՓաշինյանՆորից հայաստանյան գործերին բացահայտ խառնվեց ամերիկյան ԿՀՎ-նՆիկոլը եւս մեկ անգամ հաստատեց. եթե ժողովուրդը օր կամ ժամ առաջ իրեն չհեռացնի, Հայաստանն անդունդի եզրից հայտնվելու է անդունդումԳռզոյանմանների կարապի երգըՍոցիալական ցանցի օգտատիրոջը մեղադրանք է ներկայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու համար․ նա ձերբակալվել էՆիկոլին լքեցին նաեւ գրպանային քաղաքագետնե՞րըՆիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով՝ ուղիղԱրդարադատության նախարարությունը Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ց«Սահմանազատման» հետ կապված իշխանության բոլոր թեզերը մանիպուլյատիվ են, հակաիրավական և հակասում են իրենք իրենց: 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода